ՀՀ վարչապետն ու փոխվարչապետն ընդունել են Իրանի փոխնախագահին. ի՞նչ են քննարկել
16:19 09.11.2026 (Թարմացված է: 16:30 09.11.2026)
Բաժանորդագրվել
Քննարկվել են նոյեմբերի 10-ին Երևանում կայանալիք հայ–իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստի աշխատանքները։
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը առանձին հանդիպումներ են ունեցել Իրանի նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակության հետ։ Քննարկվել են հայ–իրանական տնտեսական համագործակցությունը, համատեղ ծրագրերն ու տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։
Նիկոլ Փաշինյանը ողջունել է Իրանի փոխնախագահի այցը և կարևորել հայ–իրանական միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ գործունեությունը։ Նա ընդգծել է, որ երկու երկրները տարբեր ոլորտներում հաջողությամբ համատեղ ծրագրեր են իրականացնում, որոնք նպաստում են երկկողմ հարաբերությունների զարգացմանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Իրանի նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակության հետ
Իրանի փոխնախագահն իր հերթին Փաշինյանին է փոխանցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի ջերմ ողջույնները և կարևորել Հայաստանի հետ համագործակցության ընդլայնումը։
Վարչապետի հետ հանդիպմանը քննարկվել են հայ–իրանական սահմանային ենթակառուցվածքների զարգացումը, ճանապարհաշինական համատեղ ծրագրերը, ինչպես նաև էներգետիկայի և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցությունը։
Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանն էլ շեշտադրվել է երկկողմ հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու հնարավորությունը։ Փոխվարչապետը կարևորել է Հայաստանի և Իրանի միջև քաղաքական վստահությունն ու փոխշահավետ տնտեսական օրակարգը։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ու Իրանի նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի հանդիպումը
© Photo : official site of the Government of RA
Կողմերը գոհունակությամբ արձանագրել են վերջին տարիներին առևտրաշրջանառության աճը և ընդգծել առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացման ներուժը։
Երկու հանդիպումների ընթացքում էլ անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը և դրա արդյունքում ստեղծվող տնտեսական հնարավորություններին։
Քննարկվել են նաև նոյեմբերի 10-ին Երևանում կայանալիք հայ–իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստի նախապատրաստական աշխատանքները։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ու Իրանի նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի հանդիպումը
© Photo : official site of the Government of RA
Հանդիպմանը Գրիգորյանը կարևորել է երկու երկրների միջև քաղաքական վստահությունն ու փոխշահավետ տնտեսական գործակցությունը՝ դրանք համարելով հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու ամուր հիմք։
Կողմերն ընդգծել են առևտրատնտեսական կապերի ընդլայնման ներուժը և դրական գնահատել վերջին տարիներին փոխադարձ առևտրաշրջանառության աճը։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ու Իրանի նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի հանդիպումը
© Photo : official site of the Government of RA
Անդրադառնալով տարածաշրջանային հաղորդակցություններին՝ զրուցակիցները նշել են, որ դրանց ապաշրջափակումը, տնտեսական կապերի զարգացումն ու կայունության ամրապնդումը նոր հնարավորություններ կստեղծեն տարածաշրջանի երկրների համար։
Հանդիպմանը քննարկվել են նաև նոյեմբերի 10-ին Երևանում կայանալիք հայ–իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստի նախապատրաստական աշխատանքները։
