00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Երևանում ներկայացվել է Ֆիրդուսու «Շահնամե» էպոսի հայերեն թարգմանությունը

Բաժանորդագրվել
Թարգմանությունն իրականացրել են պրոֆեսոր եղբայրներ Գառնիկ և Գևորգ Ասատրյանները։
Երևանում կայացել է պարսիկ մեծ բանաստեղծ Ֆիրդուսու «Շահնամե» էպոսի հայերեն թարգմանության շնորհանդեսը։
Միջոցառումն անցկացվել է Կապույտ մզկիթի տարածքում գտնվող Իրանի դեսպանատան մշակութային կենտրոնում։ Շնորհանդեսին ներկա է եղել նախօրեին Հայաստան ժամանած Իրանի փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամադին։
Միջոցառման ընթացքում դիրիժոր և կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանն Իրանի կառավարության կողմից պարգևատրվել է պատվոգրով՝ երկարամյա ստեղծագործական գործունեության համար։
Իրանում ծնված Ճգնավորյանը Ֆիրդուսու «Շահնամե» էպոսի հիման վրա ստեղծել է հանրահայտ «Ռուստամ և Զոհրաբ» օպերան, ինչպես նաև համանուն սիմֆոնիկ սյուիտը։
Իրանի փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամադին իր ելույթում անդրադարձել է հայ և իրանցի ժողովուրդների պատմական խոր կապերին, որոնք սկիզբ են առնում դեռևս Աքեմենյանների ժամանակաշրջանից։ Նա ընդգծել է նաև «Շահնամե» էպոսի առանձնահատուկ նշանակությունն Իրանի մշակութային ժառանգության համար։
Նրա խոսքով՝ Ֆիրդուսու ստեղծագործությունն իմաստության, բարոյականության, արդարության ձգտման և համամարդկային արժեքների գանձարան է։
««Շահնամեի» հայերեն թարգմանությունը կարևոր քայլ կլինի երկու երկրների ժողովուրդների միջև մշակութային կապերի ամրապնդման և փոխադարձ ճանաչողության խորացման ճանապարհին»,– նշել է նա։
Փուրմոհամադին նաև մեծարանքի խոսքեր է ուղղել մաեստրո Լորիս Ճգնավորյանին՝ նրա երկարամյա ստեղծագործական գործունեության և Իրան–Հայաստան մշակութային կապերի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։
Լրահոս
0