00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:31
2 ր
Ուղիղ եթեր
09:33
26 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
14 ր
Ուղիղ եթեր
18:00
14 ր
Ուղիղ եթեր
19:00
16 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:39
3 ր
Ուղիղ եթեր
09:43
17 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Քաղաքական խոստումներ` տնտեսության հաշվին․ ինչո՞ւ է կրճատվում արտահանման աջակցությունը

© Sputnik / Փաշինյանի թիմը
Փաշինյանի թիմը - Sputnik Արմենիա, 1920, 06.11.2026
Բաժանորդագրվել
Ըստ ՊԵԿ նախկին նախագահի` կառավարությունը գնահատել է հաջորդ տարվա արտահանման ծավալների կտրուկ նվազումը` հետևաբար արտահանման աջակցության համար նույնքան գումար նախատեսելը նպատակահարմար չեն համարել։
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Սոցիալական ծախսերն ավելացնելու համար է կառավարությունը գումարներ վերաբաշխել բյուջեի մյուս ոլորտներից, ինչը կարող է ծանր հետևանքներ ունենալ Հայաստանի տնտեսության համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:
© Sputnik / Andranik GhazaryanԴավիթ Անանյան
Бывший председатель КГД Давид Ананян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 06.11.2026
Դավիթ Անանյան
Ինչպես հայտնել ենք, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր ԱԺ–ում ասաց, որ 2027 թվականի բյուջեով արտահանման աջակցության ֆինանսավորումը 2,1 միլիարդից կկրճատվի՝ հասնելով 1 միլիարդ դրամի։
«Փոխանակ խթանելու տնտեսության արտահանման ներուժը՝ կառավարությունը նախապատվությունը տալիս է ընթացիկ սոցիալական ծախսերի ֆինանսավորմանը։ Սոցիալական և առողջապահական ոլորտներին հատկացվող գումարները միլիարդավոր դրամներով ավելացել են, քանի որ կառավարությունը կատարում է նախընտրական շրջանում տված իր քաղաքական խոստումները», - ասում է Անանյանը։
Ըստ ՊԵԿ նախկին նախագահի` 2027 թվականի բյուջեով սոցիալական և առողջապահական ոլորտների ծախսերի միլիարդավոր դրամները պետք է ֆինանսավորվեն երկու աղբյուրից՝ հարկային եկամուտների ավելացման և բյուջեի ներքին վերաբաշխումների հաշվին։ Անանյանի խոսքով, սակայն, հարկային եկամուտների ավելի մեծ աճ պլանավորել հնարավոր չէ, քանի որ տնտեսությունը չունի այդքան եկամուտներ գեներացնելու ներուժ։ Հետևաբար, ըստ նրա,կառավարությունն ավելի հեշտ ճանապարհ է ընտրում՝ գումարները մի ծախսային հոդվածից տեղափոխել մյուսը։
«Ընդհանուր առմամբ, իրենք գնահատել են հաջորդ տարվա արտահանման ծավալների կտրուկ նվազումը` նաև այս տարվա համեմատ և հետևաբար արտահանման աջակցության համար նույնքան գումար նախատեսելը նպատակահարմար չեն համարել։ Եվ եթե չկա արտահանում, չկա նաև խնդիր։ Դա է պատճառը, որ գործող իշխանությունը կարծում է, որ սահմանափակումների խնդրին հաջորդ տարի էլ չեն առնչվի», - նշում է Անանյանը։
Նրա խոսքով` երբ ինչ–որ մեկը տնտեսական գնահատականներ է հնչեցնում, պետք է հաշվի առնել ոչ միայն նրա մասնագիտական պատրաստվածությունն ու տեղեկությունների արժանահավատությունը, այլև դրդապատճառները՝ նա հանդես է գալիս որպես տնտեսության կառավարի՞չ, թե՞ քաղաքական թիմի ներկայացուցիչ։
«Այս դեպքում պատասխանատուն (Գևորգ Պապոյանը–խմբ.) խոսում է ոչ թե որպես տնտեսության կառավարիչ, այլ որպես քաղաքական թիմի անդամ, ուստի նրա խոսքը չի կարող բավարար չափով անկեղծ և արժանահավատ լինել։ Այդ պատճառով էլ ասում եմ, որ այս խոսույթը քաղաքական փաթեթավորում ունի»,– նշել է Անանյանը։
ԵՄ–ի հետ ՀՀ առևտրի աճի վերաբերյալ կանխատեսումները սպեկուլյատիվ բնույթ ունեն. ԵՎԳ
Նրա խոսքով՝ արտահանման աշխարհագրությունը հնարավոր չէ փոխել մեկ տարվա ընթացքում։ Նույնիսկ եթե ԵՄ-ի հետ ձեռք բերվի երկամյա մաքսային արտոնյալ ռեժիմ կամ ԱՄԷ-ի հետ` առևտրային հարաբերությունների վերաբերյալ պայմանավորվածություններ, դրանց գործնական արդյունքները, ըստ Անանյանի, տեսանելի կլինեն միայն տարիներ անց։
Տնտեսագետի գնահատմամբ՝ արտահանման աշխարհագրության փոփոխությունը միջնաժամկետ գործընթաց է և կարող է տևել 6-7 տարի։ Անանյանը նշում է, որ նույնիսկ պետական աննախադեպ աջակցության պայմաններում արտահանման դիվերսիֆիկացիան էական ու արդյունավետ արդյունք է տալիս միայն տարիներ անց։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության հոկտեմբերի 22-ի որոշմամբ Հայաստանում դադարեցվել է «Արտադրանքի հավաստագրման և լաբորատոր փորձարկումների ծախսերի փոխհատուցման» ծրագիրը։ Այն ընդունվել էր նոր արտերկրյա շուկաներում հայկական արտադրանքի արտահանումը խթանելու նպատակով՝ մասնակիորեն փոխհատուցելով հավաստագրման և լաբորատոր փորձարկումների համար կատարված ծախսերը։
Լրահոս
0