00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
11 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
Ուղիղ եթեր
19:00
17 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:32
5 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Վեհափառի և 6 եպիսկոպոսների «գործով» դատական նիստը կրկին հետաձգվեց

Բաժանորդագրվել
Նիստին չէր ներկայացել նաև «տուժող» Արման Սարոյանը, որը շարունակում է մինչ այսօր մնալ Մասյացոտնի թեմի առաջնորդարանում։
Դատախազությունը միտումնավոր փորձում է ձգձգել Ամենայն հայոց վեհափառի և 6 եպիսկոպոսների «գործը»՝ նպատակ ունենալով այդպիսով երկարացնել նաև վեհափառի և մյուս հոգևորականների նկատմամբ կիրառված բացակայելու արգելքը, անհարմարություններ պատճառել և ճնշման տակ պահել։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայ առաքելական սուրբ եկեղեցու գործերով պաշտպանական խմբի ղեկավար Արա Զոհրաբյանը։
«Մենք կարծում ենք, որ այստեղ միտում ունեն ձգձգելու գործի քննությունը, որովհետև ակնհայտ է, որ վեհափառ հայրապետն ու մյուս եպիսկոպոսները մեղադրվում են իրենց կանոնական լիազորությունների մեջ մտնող գործողություն կատարելու համար, և դա դատական ակտի խոչընդոտման հետ որևէ կապ չունի»,- լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանը։
Նա հիշեցրեց, որ վերջերս դատարանը կարճեց Արման Սարոյանի (նախկինում Գևորգ եպիսկոպոսի) հայցով հարուցված քաղաքացիական գործի վարույթը։ Հենց այս հայցի ապահովման միջոցներ կիրառելու մասին դատական ակտի ենթադրյալ խոչընդոտման համար են մեղադրյալի կարգավիճակ ստացել Ամենայն հայոց կաթողիկոսը և վեց եպիսկոպոսներ: Այսինքն՝ գործն ի սկզբանե անհիմն ու անպօրինի է եղել։
Ավելի վաղ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը ստիպված եղավ կրկին հետաձգել նշանակված դատական նիստը՝ դատախազների բացակայության պատճառով։ Դատախազությունից տեղեկացրել էին, թե դատախազները չեն ներկայացել մի դեպքում գործուղման, մյուս դեպքում՝ այլ դատական գործով ծանրաբեռնված լինելու պատճառով։
«Մենք կարծում ենք, որ դատախազությունը միտումնավոր է նման վարքագիծ դրսևորում։ Այն պատճառով, որ մի քանի դատախազ է ներգրավված այս գործին, և գործն էլ ունի մեծ նշանակություն հանրության համար։ Կարծում ենք՝ այստեղ որևէ մեղադրողի ներկա չլինելը խոսում է նրա մասին, որ փորձում են միտումնավոր գործը ձգձգել»,- դատարանում հայտարարեց պաշտպան Արա Զոհրաբյանը։
Դատավոր Սերժ Ռուշանյանը ևս արձանագրեց, որ այլ դատական նիստով ծանրաբեռնված լինելու համատեքստում հստակ չի նշվել, թե ինչ նիստի մասին է խոսքը։ Հաջորդ դատական նիստի օրը դատախազության հետ համաձայնեցնելու փորձերն էլ հաջողություն չունեցան։
Հավելենք, որ նիստին չէր ներկայացել նաև «տուժող» Արման Սարոյանը, որը, սակայն, նույնիսկ վարույթի կարճումից հետո շարունակում է մնալ Մասյացոտնի թեմի առաջնորդարանում։
Զոհրաբյանն ընդգծեց, որ այս գործընթացը որքան էլ ձգձգվի, օրերից մի օր իրավական գնահատական է ստանալու։
Հաջորդը նիստը նշանակվեց դեկտեմբերի 4-ին՝ 16։00-ին։
Լրահոս
0