00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

© Photo : Screenshot / Parliament of ArmeniaԾեծկռտուք ԱԺ-ում
Ծեծկռտուք ԱԺ-ում - Sputnik Արմենիա, 1920, 09.11.2026
Բաժանորդագրվել
Քրեական վարույթ է նախաձեռնվել մի խումբ անձանց կողմից խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը բռնությամբ միջամտելու հատկանիշներով։
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովում հոկտեմբերի 29-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
«Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով»,– հայտնել են դատախազությունից։
Այսինքն` գործը հարուցված է մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանությանը, այդ թվում՝ հայհոյանքներով, անպարկեշտ արտահայտություններով կամ համակեցության կանոնների ցուցադրական անտեսմամբ մարդկանց անդորրը խախտելուն, ինչպես նաև կազմակերպության բնականոն աշխատանքը խոչընդոտելուն։
Երկրորդ հոդվածը վերաբերում է պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով նրա կամ օրենքով նշված այլ անձանց նկատմամբ բռնություն գործադրելուն։ Այս արարքի համար նախատեսված է 2–5 տարվա ազատազրկում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29 Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ ՔՊ–ական պատգամավոր Տարոն Չախոյանը վիրավորեց ընդդիմադիրներին, մասնավորապես՝ «Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանին՝ նրան անվանելով «տուշոնկա գողացող Մանվելի օգնական», ապա նաև սադրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին՝ անդրադառնալով նրա ընտանիքի անդամներին, ինչից հետո իրավիճակը դահլիճում լարվեց, վեճը վերածվեց բռունցքներով ծեծկռտուքի։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծեծկռտուքից հետո ֆեյսբուքյան էջում գրեց. «Ես գիտեի գոնե ֆիզիկապես են ուժեղ։ Փաստորեն չէ»։ Իսկ կառավարության նիստից հետո հայտարարեց, որ ԱԺ–ում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով աջակցում և ողջունում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը։
Լրահոս
0