https://arm.sputniknews.ru/20261105/teghum-dvopvogh-himnanvorvogum-arin-berdi-bnakichnery-bvoghvoqum-en-qaghaqapetarany-parzabanum-108845493.html
Տեղում դոփող հիմնանորոգում. Արին Բերդի բնակիչները բողոքում են, քաղաքապետարանը` պարզաբանում
Տեղում դոփող հիմնանորոգում. Արին Բերդի բնակիչները բողոքում են, քաղաքապետարանը` պարզաբանում
Sputnik Արմենիա
Երևանի քաղաքապետարանը բացատրել է, թե ինչու է դանդաղել Արցախի պողոտայի խաչմերուկից մինչև Արին Բերդի 5-րդ նրբանցքի խաչմերուկ ձգվող ճանապարհահատվածի... 05.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-05T08:56+0400
2026-11-05T08:56+0400
2026-11-05T08:56+0400
հայաստան
երևան
քաղաքապետարան
երևանի քաղաքապետարան
փողոց
վերանորոգում
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/0a/05/66892758_0:151:1600:1051_1920x0_80_0_0_e667c1c3628f03e2f04ec12c8cd18ad6.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Երևանի Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդի փողոցի բնակիչները տևական ժամանակ է` բողոքում են, որ Երևանի քաղաքապետարանը պատշաճ արագությամբ չի իրականացնում իրենց փողոցի հիմնանորոգման աշխատանքները, որն անվերջանալի փոշու և ավտոմեքենաների տեղաշարժի հետ կապված խնդիրներ է առաջացնում։Նշենք, որ Էրեբունի վարչական շրջանում, ըստ նախագծի, հիմնանորոգվում է Արին Բերդի փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկից մինչև Արին Բերդի 5-րդ նրբանցքի խաչմերուկ ձգվող ճանապարհահատվածը: Քաղաքացիները Sputnik Արմենիային հայտնել էին, որ արդեն 3 ամիս է` ճանապարհի սկզբնամասը քանդված է, երթևեկությունն այդ հատվածում` խաթարված, բայց ոչ մի տեսանելի շինաշխատանք չի իրականացվում։ Sputnik Արմենիան գրավոր հարցում էր ուղարկել քաղաքապետարան` հասկանալու համար, թե ինչ պատճառով է հիմնանորոգման աշխատանքը դանդաղ ընթանում։Քաղաքային իշխանությունը վստահեցրել է, որ աշխատանքները չեն դադարեցվել և իրականացվել են շարունակական հիմունքներով:Հետաքրքրվել էինք նաև, թե Երևանում 3 ճանապարհային հանգույցների կառուցման ֆոնին ինչ է անում քաղաքապետարանը խցանումները մեղմելու համար։ Գերատեսչությունը ներկայացրել է այդ հանգույցների կառուցման ծրագրերը, որոնց մասին մենք ավելի վաղ արդեն գրել էինք, և փաստացի չի պատասխանել մեր հարցին։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/0a/05/66892758_0:0:1600:1200_1920x0_80_0_0_e07f6c0b116aa48ba52066e651989f4e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, քաղաքապետարան, երևանի քաղաքապետարան, փողոց, վերանորոգում
հայաստան, երևան, քաղաքապետարան, երևանի քաղաքապետարան, փողոց, վերանորոգում
Տեղում դոփող հիմնանորոգում. Արին Բերդի բնակիչները բողոքում են, քաղաքապետարանը` պարզաբանում
Երևանի քաղաքապետարանը բացատրել է, թե ինչու է դանդաղել Արցախի պողոտայի խաչմերուկից մինչև Արին Բերդի 5-րդ նրբանցքի խաչմերուկ ձգվող ճանապարհահատվածի հիմնանորոգումը։
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Երևանի Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդի փողոցի բնակիչները տևական ժամանակ է` բողոքում են, որ Երևանի քաղաքապետարանը պատշաճ արագությամբ չի իրականացնում իրենց փողոցի հիմնանորոգման աշխատանքները, որն անվերջանալի փոշու և ավտոմեքենաների տեղաշարժի հետ կապված խնդիրներ է առաջացնում։
Նշենք, որ Էրեբունի վարչական շրջանում, ըստ նախագծի, հիմնանորոգվում է Արին Բերդի փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկից մինչև Արին Բերդի 5-րդ նրբանցքի խաչմերուկ ձգվող ճանապարհահատվածը: Քաղաքացիները
Sputnik Արմենիային հայտնել էին, որ արդեն 3 ամիս է` ճանապարհի սկզբնամասը քանդված է, երթևեկությունն այդ հատվածում` խաթարված, բայց ոչ մի տեսանելի շինաշխատանք չի իրականացվում։
Sputnik Արմենիան գրավոր հարցում էր ուղարկել քաղաքապետարան` հասկանալու համար, թե ինչ պատճառով է հիմնանորոգման աշխատանքը դանդաղ ընթանում։
«Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդի փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկը Արին Բերդի փողոցի 5-րդ նրբանցքի խաչմերուկին միացնող ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում առաջացած մալուխային խնդիրների, ինչպես նաև նախկինում գոյություն ունեցած, սակայն չհաշվառված ինժեներական ենթակառուցվածքների, այդ թվում՝ չգործող հեղեղատարի, ջերմուղիների և ոռոգման ցանցի հայտնաբերման հետևանքով աշխատանքների տեմպը որոշակիորեն դանդաղել է»,– հայտնել է քաղաքապետարանը։
Քաղաքային իշխանությունը վստահեցրել է, որ աշխատանքները չեն դադարեցվել և իրականացվել են շարունակական հիմունքներով:
Հետաքրքրվել էինք նաև, թե Երևանում 3 ճանապարհային հանգույցների կառուցման ֆոնին ինչ է անում քաղաքապետարանը խցանումները մեղմելու համար։ Գերատեսչությունը ներկայացրել է այդ հանգույցների կառուցման ծրագրերը, որոնց մասին
մենք ավելի վաղ արդեն գրել էինք, և փաստացի չի պատասխանել մեր հարցին։