00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:31
2 ր
Ուղիղ եթեր
09:33
26 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
14 ր
Ուղիղ եթեր
18:00
14 ր
Ուղիղ եթեր
19:00
16 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:39
3 ր
Ուղիղ եթեր
09:43
17 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Գագիկ Խաչատրյանը սեպտեմբերի 1–ից ոտքի չի կանգնել․ փաստաբանն ահազանգում է

© Sputnik / Artak AghababyanԳագիկ Խաչատրյանը դատարանում
Գագիկ Խաչատրյանը դատարանում - Sputnik Արմենիա, 1920, 06.11.2026
Բաժանորդագրվել
Երեմ Սարգսյանի խոսքով` Խաչատրյանի կինն ու դուստրը դեռ չեն այցելել նրան, քանի որ նա չի կարող տեղափոխվել տեսակցությունների սենյակ, իսկ հանդիպման այլ ձևաչափ դեռ համաձայնեցված չէ։
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը սեպտեմբերի 1-ից մինչ օրս անկողնային վիճակում է և ուժեղ ցավերի պատճառով չի կարողանում ոտքի կանգնել։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց նրա փաստաբան Երեմ Սարգսյանը։
Գագիկ Խաչատրյանը ևս 2 ամիս կմնա կալանքի տակ
«Ավելի քան երկու ամիս անշարժ պառկած մնալու հետևանքով Խաչատրյանի մոտ մկանների հետ կապված լրացուցիչ խնդիրներ առաջանալու վտանգ կա։ Այս պահին մեր նպատակ այն է, որ մկանների վերջնական ատրոֆիա տեղի չունենա»,– մանրամասնեց Սարգսյանը։
Նրա խոսքով` բազմիցս դիմել են Խաչատրյանին բժշկական հաստատություն տեղափոխելու խնդրանքով, սակայն անհրաժեշտ ծավալի բուժօգնությունը մինչ օրս չի տրամադրվել։
«Բազմիցս դիմել ենք բժշկական հաստատություն տեղափոխելու հետ կապված, մինչև որ որոշ չափով փոխվի, և նաև այն մեծ ծավալի բժշկական օգնությունը, որը որ պետք է ստանա, մինչև այս պահը չի ստացել»,– նշեց փաստաբանը:
Պաշտպանական կողմը, ըստ Երեմ Սարգսյանի, նաև դիմել է՝ խնդրելով թույլատրել ֆիզիոթերապևտի այցելությունը քրեակատարողական հիմնարկ, որպեսզի հնարավոր լինի որոշ չափով վերականգնել Խաչատրյանի շարժունակությունը։
Սարգսյանը նշեց, որ այս դիմումի պատասխանը նույնպես դեռ չեն ստացել։ Անդրադառնալով ընտանիքի անդամների տեսակցություններին՝ Սարգսյանը հայտնեց, որ Խաչատրյանի կինն ու դուստրը դեռ չեն այցելել նրան։ Պատճառը, ըստ փաստաբանի, տեխնիկական է. Խաչատրյանը չի կարող ինքնուրույն տեղափոխվել տեսակցությունների սենյակ, ուստի անհրաժեշտ է համաձայնեցնել հանդիպման այլ եղանակ։
Հիշեցնենք` սեպտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Խաչատրյանը ձերբակալվել է և տեղափոխվել ՀՀ քննչական կոմիտե։ Նրա փաստաբանական խումբը կադրեր հրապարակեց` նշելով, որ Խաչատրյանի բուժման համար ներպետական իրավական հասանելի միջոցները փաստացի սպառվել են, իսկ նախկին պաշտոնյայի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ ՊԵԿ նախկին նախագահը կալանքի տակ է սեպտեմբերի 2-ից։
Լրահոս
0