https://arm.sputniknews.ru/20261107/5000-dvolari-dimac-nakhapatrastel-en-spanutjunner-3-andz-dzerbakalvel-e-109055040.html
5000 դոլարի դիմաց նախապատրաստել են սպանություններ. ՀՀ ոստիկանությունը 3 անձ ձերբակալել է
5000 դոլարի դիմաց նախապատրաստել են սպանություններ. ՀՀ ոստիկանությունը 3 անձ ձերբակալել է
Sputnik Արմենիա
Ոստիկանները կանխել են նախապատրաստվող երկու սպանությունները։ 07.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-07T14:56+0400
2026-11-07T14:56+0400
2026-11-07T15:17+0400
հհ ոստիկանություն
սպանություն
կալանք
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/07/109053799_0:100:1920:1180_1920x0_80_0_0_5138b4f11159b37f31c4de7b5d77ed98.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Մի խումբ անձիք նախապատրաստվել էին 5000 դոլարի դիմաց սպանել Երևանի և Արմավիրի 2 բնակչի։ Նրանց պլանը ձախողվել է, երեք անձ ձերբակալվել է, հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։Նշվում է, որ քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել են օպերատիվ տեղեկություններ, որ Մեծամոր քաղաքի երկու բնակիչ, որոնք նախկինում դատապարտվել էին ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, շուրջ 5000 ԱՄՆ դոլարի դիմաց նախապատրաստվում էին սպանել Երևանի մի բնակչի։Նոյեմբերի 6-ին ձերբակալվել են սպանության նախապատրաստության հետ առնչություն ունենալու մեջ կասկածվող երեք տղամարդիկ։ Ձերբակալվածներից մեկին պատկանող «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է մեթադոնի լուծույթ։Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/07/109053799_107:0:1814:1280_1920x0_80_0_0_6c21afb827ab8bce39dc002cedebd274.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ ոստիկանություն, սպանություն, կալանք
հհ ոստիկանություն, սպանություն, կալանք
5000 դոլարի դիմաց նախապատրաստել են սպանություններ. ՀՀ ոստիկանությունը 3 անձ ձերբակալել է
14:56 07.11.2026 (Թարմացված է: 15:17 07.11.2026) Ոստիկանները կանխել են նախապատրաստվող երկու սպանությունները։
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Մի խումբ անձիք նախապատրաստվել էին 5000 դոլարի դիմաց սպանել Երևանի և Արմավիրի 2 բնակչի։ Նրանց պլանը ձախողվել է, երեք անձ ձերբակալվել է,
հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
Նշվում է, որ քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել են օպերատիվ տեղեկություններ, որ Մեծամոր քաղաքի երկու բնակիչ, որոնք նախկինում դատապարտվել էին ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, շուրջ 5000 ԱՄՆ դոլարի դիմաց նախապատրաստվում էին սպանել Երևանի մի բնակչի։
Օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ երկու տղամարդիկ նախապատրաստվում էին սպանել նաև Արմավիրի մարզի Արգավանդ բնակավայրի մի բնակչի։
Նոյեմբերի 6-ին ձերբակալվել են սպանության նախապատրաստության հետ առնչություն ունենալու մեջ կասկածվող երեք տղամարդիկ։
Ձերբակալվածներից մեկին պատկանող «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է մեթադոնի լուծույթ։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։