Կաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ. ՍԱՏՄ
14:09 07.11.2026 (Թարմացված է: 14:12 07.11.2026)

Կաթնամթերք. Արխիվային լուսանկար
© Sputnik / Lilit Harutyunyan
Բաժանորդագրվել
ՍԱՏՄ–ն հայտնում է, որ աղիքային ցուպիկի խմբի մանրէների առկայությունը կարող է վկայել մանրէային աղտոտման, սանիտարահիգիենիկ պայմանների անբավարարության մասին, սակայն ԱՑԽՄ խմբի ոչ բոլոր մանրէներն են ախտածին:
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Հայկական արտադրության կաթնամթերքում վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) վտանգավոր շտամներ: Այս մասին հայտնել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Նշենք, որ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ Հայաստանում կաթնաշոռի ստուգումներ են իրականացրել 10 արտադրողների ապրանքներում, և բոլորի դեպքում լուրջ խախտումներ են հայտնաբերվել։
«Անդրադառնալով հայրենական կաթնամթերքի անվտանգության շուրջ վերջին շաբաթվա ընթացքում հանրային քննարկումներին՝ տեղեկացնում ենք ևս մեկ անգամ, որ կաթնամթերք արտադրող ու իրացնող կազմակերպություններում տեսչական մարմինը պարբերաբար անցկացնում է վերահսկողական միջոցառումներ, հայտնաբերված սանիտարահիգիենիկ խախտումների ու մանրէաբանական անհամապատասխանությունների մասին արվում է պատշաճ հանրային իրազեկում»,–նշված է հաղորդագրության մեջ:

Ընդգծվում է, որ հանրային քննարկումը կենտրոնացած է հիմնականում մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշի վրա, որը համարվում է երկրորդային աղտոտման հետևանք:
«ԱՑԽՄ-ի առկայությունը կարող է վկայել մանրէային աղտոտման, սանիտարահիգիենիկ պայմանների անբավարարության, ինչպես նաև մաքրման և ախտահանման գործընթացների հնարավոր թերությունների մասին։ ԱՑԽՄ խմբի ոչ բոլոր մանրէներն են ախտածին: Դրանց մի մասը բնականորեն հանդիպում է մարդու և կենդանիների աղիքային միկրոֆլորայում, ինչպես նաև շրջակա միջավայրում՝ առանց պարտադիր հիվանդություն առաջացնելու»,–նշված է հայտարարության մեջ։
Ընդգծվում է, որ այդ խմբի առանձին որոշ շտամներ կարող են առաջացնել առողջական խնդիրներ, որոնք, սակայն, կաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել և սննդի գործոնով պայմանավորված զանգվածային թունավորման դեպքեր չեն արձանագրվել:
Ավելի վաղ ՍԱՏՄ–ն հայտնել էր, որ կաթնամթերքի շուկայում անցկացված անկախ փորձաքննությամբ 11 ընկերությունների արտադրանքում մանրէաբանական անհամապատասխանություններ հայտնաբերելուց հետո իրենք վերահսկողական միջոցառումներ են իրականացնում բոլոր 11 ընկերություններում։ Ստուգումների արդյունքները դեռ հայտնի չեն։

Չնայած վերջին ստուգումների արդյունքները դեռ հայտնի չեն, բայց տեսչական մարմնից հիշեցրել են, թե 2026 թվականին կաթնամթերքի արտադրություններում և մասնագիտացված վաճառքի կետերում իրականացվել է 120 պլանային ստուգում, որոնց արդյունքում կայացվել է գործունեության կասեցման 25 որոշում։ Կասեցումների հիմնական պատճառը եղել է աղիքային ցուպիկի խմբի մանրէների (ԱՑԽՄ) ցուցանիշով անհամապատասխանությունը։