00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:30
3 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
12 ր
Ուղիղ եթեր
18:02
12 ր
Ուղիղ եթեր
19:00
11 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Արժե՞ արդյոք ձգտել դեպի Եվրոպա, որին արդեն ոչինչ չի փրկի կործանումից․ քաղաքագետ

© AP Photo / Emma Da SilvaԱնկարգություններ Փարիզում
Անկարգություններ Փարիզում - Sputnik Արմենիա, 1920, 08.11.2026
Բաժանորդագրվել
Կովկասյան երկրների համար Արևմուտքի համագործակցությունն ու ակտիվ մոտեցումներն երբեք որևէ լավ բանի չեն հանգեցրել, նշում է Ալեքսանդր Կարգինը:
Դեպի Եվրամիություն, դեպի ներկայիս Եվրոպա ձգտելը պարզապես ձեռնտու չէ։ Սա երկրի զարգացման բացարձակապես ապակառուցողական վեկտոր է, որը կվնասի Հայաստանի սովորական քաղաքացիներին և անպայման կանդրադառնա նրանց կյանքի մակարդակի վրա։ Իմաստ ունի՞ ձգտել մի տեղ, որտեղ ջարդում–փշրում են: Իսկ այդ ջարդերը դեռ շատ երկար են տևելու, պնդում է փորձագետը:

Եվրոպայում ճգնաժամ է մոլեգնում, և առաջիկա տարիներին այն միայն սրվելու է

Քաղաքագետը պնդում է՝ Եվրոպայում տիրող իրավիճակը իսկական կոլապս է հիշեցնում, և ամեն ինչ, իհարկե, սկսվեց Ֆրանսիայից: Ընդ որում, այնտեղի անկարգությունները մի քանի սկզբնական պատճառ ունեին։
Համարվում է, որ ամբողջ խնդիրը միգրանտների ինտեգրման բացարձակ բացակայությունն է: Այնտեղ անգամ երրորդ-չորրորդ սերնդի միգրանտները չեն ձուլվում ֆրանսիական հասարակության մեջ: Հենց նրանք էլ հանդիսանում են այս բողոքների շարժիչ ուժը:
Իրականում ամեն ինչ շատ ավելի խորն է։
Չէ՞ որ բողոքում են ոչ միայն միգրանտները։ Բողոքներն ու ջարդերը ներսից ոգեշնչվում էին նաև մի շարք արմատական ​​քաղաքական գործիչների կողմից (ինչպիսին է ծայրահեղ ձախ Ժան-Լյուկ Մելանշոնը): Եվ այս ամենը համընկնում է ֆրանսիական իշխանությունների թուլության հետ: Նախագահ Էմանուել Մակրոնը բացարձակ անկարողություն է դրսևորել, չի կարողացել իրավիճակը վերահսկողության տակ վերցնել: Կարգինը համոզված է՝ նույնիսկ Մակրոնի քաղաքական ժառանգորդին, իրավահաջորդին վիճակված է պարտվել 2027 թվականին (Մակրոնի նախագահական երկրորդ ժամկետն ավարտվում է 2027 թվականի մայիսին- խմբ.)։
«Մեծ հաշվով՝ ֆրանսիացիների ընտրությունը լինելու է ծայրահեղ աջ և ծայրահեղ ձախ ուժերի միջև (Lը Պենն ընդդեմ Մելանշոնի): Կարծում եմ, որ արդյունքում կհաղթի մադամ Lը Պենը, այդ մասին են վկայում բոլոր հարցումները, հենց թեկուզ այն պատճառով, որ ֆրանսիացիներին պարզապես ձանձրացրել է այս անօրինությունը քաղաքների փողոցներում: Իսկ իշխանության փոփոխությունից հետո Ֆրանսիայում կփոխվի նաև արտաքին քաղաքականությունը, ինչն իրոք անհանգստացնում է Հայաստանին, չէ՞ որ այնտեղ լուրջ, ակտիվ հայկական սփյուռք կա»,-բացատրում է փորձագետը:
Եթե խոսենք առհասարակ Եվրոպայի մասին, ապա այնտեղ ներկայումս իսկապես սուր ճգնաժամ է մոլեգնում: Ընդ որում, ոչ միայն Արևմտյան Եվրոպայում (բավական է նայել, թե ինչ է կատարվում, օրինակ, Լեհաստանում): Ընդ որում, այս ճգնաժամն աճում է, և դրա արմատները, Կարգինի խոսքով, ոչ միայն միգրացիոն են, այլև սոցիալ-տնտեսական: Սա վերաբերում է բառացիորեն բոլորին՝ Իսպանիային, Գերմանիային, էլ չասած Մեծ Բրիտանիայի մասին՝ իր փողոցային հանցավորությամբ և ամենուրեք աղբի հսկայական կույտերով։

