https://arm.sputniknews.ru/20261106/inchpes-en-hajastanum-ughevvornery-gnahatum-taqsu-varvordnerin-kargavvorichi-tvjalnery--109025993.html
Ինչպե՞ս են Հայաստանում ուղևորները գնահատում տաքսու վարորդներին. կարգավորիչի տվյալները
Ինչպե՞ս են Հայաստանում ուղևորները գնահատում տաքսու վարորդներին. կարգավորիչի տվյալները
Sputnik Արմենիա
Գեղամ Գևորգյանի վստահեցմամբ` ուղևորի ցածր գնահատականը կարող է ինչ-որ բան փոխել վարորդի համար, իսկ վարորդի գնահատականը որևէ կերպ չի անդրադառնում ուղևորի... 06.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-06T16:57+0400
2026-11-06T16:57+0400
2026-11-06T17:18+0400
տաքսի
վարորդ
գնահատական
հայաստան
գեղամ գևորգյան
յանդեքս
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1684/64/16846455_0:0:1501:844_1920x0_80_0_0_a013e0e5129287b23a195f7244631095.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի մրցակցության և սպառողների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը 2026 թվականի ընթացքում ուսումնասիրել է «Յանդեքս տաքսի»–ի ուղևորների մոտ 8 մլն գնահատականները։ Այս մասին ԱԺ–ում 2027 թ. ՀՀ պետական բյուջեի նախագծի քննարկման շրջանակում ասաց հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։ Դրանցից միայն 258 հազար գնահատականներն են «գերազանցից» ցածր եղել: Բացի այդ, հանձնաժողովի մասնագետներն արհեստական ինտելեկտի գործիքների օգնությամբ վերլուծել են այն գնահատականները, որոնք մեծ հավանականությամբ սխալմամբ են արվել. այդպիսիք եղել են մոտ 76 հազար:Թափանցիկ աշխատող տաքսիստները պիտի կարողանան վարկավորվել․ Պապոյանը քննարկում է նախաձեռնելՔՊ պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցը վերաբերում էր ուղևորի մասին վարորդի թողած հետադարձ գնահատականին, և թե արդյոք ծրագիրը չի՞ կարող արհեստականորեն ցածր գնահատականներ տալ ուղևորներին՝ նրանց սակագինը բարձրացնելու համար։ Գևորգյանը հերքեց նման հնարավորությունը:Նա նշեց, որ այժմ քննարկվում է նաև բոլոր վարորդների դեպքում «Յանդեքս» տաքսի ծառայությունում աշխատելու համար պարտադիր բանավոր հարցազրույցի հնարավորությունը։ Միաժամանակ հանձնաժողովի ղեկավարը խոստովանեց, որ դա հազիվ թե իրատեսական լինի, քանի որ Հայաստանում առցանց տաքսի հարթակներում աշխատում է մի քանի հարյուր հազար մարդ (լրիվ կամ մասնակի զբաղվածությամբ):Տուրքի չափը ծիծաղելի է, գործունեությունը` ապօրինի. մասնագետը` օնլայն տաքսիների մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1684/64/16846455_6:0:1339:1000_1920x0_80_0_0_01dfbd2ba3f999946c33571d0fcb1226.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տաքսի, վարորդ, գնահատական, հայաստան, գեղամ գևորգյան, յանդեքս
տաքսի, վարորդ, գնահատական, հայաստան, գեղամ գևորգյան, յանդեքս
Ինչպե՞ս են Հայաստանում ուղևորները գնահատում տաքսու վարորդներին. կարգավորիչի տվյալները
16:57 06.11.2026 (Թարմացված է: 17:18 06.11.2026) Գեղամ Գևորգյանի վստահեցմամբ` ուղևորի ցածր գնահատականը կարող է ինչ-որ բան փոխել վարորդի համար, իսկ վարորդի գնահատականը որևէ կերպ չի անդրադառնում ուղևորի սակագնի, օրինակ, բարձրացման վրա:
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի մրցակցության և սպառողների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը 2026 թվականի ընթացքում ուսումնասիրել է «Յանդեքս տաքսի»–ի ուղևորների մոտ 8 մլն գնահատականները։ Այս մասին ԱԺ–ում 2027 թ. ՀՀ պետական բյուջեի նախագծի քննարկման շրջանակում ասաց հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։
Դրանցից միայն 258 հազար գնահատականներն են «գերազանցից» ցածր եղել: Բացի այդ, հանձնաժողովի մասնագետներն արհեստական ինտելեկտի գործիքների օգնությամբ վերլուծել են այն գնահատականները, որոնք մեծ հավանականությամբ սխալմամբ են արվել. այդպիսիք եղել են մոտ 76 հազար:
ՔՊ պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցը վերաբերում էր ուղևորի մասին վարորդի թողած հետադարձ գնահատականին, և թե արդյոք ծրագիրը չի՞ կարող արհեստականորեն ցածր գնահատականներ տալ ուղևորներին՝ նրանց սակագինը բարձրացնելու համար։ Գևորգյանը հերքեց նման հնարավորությունը:
«Վարորդի գնահատականը չի ազդում ուղևորի սակագնի վրա, հավաստիացնում եմ ձեզ, սակայն վարորդին ուղևորի տված գնահատականը կարող է ազդել. օրինակ՝ արդյունքում հնարավոր է` արգելափակվի վարորդի աշխատանքը բիզնես դասում»,– հայտարարեց Գևորգյանը։
Նա նշեց, որ այժմ քննարկվում է նաև բոլոր վարորդների դեպքում «Յանդեքս» տաքսի ծառայությունում աշխատելու համար պարտադիր բանավոր հարցազրույցի հնարավորությունը։ Միաժամանակ հանձնաժողովի ղեկավարը խոստովանեց, որ դա հազիվ թե իրատեսական լինի, քանի որ Հայաստանում առցանց տաքսի հարթակներում աշխատում է մի քանի հարյուր հազար մարդ (լրիվ կամ մասնակի զբաղվածությամբ):