00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԱԲ-ն դրանց չի կարող փոխարինել. Երևանում ընթանում է ռուս-հայկական մեդիահամաժողովը

© SputnikՀամաժողովի բացման ժամանակ
Համաժողովի բացման ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 09.11.2026
Բաժանորդագրվել
Միջոցառման գլխավոր խնդիրներից մեկը երկու երկրների ԶԼՄ-ների երիտասարդ ներկայացուցիչների համախմբումն է:
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանից և Հայաստանից ավելի քան 120 ուսանող մասնակցում են Երևանում կայանալիք Ռուս-հայկական երրորդ մեդիահամաժողովին:
Ռուս-հայկական համալսարանի հարթակում անցկացվող համաժողովի ծրագրում ներառված են պանելային քննարկումներ, վարպետության դասեր, դասախոսություններ և կլոր սեղաններ, ինչպես նաև մեդիաբովանդակության պատրաստման սեմինարներ: Ռուսաստանի մասնակիցները նոյեմբերի 9-12-ը հնարավորություն կունենան ոչ միայն քննարկել մեդիաոլորտի արդի միտումները և ձեռք բերել մասնագիտական նոր հմտություններ, այլև ծանոթանալ Հայաստանի մշակութային և գիտական ժառանգությանը:
ՌԴ գիտության և բարձրագույն կրթության փոխնախարար Կոնստանտին Մոգիլևսկին Երևանում կայացած Ռուս-հայկական երրորդ մեդիահամաժողովի մասնակիցներին ուղղված իր տեսաուղերձում նշել է Ռուսաստանի ու Հայաստանի դարավոր կապերը, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի, մշակութային կապերի և կրթության և գիտության ոլորտում համագործակցության ավանդույթների վրա: Հարաբերությունների զարգացման գործում առանձնահատուկ դեր է խաղում երիտասարդական փոխգործակցությունը։ Նրա խոսքով՝ երիտասարդ մասնագետների անձնական շփումները, մասնագիտական փոխանակումները և համատեղ ծրագրերը ամուր հիմք են ստեղծում միջպետական գործընկերության համար:
© SputnikՌԴ գիտության և բարձրագույն կրթության փոխնախարար Կոնստանտին Մոգիլևսկու տեսաուղերձը Ռուս-հայկական երրորդ մեդիահամաժողովի բացման արարողության ժամանակ
Видеообращение замминистра науки и высшего образования РФ Константин Могилевски на церемонии открытия III Российско-Армянского медиафорума (9 ноября 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 09.11.2026
ՌԴ գիտության և բարձրագույն կրթության փոխնախարար Կոնստանտին Մոգիլևսկու տեսաուղերձը Ռուս-հայկական երրորդ մեդիահամաժողովի բացման արարողության ժամանակ
Իր հերթին Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը, ելույթ ունենալով մեդիահամաժողովում, կիսվել է 1990-2000-ական թվականներին НТВ և ВГТРК դաշնային հեռուստաալիքներում զինթղթակից աշխատելու սեփական փորձով:
Աշխատանքային գործունեության սկզբում նա կարծում էր, որ գործնական փորձը և բացառիկ նյութեր գտնելու ունակությունը բավարար են, իսկ մասնագիտացված լրագրողական կրթությունը պարտադիր չէ: Սակայն ժամանակի ընթացքում նա եզրակացրել է, որ մասնագիտական լավ պատրաստվածությունը լրագրողներին լուրջ առավելություն է տալիս։ Որպես օրինակ նա նշել է Տիմբուկտու (Մալի) գործուղման դեպքը, երբ իր գործընկեր, հատուկ թղթակից Անաստասյա Պոպովան կարողացավ տեղ հասնել ֆրանսիական հատուկ նշանակության ուժերի հետ՝ այն դեպքում, երբ ինքը մեքենայով՝ անապատով, տեղ հասավ երկու օրում:
© SputnikՀայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը Ռուս-հայկական երրորդ մեդիահամաժողովի բացման արարողության ժամանակ
Руководитель представительства Россотрудничества в Армении Вадим Фефилов на церемонии открытия III Российско-Армянского медиафорума (9 ноября 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 09.11.2026
Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը Ռուս-հայկական երրորդ մեդիահամաժողովի բացման արարողության ժամանակ
«Ռուս-հայկական մեդիահամաժողովի ուսուցողական սեմինարները, թրեյնինգները և վարպետության դասերը հիմք կհանդիսանան երիտասարդ լրագրողների հետագա մասնագիտական և ստեղծագործական նվաճումների համար», - հայտարարել է նա:
