https://arm.sputniknews.ru/20261107/hajrenasirutjuny-dzevavvorvel-e-vorpes-fvorpvost-bavararelu-stalini-ambicianery-pashinjan-109061716.html
Հայրենասիրությունը ձևավորվել է որպես ֆորպոստ` բավարարելու Ստալինի ամբիցիաները. Փաշինյան
Հայրենասիրությունը ձևավորվել է որպես ֆորպոստ` բավարարելու Ստալինի ամբիցիաները. Փաշինյան
Sputnik Արմենիա
Փաշինյանի խոսքով` Հայաստանում հայրենասիրության մոդելը, որով մարդիկ մինչև «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը սիրել են հայրենիքը, մի գործնական նշանակություն... 07.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-07T19:20+0400
2026-11-07T19:20+0400
2026-11-07T19:24+0400
նիկոլ փաշինյան
հայրենական մեծ պատերազմ
իոսիֆ ստալին
խսհմ
հայաստան
հայրենիք
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/07/109061547_0:0:1280:721_1920x0_80_0_0_11bc7af38df8f66d215433102c95a3a8.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ Հայաստանում հայրենասիրությունը ձևավորվել է որպես ֆորպոստ` Ստալինի (ԽՍՀՄ մինիստրների խորհրդի նախագահ Իոսիֆ Ստալին) ամբիցիաները բավարարելու համար։ Այս մասին նա հայտարարել է Restart հիմնադրամի MaskOFF պանելային քննարկմանը, որին մասնակցել են երիտասարդներ և նրան հարցեր ուղղել։Փաշինյանի խոսքով` Հայաստանում հայրենասիրության մոդելը, որով մարդիկ մինչև «իրական Հայաստանի» գաղափարախոսությունը սիրել են հայրենիքը, մի գործնական նշանակություն է ունեցել` 2-րդ աշխարհամարտից հետո ապահովել ստալինյան ամբողջատիրական ամբիցիաները։Նա ընդգծեց, որ Հայաստանում հայրենասիրությունը ձևավորվել է 1950–60–ական թվականներին նկարահանված ֆիլմերի, ստեղծագործությունների հիման վրա։ Ըստ վարչապետի` չնայած այդ ստեղծագործությունները մեծ գեղարվեստական արժեք ունեն և հայ ժողովրդի ինքնության ու գիտակցության մի մասն են, բայց պետք է հասկանալ այդ գիտակցության մասերի պատճառահետևանքային կապը։Նիկոլ Փաշինյանը հայտարարեց` իր խնդիրն է, որ Հայաստանի Հանրապետությունն իր միջազգայնորեն ճանաչված տարածքում ապրելու և գոյություն ունենալու համար արտաքին աջակցության կարիք չունենա։ Այս պատճառով պետք է հարևանների հետ հարաբերությունները կարգավորել։Հիշեցնենք, որ 2024 թվականի ապրիլի 10–ին Ազգային ժողովում կառավարության 2023 թ. կատարողականի ներկայացման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 44-օրյա պատերազմից հետո մեկնարկել է պատմական և իրական Հայաստանների շուրջ բանավեճ, ու պատմական Հայաստանը և իրական Հայաստանը ոչ միայն համատեղելի չեն, այլև հաճախ հակոտնյա են միմյանց և լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար։
խսհմ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Հայրենասիրությունը ձևավորվել է որպես ֆորպոստ` Ստալինի ամբիցիաները բավարարելու համար. Փաշինյան
Sputnik Արմենիա
Հայրենասիրությունը ձևավորվել է որպես ֆորպոստ` Ստալինի ամբիցիաները բավարարելու համար. Փաշինյան
2026-11-07T19:20+0400
true
PT1M23S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/07/109061547_146:0:1143:748_1920x0_80_0_0_378fabf06797902cea4cd98731b5ba3a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, հայրենական մեծ պատերազմ, իոսիֆ ստալին, խսհմ, հայաստան, հայրենիք, видео
նիկոլ փաշինյան, հայրենական մեծ պատերազմ, իոսիֆ ստալին, խսհմ, հայաստան, հայրենիք, видео
Հայրենասիրությունը ձևավորվել է որպես ֆորպոստ` բավարարելու Ստալինի ամբիցիաները. Փաշինյան
19:20 07.11.2026 (Թարմացված է: 19:24 07.11.2026) Փաշինյանի խոսքով` Հայաստանում հայրենասիրության մոդելը, որով մարդիկ մինչև «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը սիրել են հայրենիքը, մի գործնական նշանակություն է ունեցել` 2-րդ աշխարհամարտից հետո ապահովել ստալինյան ամբողջատիրական ամբիցիաները։
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ Հայաստանում հայրենասիրությունը ձևավորվել է որպես ֆորպոստ` Ստալինի (ԽՍՀՄ մինիստրների խորհրդի նախագահ Իոսիֆ Ստալին) ամբիցիաները բավարարելու համար։ Այս մասին նա հայտարարել է Restart հիմնադրամի MaskOFF պանելային քննարկմանը, որին մասնակցել են երիտասարդներ և նրան հարցեր ուղղել։
Փաշինյանի խոսքով` Հայաստանում հայրենասիրության մոդելը, որով մարդիկ մինչև «իրական Հայաստանի» գաղափարախոսությունը սիրել են հայրենիքը, մի գործնական նշանակություն է ունեցել` 2-րդ աշխարհամարտից հետո ապահովել ստալինյան ամբողջատիրական ամբիցիաները։
«Մեր հայրենասիրության մոդելի հետ մենք խնդիր ունենք, որովհետև մեր հայրենասիրության մոդելը ներդրված է 1940–ական, 50-ական, 60-ական թվականներին։ Հայրենասիրության էդ մոդելը գիտե՞ք` ինչից է ծնվել։ 2-րդ աշխարհամարտի ժամանակ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Խորհրդային Միությունը դաշնակիցներ էին, աշխարհամարտի ավարտից հետո սկսվեց ճամբարների բաժանումը, և Թուրքիան հայտնվեց արևմտյան, ՆԱՏՕ–ական ճամբարում։ Ստալինը բավարարված չէր, ինքը համարում էր, որ այնքան է հաղթել, որ ավելի մեծ ազդեցության և տարածքների ամբիցիա ունի»,–հայտարարեց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ Հայաստանում հայրենասիրությունը ձևավորվել է 1950–60–ական թվականներին նկարահանված ֆիլմերի, ստեղծագործությունների հիման վրա։
Ըստ վարչապետի` չնայած այդ ստեղծագործությունները մեծ գեղարվեստական արժեք ունեն և հայ ժողովրդի ինքնության ու գիտակցության մի մասն են, բայց պետք է հասկանալ այդ գիտակցության մասերի պատճառահետևանքային կապը։
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց` իր խնդիրն է, որ Հայաստանի Հանրապետությունն իր միջազգայնորեն ճանաչված տարածքում ապրելու և գոյություն ունենալու համար արտաքին աջակցության կարիք չունենա։ Այս պատճառով պետք է հարևանների հետ հարաբերությունները կարգավորել։
Հիշեցնենք, որ 2024 թվականի ապրիլի 10–ին Ազգային ժողովում կառավարության 2023 թ. կատարողականի ներկայացման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 44-օրյա պատերազմից հետո մեկնարկել է պատմական և իրական Հայաստանների շուրջ բանավեճ, ու պատմական Հայաստանը և իրական Հայաստանը ոչ միայն համատեղելի չեն, այլև հաճախ հակոտնյա են միմյանց և լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար։