https://arm.sputniknews.ru/20261106/katnamterqi-11-artadrvoghi-mvot-stugumner-en-yntanum-satm-109004874.html
Կաթնամթերքի 11 արտադրողի մոտ ստուգումներ են ընթանում․ ՍԱՏՄ
Կաթնամթերքի 11 արտադրողի մոտ ստուգումներ են ընթանում․ ՍԱՏՄ
Sputnik Արմենիա
Որոշ ընկերություններ հերքել են իրենց կաթամթերքում խախտումների մասին հայտարարությունը։ 06.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-06T12:16+0400
2026-11-06T12:16+0400
2026-11-06T12:21+0400
սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
կաթնամթերք
https://cdn.am.imgsputniknews.ru/img/562/12/5621281_0:10:1600:910_1920x0_80_0_0_efcfcc64e05c8fa20c5943ab4f1b639f.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Կաթնամթերքի շուկայում անցկացված անկախ փորձաքննությամբ 11 ընկերությունների արտադրանքում մանրէաբանական անհամապատասխանություններ հայտնաբերելուց հետո Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում բոլոր 11 ընկերություններում։ Այս մասին հայտնում է տեսչական մարմինը՝ նշելով, որ ստուգումների արդյունքները կհրապարակվեն։ Նշենք, որ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ Հայաստանում կաթնաշոռի ստուգումներ են իրականացրել 10 արտադրողների ապրանքներում, և բոլորի դեպքում լուրջ խախտումներ են հայտնաբերվել։ ՍԱՏՄ-ն այսպես է արձագանքել վարչապետ Նիկոլ Փաշինյանին նոյեմբերի 5-ին ճեպազրույցի ժամանակ ուղղված հարցին և նշել, որ լրագրողի մտահոգությունն անհիմն է՝ նշելով, որ կաթնամթերքում հայտնաբերված բոլոր անհամապատասխանությունների մասին հանրությունն իրազեկվել է։Բացի այդ, տեսչական մարմինը նշել է, որ իրականացվել է 86 արտապլանային ստուգում, որոնցից 37-ի ընթացքում խախտումներ են հայտնաբերվել։ ՍԱՏՄ–ն պարզաբանել է, որ այս թվերում ներառված են նաև վերստուգումները, և նույն կազմակերպությունում կարող էին մի քանի անգամ ստուգումներ իրականացվել՝ կախված լաբորատոր փորձաքննությունների արդյունքներից։Նշենք, որ մի քանի ընկերություններ հերքել են իրենց կաթնամթերքում հայտնաբերված խախտումները։ Օրինակ` «Երեմյան» կաթնամթերքը փաստաթղթեր է հրապարակել` պնդելով, որ Հայաստանում գործող անկախ լաբորատոր փորձաքննությունների արդյունքներով իրենց կաթնամթերքում որևէ խախտում կամ շեղում չի արձանագրվել։ «Միլքի»-ն նույնպես հայտարարություն է տարածել` շեշտելով, որ կաթնաշոռի վերաբերյալ իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքներով ուսումնասիրված նմուշների մանրէաբանական ցուցանիշները համապատասխանում են սահմանված նորմերին և գտնվում են թույլատրելի սահմաններում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/562/12/5621281_167:0:1587:1065_1920x0_80_0_0_436c26bacb5be9e945cf711f3da6cfe9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), կաթնամթերք
սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), կաթնամթերք
Կաթնամթերքի 11 արտադրողի մոտ ստուգումներ են ընթանում․ ՍԱՏՄ
12:16 06.11.2026 (Թարմացված է: 12:21 06.11.2026) Որոշ ընկերություններ հերքել են իրենց կաթամթերքում խախտումների մասին հայտարարությունը։
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Կաթնամթերքի շուկայում անցկացված անկախ փորձաքննությամբ 11 ընկերությունների արտադրանքում մանրէաբանական անհամապատասխանություններ հայտնաբերելուց հետո Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում բոլոր 11 ընկերություններում։ Այս մասին հայտնում է
տեսչական մարմինը՝ նշելով, որ ստուգումների արդյունքները կհրապարակվեն։
Նշենք, որ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն ասուլիսի ժամանակ
հայտնել էր, որ Հայաստանում կաթնաշոռի ստուգումներ են իրականացրել 10 արտադրողների ապրանքներում, և բոլորի դեպքում լուրջ խախտումներ են հայտնաբերվել։
ՍԱՏՄ-ն այսպես է արձագանքել վարչապետ Նիկոլ Փաշինյանին նոյեմբերի 5-ին ճեպազրույցի ժամանակ ուղղված հարցին և նշել, որ լրագրողի մտահոգությունն անհիմն է՝ նշելով, որ կաթնամթերքում հայտնաբերված բոլոր անհամապատասխանությունների մասին հանրությունն իրազեկվել է։
Ըստ ՍԱՏՄ-ի՝ 2026 թվականին կաթնամթերքի արտադրություններում և մասնագիտացված վաճառքի կետերում իրականացվել է 120 պլանային ստուգում, որոնց արդյունքում կայացվել է գործունեության կասեցման 25 որոշում։ Կասեցումների հիմնական պատճառը եղել է աղիքային ցուպիկի խմբի մանրէների (ԱՑԽՄ) ցուցանիշով անհամապատասխանությունը, որը համարվում է երկրորդային աղտոտման հետևանք։
Բացի այդ, տեսչական մարմինը նշել է, որ իրականացվել է 86 արտապլանային ստուգում, որոնցից 37-ի ընթացքում խախտումներ են հայտնաբերվել։ ՍԱՏՄ–ն պարզաբանել է, որ այս թվերում ներառված են նաև վերստուգումները, և նույն կազմակերպությունում կարող էին մի քանի անգամ ստուգումներ իրականացվել՝ կախված լաբորատոր փորձաքննությունների արդյունքներից։
Նշենք, որ մի քանի ընկերություններ հերքել են իրենց կաթնամթերքում հայտնաբերված խախտումները։ Օրինակ` «Երեմյան» կաթնամթերքը փաստաթղթեր է հրապարակել` պնդելով, որ Հայաստանում գործող անկախ լաբորատոր փորձաքննությունների արդյունքներով իրենց կաթնամթերքում որևէ խախտում կամ շեղում չի արձանագրվել։
«Միլքի»-ն նույնպես հայտարարություն է տարածել` շեշտելով, որ կաթնաշոռի վերաբերյալ իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքներով ուսումնասիրված նմուշների մանրէաբանական ցուցանիշները համապատասխանում են սահմանված նորմերին և գտնվում են թույլատրելի սահմաններում։