https://arm.sputniknews.ru/20261108/mijazgajin-iravitshaki-pvopvokhutjun-kvopirkiny-rd-i-ev-hh-i-mijev-anvtangutjan-harceri-masin-109092103.html
ՌԴ-ն ՀՀ-ի հետ ռազմական փոխգործակցությունը շարունակելու պատրաստակամություն ունի․ Կոպիրկին
ՌԴ-ն ՀՀ-ի հետ ռազմական փոխգործակցությունը շարունակելու պատրաստակամություն ունի․ Կոպիրկին
Sputnik Արմենիա
Դեսպանի խոսքով՝ տեղի ունեցող փոփոխությունները պետք է դիտարկել հենց տարածաշրջանային և միջազգային իրադրության տրանսֆորմացիայի համատեքստում: 08.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-08T22:47+0400
2026-11-08T22:47+0400
2026-11-08T23:44+0400
սերգեյ կոպիրկին
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
ռուսաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/08/109092294_0:13:1280:733_1920x0_80_0_0_14d9978eae96eb518159e485fb4f977c.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի - Sputnik. Անվտանգության և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում ծագող հարցերը պայմանավորված են տարածաշրջանային և միջազգային իրադրության փոփոխություններով: Այս մասին Հանրային ռադիոյին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Նրա խոսքով՝ տեղի ունեցող վերափոխումները հարմարվողականություն են պահանջում և կարող են տարբեր կերպ մեկնաբանվել։Հիշեցնենք, որ Հայաստանի անվտանգության երաշխավորներից մեկը ռուսական 102-րդ ռազմաբազան է, որը տեղակայված է Գյումրիում ռուս-հայկական համաձայնագրի հիման վրա, որը 2010 թ.-ին երկարաձգվել է մինչև 2044թ.: Մոսկվան, այդ թվում՝ ի դեմս ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի, բազմիցս հայտարարել է, որ բազան համարում է Հայաստանի և Հարավային Կովկասի անվտանգության առանցքային տարրերից մեկը և դրան շոշափելի այլընտրանք չի տեսնում: Նրա խոսքով՝ Ռուսաստանը մտադիր է պահպանել ռազմական կոնտինգենտի տեղակայման մասին գործող համաձայնագրերը և նույնն ակնկալում է Հայաստանից: Վերջին տարիներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների դինամիկայի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Копыркин о вопросах безопасности между Арменией и Россией
Sputnik Արմենիա
Копыркин о вопросах безопасности между Арменией и Россией
2026-11-08T22:47+0400
true
PT1M07S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/08/109092294_199:0:1194:746_1920x0_80_0_0_18a009894368a39b790ade7895ed2a4d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ կոպիրկին, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, видео
սերգեյ կոպիրկին, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, видео
ՌԴ-ն ՀՀ-ի հետ ռազմական փոխգործակցությունը շարունակելու պատրաստակամություն ունի․ Կոպիրկին
22:47 08.11.2026 (Թարմացված է: 23:44 08.11.2026) Դեսպանի խոսքով՝ տեղի ունեցող փոփոխությունները պետք է դիտարկել հենց տարածաշրջանային և միջազգային իրադրության տրանսֆորմացիայի համատեքստում:
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի - Sputnik. Անվտանգության և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում ծագող հարցերը պայմանավորված են տարածաշրջանային և միջազգային իրադրության փոփոխություններով: Այս մասին Հանրային ռադիոյին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Նրա խոսքով՝ տեղի ունեցող վերափոխումները հարմարվողականություն են պահանջում և կարող են տարբեր կերպ մեկնաբանվել։
«Իրավիճակը փոխվել է և փոխվում է՝ և տարածաշրջանում, և աշխարհում։ Իհարկե, դա հարմարվողականություն է պահանջում։ Փոխակերպման այս փուլում հարցերը բնականաբար առաջանում են: Դրանք կարելի է մեկնաբանել տարբեր կերպ՝ վստահության անկում, ինչ-որ կասկածների առաջացում կամ քաղաքական կուրսի վերաձևակերպում։ Բայց դա օբյեկտիվ գործընթաց է։ < ... > Մենք ռազմական ոլորտում փոխգործակցության շատ մեծ փորձ ունենք՝ և տեխնիկական, և նյութական տեսանկյունից։ Ռուսական կողմը պատրաստակամություն ունի շարունակել այդ փոխգործակցությունը, ուստի ես չէի ընկնի այդ հարցում անզուսպ հոռետեսության մեջ։ Բայց, կրկնում եմ, ամեն ինչ կախված կլինի կողմերի քաղաքական կամքից»,- հայտարարել է դիվանագետը։
Հիշեցնենք, որ Հայաստանի անվտանգության երաշխավորներից մեկը ռուսական 102-րդ ռազմաբազան է, որը տեղակայված է Գյումրիում ռուս-հայկական համաձայնագրի հիման վրա, որը 2010 թ.-ին երկարաձգվել է մինչև 2044թ.: Մոսկվան, այդ թվում՝ ի դեմս ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի, բազմիցս հայտարարել է, որ բազան համարում է Հայաստանի և Հարավային Կովկասի անվտանգության առանցքային տարրերից մեկը և դրան շոշափելի այլընտրանք չի տեսնում: Նրա խոսքով՝ Ռուսաստանը մտադիր է պահպանել ռազմական կոնտինգենտի տեղակայման մասին գործող համաձայնագրերը և նույնն ակնկալում է Հայաստանից: Վերջին տարիներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների դինամիկայի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: