https://arm.sputniknews.ru/20261109/adrbejani-het-khaghaghutjuny-sut-u-keghtsiq-e-ynddimadirnery-erablur-um-en-109111413.html
Ադրբեջանի հետ խաղաղությունը սուտ ու կեղծիք է․ ընդդիմադիրները «Եռաբլուր»-ում են
Ադրբեջանի հետ խաղաղությունը սուտ ու կեղծիք է․ ընդդիմադիրները «Եռաբլուր»-ում են
Sputnik Արմենիա
Աննա Գրիգորյանը նաև բացատրեց, թե ինչու են միավորված ընդդիմադիր ուժերն իրազեկման ակցիաներ իրականացնում փողոցում։ 09.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-09T12:56+0400
2026-11-09T12:56+0400
2026-11-09T13:34+0400
արթուր խաչատրյան
աննա գրիգորյան
եռաբլուր պանթեոն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/09/109113558_0:0:1920:1080_1920x0_80_0_0_64bb21fbb78fb589e0dffc03852667d4.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Իշխանությունները մոլորեցնում են՝ հայտարարելով, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է։ Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը։Հասարակական, քաղաքական տարբեր գործիչներ այսօր այցելել են «Եռաբլուր»՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախյան պատերազմներում զոհված հայորդիների հիշատակին։Նոյեմբերի 9-ին Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտի 6-րդ տարելիցն է։Արթուր Խաչատրյանի դիտարկմամբ՝ սա 2020 թ․ սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմում պարզապես ինչ-որ դադարի փուլ է։ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն էլ շարունակեց գործընկերոջ խոսքը՝ ընդգծելով, որ խաղաղության օրակարգ փաստացի չկա, որովհետև յուրաքանչյուր փուլում կա ադրբեջանական պահանջ։ Նա ընդգծեց, որ հենց այդ պատճառով էլ ընդդիմադիր հիմնական քաղաքական ուժերը միավորվել են և ունեն փոխըմբռնում հիմնական հարցի շուրջ՝ թույլ չտալ ալիևյան սահմանադրության ընդունումը ՀՀ-ում։ Շեշտեց՝ որքան էլ ներկայում գործող Սահմանադրությունից դժգոհություններ լինեն, սակայն երկրի Մայր օրենքը չի կարող ընդունվել արտաքին որևէ ուժի պարտադրանքով։ Աննա Գրիգորյանը նշեց՝ ընդդիմադիր պատգամավորներն ամեն ինչ անելու են՝ թույլ չտալու Ալիևի պարտադրած Սահմանադրությունը հանրաքվեի ներկայացնելը, բայց և կարևոր են համարում խոսել ժողովրդի, իրենց մանդատ տված ընտրողների հետ՝ Փաշինյանի հայտարարած «ճնշումները» կանխելու և անհրաժեշտության դեպքում իրենց աջակցելու համար։
եռաբլուր պանթեոն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/09/109113558_218:0:1658:1080_1920x0_80_0_0_b797659e7814e11e64360882147e97e2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արթուր խաչատրյան, աննա գրիգորյան, եռաբլուր պանթեոն
արթուր խաչատրյան, աննա գրիգորյան, եռաբլուր պանթեոն
Ադրբեջանի հետ խաղաղությունը սուտ ու կեղծիք է․ ընդդիմադիրները «Եռաբլուր»-ում են
12:56 09.11.2026 (Թարմացված է: 13:34 09.11.2026) Աննա Գրիգորյանը նաև բացատրեց, թե ինչու են միավորված ընդդիմադիր ուժերն իրազեկման ակցիաներ իրականացնում փողոցում։
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Իշխանությունները մոլորեցնում են՝ հայտարարելով, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է։ Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը։
Հասարակական, քաղաքական տարբեր գործիչներ այսօր այցելել են «Եռաբլուր»՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախյան պատերազմներում զոհված հայորդիների հիշատակին։
Նոյեմբերի 9-ին Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտի 6-րդ տարելիցն է։
«Դա սուտ է և կեղծիք է։ Ի՞նչ խաղաղություն, եթե երկրիդ մի հատվածը օկուպացրել է թշնամի պետությունը, ի՞նչ խաղաղություն, եթե թշնամին մինչ այս պահը Հայաստանի ճանապարհները պահում է շրջափակված, եթե շարունակում է սպառնալ, բոլոր միջազգային հարթակներում խոսում է սպառնալիքների և վիրավորանքների լեզվով, եթե Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը պատանդառված է, Արցախի ժողովրդին էլ արգելվում է վերադառնալ իրենց բնօրրանը, երբ ամեն օր ոչնչացվում է հայկական հետքն Արցախում»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։
Արթուր Խաչատրյանի դիտարկմամբ՝ սա 2020 թ․ սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմում պարզապես ինչ-որ դադարի փուլ է։
«Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն էլ շարունակեց գործընկերոջ խոսքը՝ ընդգծելով, որ խաղաղության օրակարգ փաստացի չկա, որովհետև յուրաքանչյուր փուլում կա ադրբեջանական պահանջ։
«․․․ Էս իշխանությունները գնում են այդ պահանջի բավարարելու ճանապարհով՝ էն հույսով, որ կարող է՝ էդ փուլում գա իրենց պատկերացրած խաղաղությունը, բայց ամեն հաջորդ անգամ մենք նոր պահանջի ականատես ենք լինում»,- նշեց Գրիգորյանը։
Նա ընդգծեց, որ հենց այդ պատճառով էլ ընդդիմադիր հիմնական քաղաքական ուժերը միավորվել են և ունեն փոխըմբռնում հիմնական հարցի շուրջ՝ թույլ չտալ ալիևյան սահմանադրության ընդունումը ՀՀ-ում։ Շեշտեց՝ որքան էլ ներկայում գործող Սահմանադրությունից դժգոհություններ լինեն, սակայն երկրի Մայր օրենքը չի կարող ընդունվել արտաքին որևէ ուժի պարտադրանքով։
Աննա Գրիգորյանը նշեց՝ ընդդիմադիր պատգամավորներն ամեն ինչ անելու են՝ թույլ չտալու Ալիևի պարտադրած Սահմանադրությունը հանրաքվեի ներկայացնելը, բայց և կարևոր են համարում խոսել ժողովրդի, իրենց մանդատ տված ընտրողների հետ՝ Փաշինյանի հայտարարած «ճնշումները» կանխելու և անհրաժեշտության դեպքում իրենց աջակցելու համար։