https://arm.sputniknews.ru/20261108/ynddimadir-patgamavvory-kartsum-e-vor-eatm-ic-durs-galn-iratesakan-e-109085222.html
Ընդդիմադիր պատգամավորը կարծում է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալն իրատեսական է
Ընդդիմադիր պատգամավորը կարծում է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալն իրատեսական է
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի - Sputnik. ԵԱՏՄ-ից փաստացի ապահարզանը իրատեսական է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր... 08.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-08T17:06+0400
2026-11-08T17:06+0400
2026-11-08T17:06+0400
արթուր խաչատրյան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/04/108876766_0:84:1600:984_1920x0_80_0_0_4b53d0629ad422b1ab520450ee297ca0.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի - Sputnik. ԵԱՏՄ-ից փաստացի ապահարզանը իրատեսական է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Նա այս եզրահանգմանն է եկել վերլուծելով ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի վերջերս արած հայտարարությունը, թե մենք ԵԱՏՄ-ին ավելի շատ տալիս ենք, քան ստանում, ինչպես նաև իշխանությունների հակառուսական խոսույթի սաստկացումը։Օրեր առաջ Գևորգ Պապոյանը նշել էր, որ ժամանակին Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցել է «խայտառակ պայմաններով», ինչի հետևանքով ԵԱՏՄ-ից ստանում ենք ավելի քիչ օգուտ, քան տալիս ենք։Պատգամավորը ընդգծել է, թե հայտնի չէ` ինչ կլինի երկարաժամկետ կտրվածքով ու հեգնանքով հավելել է, որ այնուամենայնիվ հայտարարելը, թե այն առավելությունները, որ Հայաստանի տնտեսությունը ստանում է ԵԱՏՄ-ին անդամակցելու շնորհիվ՝ այդքան էլ առավելություններ չեն` շատ կարևոր էր։«Հայաստան» խմբակցության պատգամավորն անդրադարձել է նաև այն պնդումներին, թե Սովետական Միության ժամանակ Հայաստանին թույլ են տվել Ցեղասպանության հուշակոթող կառուցել, որպեսզի հայերը թշնամանան թուրքերի հետ։«Հիշեցնեմ, որ ըստ Փաշինյանի, եթե հայերն օտարի ձեռքերում խաղալիք չդառնային, Ցեղասպանություն չէր լինի, հայերն էին մեղավոր։ Չեմ զարմանա, որ վաղն ավելացնեն նաև Սարդարապատի հերոսամարտը հավերժացնող հուշահամալիրը և հայտարարեն, որ Սարդարապատի ճակատամարտի նպատակը Հայաստանը բոլշևիկների ուղեծրում պահելն էր։ Եթե դիմացինդ, ում դու ընկեր էիր համարում պարզվում, որ թշնամիդ է, ապա այդ ընկեր/թշնամուց որքան հեռու այնքան լավ։ Էլ ո՞վ կհանդգնի քեզ մեղադրել ապահարզանի մեջ»,– հավելել է Արթուր Խաչատրյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/04/108876766_89:0:1512:1067_1920x0_80_0_0_354774a34be715db0daa53dad30cc89d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արթուր խաչատրյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ
արթուր խաչատրյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի - Sputnik. ԵԱՏՄ-ից փաստացի ապահարզանը իրատեսական է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Նա այս եզրահանգմանն է եկել վերլուծելով ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի վերջերս արած հայտարարությունը, թե մենք ԵԱՏՄ-ին ավելի շատ տալիս ենք, քան ստանում, ինչպես նաև իշխանությունների հակառուսական խոսույթի սաստկացումը։
Օրեր առաջ Գևորգ Պապոյանը նշել էր, որ ժամանակին Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցել է «խայտառակ պայմաններով», ինչի հետևանքով ԵԱՏՄ-ից ստանում ենք ավելի քիչ օգուտ, քան տալիս ենք։
«ԵԱՏՄ-ից դուրս գալն առնվազն կարճաժամկետ և միջնաժամկետ կտրվածքներում ծանր տնտեսական հետևանքներ կունենա Հայաստանի վրա»,– գրել է նա։
Պատգամավորը ընդգծել է, թե հայտնի չէ` ինչ կլինի երկարաժամկետ կտրվածքով ու հեգնանքով հավելել է, որ այնուամենայնիվ հայտարարելը, թե այն առավելությունները, որ Հայաստանի տնտեսությունը ստանում է ԵԱՏՄ-ին անդամակցելու շնորհիվ՝ այդքան էլ առավելություններ չեն` շատ կարևոր էր։
«Էսօր էգուց հայկական ծիրանը էժան գնով կվաճառեն ոչ թե Մոսկվայում, այլ թանկ գնով՝ Փարիզում։ Սա կոչվում է կորստի ցավի մեղմում։ Բա մեզ ԵԱՏՄ-ն պե՞տք էր։ Դժգույն ու դժբախտ միություն էր։ Նույն տրամաբանությունն է։ Իսկ եթե գազի գինը թանկանա, պարզ է, թե դա ում դավադրությունն է․․.»,– գրել է նա։
«Հայաստան» խմբակցության պատգամավորն անդրադարձել է նաև այն պնդումներին, թե Սովետական Միության ժամանակ Հայաստանին թույլ են տվել Ցեղասպանության հուշակոթող կառուցել, որպեսզի հայերը թշնամանան թուրքերի հետ։
«Հիշեցնեմ, որ ըստ Փաշինյանի, եթե հայերն օտարի ձեռքերում խաղալիք չդառնային, Ցեղասպանություն չէր լինի, հայերն էին մեղավոր։ Չեմ զարմանա, որ վաղն ավելացնեն նաև Սարդարապատի հերոսամարտը հավերժացնող հուշահամալիրը և հայտարարեն, որ Սարդարապատի ճակատամարտի նպատակը Հայաստանը բոլշևիկների ուղեծրում պահելն էր։ Եթե դիմացինդ, ում դու ընկեր էիր համարում պարզվում, որ թշնամիդ է, ապա այդ ընկեր/թշնամուց որքան հեռու այնքան լավ։ Էլ ո՞վ կհանդգնի քեզ մեղադրել ապահարզանի մեջ»,– հավելել է Արթուր Խաչատրյանը։