Միջանկյալ ընտրություններում պարտված Թրամփը Եվրոպայից դեռ պետք է վրեժ լուծի

«Ես բացարձակապես չեմ հասկանում, թե ինչպես կարելի է, տեսնելով այն, ինչ կատարվում է Եվրոպայում, ցանկանալ անդամակցել Եվրամիությանը,-ասում է փորձագետը,-այն առումով, որ ինչների՞ս է պետք գնալ մի տեղ, որտեղ այդքան խնդիրներ կան, և որտեղ այդ խնդիրները ձնագնդի պես աճելու են: Դա ախր պարզ բան է, կոչվում է realpolitik։ Դա այն է, երբ դու պարզապես վերլուծում ես փաստերը և ենթադրություններ անում՝ հիմնվելով կոնկրետ իրողությունների վրա: Վերլուծության կոնկրետ համակարգը ցույց է տալիս, որ հետագայում Եվրոպայում ամեն ինչ միայն ավելի ու ավելի է վատանալու»:

Միգրացիոն խնդիրներն այնտեղ չեն լուծվում, ժողովրդագրությունն ավելի լավը չի դառնում, կենսաթոշակային համակարգերն ու սոցիալական ոլորտը փլուզվելու են, սոցիալական լարվածությունն աճելու է, կարծում է Կարգինը: Եթե Եվրոպայում իշխանության գան աջերը, ապա նրանք գուցե փորձեն ամեն ինչ ինչ-որ կերպ հարթել, կարգավորել։ Կփորձեն ուժերը արտաքին վեկտորից ուղղել ներքին խնդիրների վրա: Բայց միտումներն այնպիսին են, որ առնվազն առաջիկա տասնամյակներում իրավիճակը միայն վատթարանալու է:
Արդեն պարզ է, որ ԱՄՆ միջանկյալ ընտրություններում պարտված Թրամփն էլ իր հերթին Եվրոպայից է վրեժ լուծելու։ Թեկուզ այն պատճառով, ասում է փորձագետը, որ շատ չի սիրում Բրյուսելի եվրոչինովնիկներին,: Սակայն գլոբալ մասշտաբով նույն Թրամփը արտաքին քաղաքականության մեջ որևէ արմատական ​​փոփոխություն չի թույլ տա: Այդ թվում՝ և՛ Հայաստանի, և՛ Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանի նկատմամբ: Թեև թե՛ տարածաշրջանի, թե՛ կովկասյան երկրների համար Արևմուտքի նման մոտեցումները երբեք էլ որևէ լավ բան չեն ենթադրել, նշում է քաղաքագետը:
«Եվ կրկնեմ՝ եթե խոսենք կոնկրետ Հայաստանի մասին, ապա ձգտել դեպի Եվրամիություն, ձգտել դեպի ներկայիս Եվրոպա նրան պարզապես ձեռնտու չէ։ Սա բացարձակապես ապակառուցողական վեկտոր է, որը կարող է վնասել Հայաստանի սովորական քաղաքացիներին և անպայման կանդրադառնա նրանց կենսամակարդակի վրա»,-ասում է Կարգինը:
Նա խորհուրդ է տալիս իրավիճակի մասին դատել թեկուզ Ֆրանսիայի օրինակով։ Այնտեղ մարդիկ կտրուկ դժգոհ են կյանքի մակարդակից, և այդ պատճառով էլ դուրս են գալիս ջարդել–փշրելու: Ուրեմն արդյո՞ք իմաստ ունի ձգտել այնտեղ, որտեղ անկարգություններ են, և դրանք տևելու են դեռ շատ երկար:
Լրահոս
0