https://arm.sputniknews.ru/20261109/gisherajin-pajtjunner-qeshm-kghzum-irani-kensakan-nshanakutjan-objektnery-chen-vnasvel-zlm-109098387.html
Գիշերային պայթյուններ Քեշմ կղզում, Իրանի կենսական նշանակության օբյեկտները չեն վնասվել․ ԶԼՄ
Գիշերային պայթյուններ Քեշմ կղզում, Իրանի կենսական նշանակության օբյեկտները չեն վնասվել․ ԶԼՄ
Sputnik Արմենիա
Գործակալության հրապարակման մեջ նշվում է, որ թիրախները եղել են բնակելի թաղամասերից դուրս: 09.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-09T09:45+0400
2026-11-09T09:45+0400
2026-11-09T09:48+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
պատերազմ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/04/02/100569793_0:141:1280:861_1920x0_80_0_0_3c9cefff0431206708f4f0215176dfc9.jpg
Իրանի կենսական նշանակության օբյեկտները չեն վնասվել Քեշմ կղզուն ԱՄՆ-ի գիշերային հարվածի հետևանքով։ Այդ մասին հայտնում է Fars գործակալությունը՝ հղում անելով Հորմոզգան նահանգի իշխանություններին։Գործակալության տվյալներով՝ թիրախները եղել են բնակելի թաղամասերից դուրս։ Կենսական կարևության ենթակառուցվածքների վնասվելուց հաջողվել է խուսափել։Նշենք, որ նախօրեին ուշ երեկոյան մի քանի պայթյուն էր որոտացել Հորմուզի նեղուցում գտնվող իրանական այս կղզում։Հստակեցվում էր, որ կղզու մի քանի շրջաններ հարձակման են ենթարկվել։Հիշեցնենք՝ նոյեմբերի 3-ի գիշերը նույնպես ԱՄՆ-ն հարված էր հասցրել Քեշմ կղզուն։ Ավելի ուշ ամերիկյան ԶԼՄ-ները, հղում անելով պաշտոնյաներին, գրել էին, որ Միացյալ Նահանգները մտադիր չէ ավելացնել հարձակումներն Իրանի վրա։ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել էին հարվածներ հասցնել Իրանի օբյեկտներին, ինչին իրանական կողմը պատասխանել էր իր կողմից հարվածներով։ Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր էին ստորագրել, սակայն հետագայում նրանք կրկին հարվածներ էին փոխանակել։ Այս պահին հակամարտությունը մնում է չկարգավորված։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/04/02/100569793_0:21:1280:981_1920x0_80_0_0_3ee7b482b33d7af420c49011a3b26c38.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ
իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ
Գիշերային պայթյուններ Քեշմ կղզում, Իրանի կենսական նշանակության օբյեկտները չեն վնասվել․ ԶԼՄ
09:45 09.11.2026 (Թարմացված է: 09:48 09.11.2026) Գործակալության հրապարակման մեջ նշվում է, որ թիրախները եղել են բնակելի թաղամասերից դուրս:
Իրանի կենսական նշանակության օբյեկտները չեն վնասվել Քեշմ կղզուն ԱՄՆ-ի գիշերային հարվածի հետևանքով։ Այդ մասին հայտնում է Fars գործակալությունը՝ հղում անելով Հորմոզգան նահանգի իշխանություններին։
Գործակալության տվյալներով՝ թիրախները եղել են բնակելի թաղամասերից դուրս։ Կենսական կարևության ենթակառուցվածքների վնասվելուց հաջողվել է խուսափել։
Նշենք, որ նախօրեին ուշ երեկոյան մի քանի պայթյուն էր որոտացել Հորմուզի նեղուցում գտնվող իրանական այս կղզում։
«Քիչ առաջ Քեշմում չորս պայթյուն է հնչել»,-հայտնել էր IRNA գործակալությունը։
Հստակեցվում էր, որ կղզու մի քանի շրջաններ հարձակման են ենթարկվել։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 3-ի գիշերը նույնպես ԱՄՆ-ն հարված էր հասցրել Քեշմ կղզուն։ Ավելի ուշ ամերիկյան ԶԼՄ-ները, հղում անելով պաշտոնյաներին, գրել էին, որ Միացյալ Նահանգները մտադիր չէ ավելացնել հարձակումներն Իրանի վրա։
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել էին հարվածներ հասցնել Իրանի օբյեկտներին, ինչին իրանական կողմը պատասխանել էր իր կողմից հարվածներով։ Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր էին ստորագրել, սակայն հետագայում նրանք կրկին հարվածներ էին փոխանակել։ Այս պահին հակամարտությունը մնում է չկարգավորված։