«Ռոսսոտրուդնիչեստվո»-ն ուշադրություն է դարձնում նաև Հայաստանում երիտասարդ լրագրողների աջակցությանը և նրանց համար տարբեր կրթական ծրագրեր է իրականացնում:
Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն անդրադարձել է լրագրողի աշխատանքում արհեստական բանականության օգտագործման արդիական թեմային:
© SputnikՀայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը Ռուս-հայկական երրորդ մեդիահամաժողովի բացման արարողության ժամանակ
Председатель Национальной комиссии по телевидению и радио Республики Армения Тигран Акопян на церемонии открытия III Российско-Армянского медиафорума (9 ноября 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 09.11.2026
Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը Ռուս-հայկական երրորդ մեդիահամաժողովի բացման արարողության ժամանակ
Նրա խոսքով, արհեստական բանականությունը շատ բան կարող է անել, բայց զուրկ է ամենագլխավորից՝ զգացմունքից, կարեկցանքից, համամարդկային արժեքներին հետևելուց, վիճելու և չհամաձայնելու կարողությունից, նույնիսկ եթե ամենահայտնի հեղինակություններն են ասում որոշակի «ճշմարտություն»:
Եթե երկու տարի առաջ նա համաժողովի մասնակիցներին ասում էր, թե ինչպես փաստեր որոնել, հոդվածներ գրել և փաստերի ստուգում իրականացնել, ապա այսօր նման հորդորները նվազ արդիական է համարում. այս խնդիրներից շատերը մեծ լեզվական մոդելներն ունակ են կատարել: «Դրանք կօգնեն ձեզ խմբագրել տեքստերը, ստուգել տեղեկատվությունն ու ուղղագրությունը, կդառնան ձեր իդեալական և անփոխարինելի օգնականները», - ասում է Հակոբյանը:
Նա հավելում է, որ արհեստական բանականությունն արդեն ունակ է ստեղծել լուսանկարներ և ֆիլմեր, տեսանյութեր մոնտաժել և մշակել հրատարակությունների մակետներ: Բայց տեխնոլոգիան չի կարող փոխարինել մարդկային հիմնական հատկություններին:
Հանձնաժողովի ղեկավարը ապագա լրագրողների հաջողության գրավական համարում է ինքնազարգացումը, նոր բաներ սովորելու, իրականությունը քննադատաբար ընկալելու և ինքնուրույն մտածելու ունակությունը:
Ռուս-հայկական երրորդ մեդիահամաժողովի համակարգող Անաստասյա Գավրիլովան Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է, որ միջոցառման գլխավոր խնդիրներից մեկը երկու երկրների մեդիայի երիտասարդ ներկայացուցիչներին համախմբելն է, փորձի փոխանակման և համատեղ աշխատանքի համար պայմաններ ստեղծելը։
© SputnikՌուս-հայկական երրորդ մեդիահամաժողովի համակարգող Անաստասյա Գավրիլովան երրորդ Ռուս-հայկական մեդիահամաժողովի բացման արարողության ժամանակ
Координатор III Российско-Армянского медиафорума Анастасия Гаврилова на церемонии открытия III Российско-Армянского медиафорума (9 ноября 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 09.11.2026
Ռուս-հայկական երրորդ մեդիահամաժողովի համակարգող Անաստասյա Գավրիլովան երրորդ Ռուս-հայկական մեդիահամաժողովի բացման արարողության ժամանակ
Նրա խոսքով, համաժողովի ծրագիրը կառուցված է այնպես, որ Ռուսաստանի և Հայաստանի մասնակիցներն աշխատեն խառը թիմերում, ինչը նրանց հնարավորություն կտա ոչ միայն ծանոթանալ և կիսվել մասնագիտական փորձով, այլև մշակել ընդհանուր մեդիանախագիծ, որը գուցե ցանկանան զարգացնել նաև համաժողովի ավարտից հետո: Կազմակերպիչներն իրենց հերթին պատրաստ են նրանց նման հնարավորություն ընձեռել։
Խոսելով այն մասին, թե ինչն է միավորում Ռուսաստանի և Հայաստանի լրատվամիջոցների երիտասարդ ներկայացուցիչներին, համակարգողը նշել է ստեղծագործելու, նորը ստեղծելու և իր մասին հայտարարելու ձգտումը: Ոչ պակաս կարևոր են երկու երկրների մշակույթների նկատմամբ փոխադարձ հետաքրքրությունը, ծանոթանալու, նոր բաներ սովորելու և սեփական փորձով կիսվելու ցանկությունը։
Լրահոս
0