00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
18 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

2027 թվականին կսկսվի Հայաստան-Վրաստան նոր բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը

Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 09.11.2026
Բաժանորդագրվել
Առաջին անգամ երկու երկրների միջև կհայտնվի 400 կիլովոլտ լարման էլեկտրահաղորդման գիծ: Նախագծի իրականացումը ձգձգվում է մի քանի տարի:
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. 2027 թվականին Հայաստանում կսկսվի Հայաստան-Վրաստան նոր բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը։ Այդ մասին Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել է խորհրդարանական հանձնաժողովների մակարդակով 2027 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ։
Նրա խոսքով՝ հաջորդ տարի պետբյուջեից այդ նպատակով նախատեսվում է հատկացնել 69,8 միլիարդ դրամ (190 միլիոն դոլարից փոքր-ինչ ավելի)։ Միջոցները կտրամադրվեն Գերմանական զարգացման բանկի (KfW) հետ վարկային համաձայնագրի շրջանակում։
Նշենք, որ նախագիծը հետաձգվում էր մի քանի տարի շարունակ։ Սկզբում նախագծողները չէին կարողանում որոշել, թե որտեղ է գտնվելու ենթակայանը, որը Հայաստանը կկապի Վրաստանի մայրուղային՝ 500 կիլովոլտանոց ցանցին։ Այնուհետև դժվարություններ առաջացան ենթակայանում սարքավորումներ տեղադրող ընկերության ընտրության հարցում․ այդ սարքավորումները պետք է անխափան էներգահոսք ապահովեն երկու երկրների համակարգերի միջև, քանի որ դրանք աշխատում են ոչ թե սինխրոն (ինչպես հայկականն ու իրանականը), այլ միմյանցից առանձին։
KfW-ի հետ առաջին վարկային համաձայնագրերը կնքվել էին 2014-2015 թվականներին, սակայն հետո միջոցների տրամադրումը հետաձգվել էր։ Ներկայումս շինարարության համար ներգրավվել է ընդհանուր առմամբ 323,75 միլիոն եվրո՝ նախագծի 542,75 միլիոն ընդհանուր արժեքի պարագայում։
Այս պահին սկսվել է Դդմաշենից և Այրումից դեպի Վրաստանի սահման ձգվող էլեկտրահաղորդման գծի շինարարությունը։ Մոտ 70 միլիոն եվրո արժողությամբ պայմանագիրը շահել է հնդկական KEC International Limited ընկերությունը։
Հայաստան-Վրաստան գծի, ինչպես նաև կառուցվող (նույնպես ուշացումներով) 400 կիլովոլտանոց Իրան-Հայաստան գծի շինարարության ավարտի արդյունքում նախատեսվում է ձևավորել Իրան-Հայաստան-Վրաստան էներգետիկ միջանցք՝ էլեկտրաէներգիայի առևտրի և տարանցման համար։
Լրահոս
0