«Գազպրոմ»–ից որևէ պաշտոնական գրություն չունենք. ՀԾԿՀ նախագահը` գազի գների մասին
14:18 06.11.2026 (Թարմացված է: 14:35 06.11.2026)

© Sputnik
Բաժանորդագրվել
Եթե այլ կարգի ֆորսմաժորային կամ քաղաքական այլ իրավիճակ չլինի, ապա առնվազն մինչև 2027 թ. մարտ ամիս գազի սակագինը չի բարձրանա։
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը չի թաքցնում, որ գազի գնի հնարավոր բարձրացումը շղթայական ռեակցիայի է բերելու. կբարձրանա նաև էլեկտրաէներգիայի սակագինը։ Այդ մասին նա այսօր հայտարարեց ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ։
«Այս պահին հանձնաժողվոը «Գազպրոմ»–ից որևէ պաշտոնական գրություն չունենք, սակայն դա չի նշանակում, որ մինչև իմ աշխատասենյակ հասնելն իրողությունները չեն փոխվի։ Ես լիահույս եմ, որ մենք նման բան չենք ունենա»,– նշեց նա։
Մեսրոպյանի խոսքով` եթե սահմանի վրա գազի գինը թանկանա 30 տոկոսով (այժմ 1000 խմ դիմաց 174, 46 դոլար է), ապա այն կդառնա 226,8 դոլար, որն իր հերթին միջինացված կերպով 1.4 դրամի ազդեցություն կունենա էլեկտրաէներգիայի սակագնի վրա։
«Եթե ԵԱՏՄ զեկույցում նշված` գազի թանկացման 69 տոկոսի ազդեցությունը լինի, ապա 174, 46 դոլարը կդառնա 294.8 դոլար և էլեկտրաէներգիայի սակագնի վրա 3.3 դրամով կազդի»,– ավելացրեց Մեսրոպյանը։
ՀԾԿՀ նախագահը նաև դիտարկեց ծայրահեղ սցենարը` եթե ընդհանրապես դադարի գազի մատակարարումը, ապա 1990–ականների ծանր տարիների պես կառավարությունը ստիպված կլինի Սևանա լճից լրացուցիչ ջրթող անել, որ հիդրոկասկադն ամբողջ տարի աշխատի։ Բացի այդ, պետք է բանակցեն, որ Վրաստանից, ինչպես նաև Վրաստանով տարանցիկ ճանապարհով այլ երկրներից էլեկտրաէներգիա ներմուծեն։
Մեսրոպյանը միաժամանակ համոզված է, որ այս ճգնաժամային սցենարին չենք հասնի, քանի որ այսօր ունենք նաև արևային ուժեղ և կայացած կայաններ, կուտակիչ մարտկոցները։
Ըստ նրա` եթե այլ կարգի ֆորսմաժորային կամ քաղաքական այլ իրավիճակ չլինի, ապա առնվազն մինչև 2027 թ. մարտ ամիս գազի սակագինը չի բարձրանա։
ՀԾԿՀ նախագահը նաև նշեց, որ բազմիցս կարգավորվող ընկերությունները դիմել են հանձնաժողովին` սակագների բարձրացման համար, սակայն մերժում են ստացել, քանի որ դրա համար հիմքեր չեն եղել։
«Մի կողմից հասկանում եմ անհանգստությունը, սակայն, բնավ, չեմ ուզում խաղաղության, հանդարտության մթնոլորտ ստեղծել. այո, իրականում կա նման լարվածություն, ռիսկ, սակայն գործանականում որևէ բան չկա»,– վստահեցրեց նա` ավելացնելով, որ անգամ եթե լինի գազի թանկացման հայտ, դա չի նշանակում, որ հենց այս ձմռան ամիսներին կլինի թանկացումը, եթե, իհակե, որոշում չլինի ուղղակի դադարեցնել գազամատակարարումը։
«Մի կողմից հասկանում եմ անհանգստությունը, սակայն, բնավ, չեմ ուզում խաղաղության, հանդարտության մթնոլորտ ստեղծել. այո, իրականում կա նման լարվածություն, ռիսկ, սակայն գործանականում որևէ բան չկա»,– վստահեցրեց նա` ավելացնելով, որ անգամ եթե լինի գազի թանկացման հայտ, դա չի նշանակում, որ հենց այս ձմռան ամիսներին կլինի թանկացումը, եթե, իհակե, որոշում չլինի ուղղակի դադարեցնել գազամատակարարումը։
Հիշեցնենք՝ ՀՀ–ում ներկա պահին գործող գազի սակագինը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանվել է 2022 թվականի մարտի 1-ին և գործում է նույն թվականի ապրիլի 1-ից։ Բնակիչ-բաժանորդների համար գազի 1 խմ–ի գինը 143.7 դրամ է, սոցիալապես անապահով ընտանիքների համար` 100 դրամ, որը, ի դեպ, վերջին թանկացումից չի փոխվել` պետության սուբսիդավորման շնորհիվ մնալով անփոփոխ` տարեկան մինչև 600 խմ սպառման դեպքում։
Ռուսական գազի պայմանագրային գինը Հայաստանի սահմանին 2019 թվականից պաշտոնապես հաստատված է 165 ԱՄՆ դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց։ Բայց ՀՀ–ՌԴ միջկառավարական պայմանագրի համաձայն՝ եթե Հայաստան մտնող գազի փաստացի կալորիականությունը (ստորին այրման ջերմությունը) ավելի բարձր է ստանդարտ հաշվարկային հիմքից, գինը համամասնորեն վերահաշվարկվում է։ Այս հիմքով ՌԴ–ից ներկրվող գազի բազային արժեքն այսօր կազմում է 177.53 դոլար, բայց ՀՀ սպառողների համար վերջնական սակագինը մնում է անփոփոխ՝ շնորհիվ էներգետիկ համակարգում ներքին վերաբաշխումների և կառավարության փոխհատուցումների։