https://arm.sputniknews.ru/20261105/qpic-heracvats-hajk-sargsjann-u-eghbajry-patrastvum-en-erevani-qaghaqapeti-yntrutjunnerin-108943082.html
ՔՊ–ից հեռացված Հայկ Սարգսյանն ու եղբայրը պատրաստվում են Երևանի քաղաքապետի ընտրություններին
ՔՊ–ից հեռացված Հայկ Սարգսյանն ու եղբայրը պատրաստվում են Երևանի քաղաքապետի ընտրություններին
Sputnik Արմենիա
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևանի քաղաքապետ դառնալու հավակնություններ ունի ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը։ 05.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-05T09:15+0400
2026-11-05T09:15+0400
2026-11-05T10:06+0400
երևանի քաղաքապետարան
հայկ սարգսյան
նաիրի սարգսյան
քաղաքապետարան
քաղաքապետ
երևան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/0b/106727256_0:0:1501:844_1920x0_80_0_0_5698373ccbbed564aa188e3d9215414f.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik․ ՔՊ-ից հեռացված նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանն ու նրա եղբայրը՝ վարչապետի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը, զբաղված են Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին նախապատրաստվելով։ Այս մասին գրում է «Հրապարակը»՝ վկայակոչելով իր աղբյուրները։Ըստ տեղեկությունների՝ քաղաքապետի թեկնածուն լինելու է Նաիրի Սարգսյանը, ով վերջին ժամանակներում զբաղված է մայրաքաղաքի խնդիրներն ակտիվ վեր հանելով և հասցրել է բավականին մեծ լսարան հավաքել։ Նա սոցցանցերի իր էջում պարբերաբար տեսանյութեր է հրապարակում՝ խոսելով առկա խնդիրների, դրանց լուծման տարբերակների մասին և այլն՝ ժամանակ առ ժամանակ շնորհակալություն հայտնելով նաև Երևանի քաղաքապետարանին տարբեր նախաձեռնությունների համար։Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին նաև այն մասին, որ Երևանի քաղաքապետի ընտրություններին թեև դեռ շուրջ երկու տարի կա, սակայն կուսակցության ներսում արդեն իսկ լուրջ մրցակցություն է հասունանում գործող քաղաքապետ Տիգրան Ավինյանի և ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի միջև։ «Ժողովուրդի» տեղեկություններով՝ Սիմոնյանն ամենևին էլ չի պատրաստվում այս անգամ զիջել քաղաքապետի պաշտոնը. նախորդ պայքարում նա հրաժարվեց մինչև վերջ գնալ, սակայն Ավինյանն այս անգամ էլ չի պատրաստվում նահանջել։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/0b/106727256_0:0:1333:1000_1920x0_80_0_0_b4de9ddb9a454aee2da800e7f1b80ed1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երևանի քաղաքապետարան, հայկ սարգսյան, նաիրի սարգսյան, քաղաքապետարան, քաղաքապետ, երևան
երևանի քաղաքապետարան, հայկ սարգսյան, նաիրի սարգսյան, քաղաքապետարան, քաղաքապետ, երևան
ՔՊ–ից հեռացված Հայկ Սարգսյանն ու եղբայրը պատրաստվում են Երևանի քաղաքապետի ընտրություններին
09:15 05.11.2026 (Թարմացված է: 10:06 05.11.2026) Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևանի քաղաքապետ դառնալու հավակնություններ ունի ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը։
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik․ ՔՊ-ից հեռացված նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանն ու նրա եղբայրը՝ վարչապետի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը, զբաղված են Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին նախապատրաստվելով։ Այս մասին գրում է «Հրապարակը»՝ վկայակոչելով իր աղբյուրները։
«Մինչ իրավապահները զբաղվում են ՔՊ-ական նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանով (շիշ բռնող), Սարգսյան եղբայրները, ըստ նրանց մոտ կանգնած աղբյուրի, ակտիվ նախապատրաստվում են Երևանի քաղաքապետի առաջիկա ընտրություններին։ Նրանք այժմ թիմ հավաքագրելու ճանապարհին են և խոստանում են, որ ոչ մի դեպքում «զադնի չեն դնելու»»,-գրում է թերթը։
Ըստ տեղեկությունների՝ քաղաքապետի թեկնածուն լինելու է Նաիրի Սարգսյանը, ով վերջին ժամանակներում զբաղված է մայրաքաղաքի խնդիրներն ակտիվ վեր հանելով և հասցրել է բավականին մեծ լսարան հավաքել։ Նա սոցցանցերի իր էջում պարբերաբար տեսանյութեր է հրապարակում՝ խոսելով առկա խնդիրների, դրանց լուծման տարբերակների մասին և այլն՝ ժամանակ առ ժամանակ շնորհակալություն հայտնելով նաև Երևանի քաղաքապետարանին տարբեր նախաձեռնությունների համար։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին նաև այն մասին, որ Երևանի քաղաքապետի ընտրություններին թեև դեռ շուրջ երկու տարի կա, սակայն կուսակցության ներսում արդեն իսկ լուրջ
մրցակցություն է հասունանում գործող քաղաքապետ Տիգրան Ավինյանի և ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի միջև։
«Ժողովուրդի» տեղեկություններով՝ Սիմոնյանն ամենևին էլ չի պատրաստվում այս անգամ զիջել քաղաքապետի պաշտոնը. նախորդ պայքարում նա հրաժարվեց մինչև վերջ գնալ, սակայն Ավինյանն այս անգամ էլ չի պատրաստվում նահանջել։