00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:39
3 ր
Ուղիղ եթեր
09:43
17 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«Վեոլիա Ջուրը» չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. Մեսրոպյան

© Sputnik / Andranik GhazaryanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 06.11.2026
Բաժանորդագրվել
ՀԾԿՀ նախագահի խոսքով` ՀՀ կառավարությունն այդ համակարգն ընդամենը տվել է ընկերությանը` շահագործման, իսկ դրա տեխնիկական զինումն ու վերազինումը, վերակառուցումը տարիներ ի վեր բացառապես ՀՀ պարտականությունն է եղել։
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. «Վեոլիա Ջուր» ՓԲԸ–ն Հայաստանի ջրային համակարգի սեփականատերը չէ և չի կրում ֆիզիկապես մաշված այդ համակարգի պատասխանատվությունը։ Այդ մասին այսօր ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։

«Տպավորություն չստեղծվի, որ ես «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի փաստաբանն եմ, քանի որ աշխատանքային քննարկումների ժամանակ շատ չոր եմ խոսում ընկերության ղեկավարների հետ և բուռն վեճեր ունենում, ինչպես նաև միլիոնների հասնող տույժ-տուգանքներ է պարբերաբար կրում ընկերությունը։ Ի տարբերություն ՀԷՑ–ի, «Վեոլիա Ջուրը» սեփականատերը չէ ջրամատակարարման համակարգի, չի կրում ֆիզիկապես մաշված այդ համակարգի պատասխանատվությունը։ ՀՀ կառավարությունն այդ համակարգն ընդամենը տվել է ընկերությանը` շահագործման, իսկ դրա տեխնիկական զինումն ու վերազինումը, վերակառուցումը տարիներ ի վեր բացառապես ՀՀ պարտականությունն է եղել մայր պայմանագրով»,– հայտարարեց ՀԾԿՀ նախագահը։

Մեսրոպյանի խոսքով` իրենք միակ իշխանությունն են, որ վերջապես քաղաքական որոշում են կայացրել, որ այդ ոլորտում վերջապես սկսեն լուրջ ֆինանսական ներդրումներ անել։
Նշենք, որ ՀՀ ջրային կոմիտեի և ֆրանսիական «Veolia» խմբի միջև վարձակալության եռակողմ պայմանագիրը կնքվել է 2016 թվականի նոյեմբերի 21-ին: Ընկերությունը պաշտոնապես ստանձնել է Հայաստանի միասնական ջրային օպերատորի դերը 2017 թվականի հունվարի 1-ից: Պայմանագիրը կնքվել է 15 տարի ժամկետով և ուժի մեջ է մինչև 2031 թվականի դեկտեմբերի 31-ը:

Ըստ պայմանագրի և լիցենզիայի՝ «Վեոլիա Ջուրը» պարտավորվել է ապահովել անխափան ջրամատակարարում, բարելավել ջրի հասանելիության ժամերը և աստիճանաբար անցնել շուրջօրյա (24-ժամյա) ռեժիմի, նվազեցնել ջրի կորուստները, նորացնել մաշված խողովակաշարերը, քանի որ համակարգում ջրի հսկայական կորուստներ կան, մաքրել կեղտաջրերը, պատշաճ շահագործել ջրահեռացման (կոյուղու) համակարգը և կեղտաջրերի մաքրման կայանները և այլն։
Չնայած խոստումներին՝ տարիներ շարունակ սպառողներն ու վերահսկող մարմինները մատնանշում են մի շարք ձախողումներ` ջրի հսկայական կորուստներ, գրաֆիկի խախտումներ և ցածր ճնշում, դանդաղ արձագանք վթարներին, ներդրումների պակաս:
Լրահոս
0