https://arm.sputniknews.ru/20261106/hh-n-u-mets-britanian-pashtpanutjan-volvortum-hamagvortsakcutjan-tsragir-en-stvoragrel-109000387.html
ՀՀ-ն ու Մեծ Բրիտանիան պաշտպանության ոլորտում համագործակցության ծրագիր են ստորագրել
ՀՀ-ն ու Մեծ Բրիտանիան պաշտպանության ոլորտում համագործակցության ծրագիր են ստորագրել
Sputnik Արմենիա
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ խորհրդակցություններն անցկացնել Երևանում։ 06.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-06T11:27+0400
2026-11-06T11:27+0400
2026-11-06T11:30+0400
հհ պաշտպանության նախարարություն (պն)
մեծ բրիտանիա
հայաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/06/108996849_0:498:960:1038_1920x0_80_0_0_bf9484643052fc1ca94710e80a7a4c32.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի - Sputnik. Նոյեմբերի 4-ին Լոնդոնում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ, տեղեկությունը հայտնում են ՊՆ-ից։Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը և պաշտպանության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր։Խորհրդակցությունների արդյունքում ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության ու միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը և ՄԹ պաշտպանության նախարարության Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի քաղաքականության հարցերով տնօրեն Քրիս Քին ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թթ. ծրագիրը։Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ խորհրդակցություններն անցկացնել Երևանում։
մեծ բրիտանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/06/108996849_0:440:960:1160_1920x0_80_0_0_5731decd172648d13fc6d853ad27f1ec.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ պաշտպանության նախարարություն (պն), մեծ բրիտանիա, հայաստան
հհ պաշտպանության նախարարություն (պն), մեծ բրիտանիա, հայաստան
ՀՀ-ն ու Մեծ Բրիտանիան պաշտպանության ոլորտում համագործակցության ծրագիր են ստորագրել
11:27 06.11.2026 (Թարմացված է: 11:30 06.11.2026) Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ խորհրդակցություններն անցկացնել Երևանում։
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի - Sputnik. Նոյեմբերի 4-ին Լոնդոնում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ, տեղեկությունը հայտնում են
ՊՆ-ից։
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը և պաշտպանության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր։
«Երկուստեք արձանագրվել են մի շարք նոր ոլորտներում առկա համագործակցային մեծ ներուժը և այն կյանքի կոչելու պատրաստակամությունը, որոնց վերաբերյալ ձեռք են բերվել պայմանավորվածություններ»,-նշված է հաղորդագրության մեջ։
Խորհրդակցությունների արդյունքում ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության ու միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը և ՄԹ պաշտպանության նախարարության Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի քաղաքականության հարցերով տնօրեն Քրիս Քին ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թթ. ծրագիրը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ խորհրդակցություններն անցկացնել Երևանում։