https://arm.sputniknews.ru/20261105/miasnutjan-tevery-patrast-e-mianal-ynddimadir-uzherin-108968760.html
«Միասնության թևերը» պատրաստ է միանալ ընդդիմադիր ուժերին
«Միասնության թևերը» պատրաստ է միանալ ընդդիմադիր ուժերին
Sputnik Արմենիա
Կուսակցությունը արտաքին թշնամիների օրակարգը սպասարկելու համատեքստում է դիտարկում նաև Սամվել Կարապետյանի և փոխկապակցված անձանց նկատմամբ իրականացված քննչական... 05.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-05T16:06+0400
2026-11-05T16:06+0400
2026-11-05T16:06+0400
«միասնության թևեր» նախաձեռնություն
ընդդիմություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0a/09/94417752_0:90:1600:990_1920x0_80_0_0_148f09918212106e01baf1ef10cc7bd4.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik․ «Միասնության թևեր» կուսակցությունը պատրաստ է միանալ ընդդիմադիր ուժերին։ Այս մասին նշված է կուսակցության տարածած հայտարարության մեջ։ Հիշեցնում են, որ կուսակցությունը բազմիցս հրապարակայնորեն հանդես է եկել համազգային նշանակության հարցերի շուրջ համախմբվելու առաջարկով։ Շեշտվում է, որ համախմբման նպատակն է համատեղ քաղաքական աշխատանքն ու համաձայնեցված գործողություններ իրականացնել՝ պաշտպանելու Հայաստանի ինքնիշխանությունն ու սահմանադրական կարգը, ամրապնդելու ազգային համերաշխությունը և հասնելու արժանապատիվ ու կայուն խաղաղության՝ առանց արտաքին պարտադրանքի և ազգային ու պետական շահերի հաշվին զիջումների։ Կուսակցությունն ընդգծում է՝ քաղաքական տարաձայնությունների չեն կարող որոշիչ լինել հայրենիքի համար ճգնաժամային վիճակում միավորվելու համար։ Այս համատեքստում է նաև դիտարկվում նոյեմբերի 4-ին Սամվել Կարապետյանի և նրա հետ առնչվող անձանց նկատմամբ իրականացված քննչական գործողությունները։ «Միասնության թևերը» խստորեն դատապարտում է պետական լծակներն ընդդիմախոսներին ճնշելու, քաղաքական այլախոհությունը սահմանափակելու և հանրային քննարկումը վախի մթնոլորտով փոխարինելու ցանկացած գործելակերպ։Կուսակցությունից նշում են՝ թեպետ նոյեմբերի 4-ի ընդդիմադիր ուժերի համատեղ հայտարարության մասին մամուլից են տեղեկացել, բայց պատրաստ են միանալ համախմբման նախաձեռնությանը, եթե այդ համագործակցությունը կառուցված լինի 3 սկզբունքի վրա՝ հստակ ընդհանուր օրակարգ, մասնակիցների իրավահավասարության, փոխադարձ հարգանքի և հանրության առջև պատասխանատվության վրա՝ բաց լինելով նաև քաղաքացիների մասնակցության համար։Հիշեցնենք՝ երեկ ուշ երեկոյան Սամվել Կարապետյանի առանձնատանը տեղի ունեցավ ընդդիմադիր ուժերի հավաք, որի արդյունքում համատեղ հայտարարություն ընդունվեց։Նշենք, որ համատեղ հայտարարությունը ստորագրել են «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինք, «Հայաքվե», «Ապրելու երկիր», «Բարգավաճ Հայաստան», «Հայաստանի Հանրապետական կուսակցություն», «Հայ ազգային կոնգրես», «Ժառանգություն», «Միասին», «Դեմոկրատական այլընտրանք», «Նոր դարաշրջան» և «Միավորված հայեր» քաղաքական ուժերը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0a/09/94417752_179:0:1600:1066_1920x0_80_0_0_d565572700a8c8b7c80e668afc0241fc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«միասնության թևեր» նախաձեռնություն, ընդդիմություն
«միասնության թևեր» նախաձեռնություն, ընդդիմություն
«Միասնության թևերը» պատրաստ է միանալ ընդդիմադիր ուժերին
Կուսակցությունը արտաքին թշնամիների օրակարգը սպասարկելու համատեքստում է դիտարկում նաև Սամվել Կարապետյանի և փոխկապակցված անձանց նկատմամբ իրականացված քննչական գործողությունները։
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik․ «Միասնության թևեր» կուսակցությունը պատրաստ է միանալ ընդդիմադիր ուժերին։ Այս մասին նշված է կուսակցության տարածած հայտարարության մեջ։ Հիշեցնում են, որ կուսակցությունը բազմիցս հրապարակայնորեն հանդես է եկել համազգային նշանակության հարցերի շուրջ համախմբվելու առաջարկով։
«Այսօր վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ ընդդիմադիր քաղաքական և հասարակական ուժերի հետ համատեղ ձևավորելու Հայաստանի ինքնիշխանության, պետական անվտանգության, սահմանադրական կարգի և ազգային ինքնության պաշտպանության օրակարգը և համաձայնեցնելու դրա իրականացման քայլերը»,- նշված է կուսակցության տարածած հայտարարության մեջ։
Շեշտվում է, որ համախմբման նպատակն է համատեղ քաղաքական աշխատանքն ու համաձայնեցված գործողություններ իրականացնել՝ պաշտպանելու Հայաստանի ինքնիշխանությունն ու սահմանադրական կարգը, ամրապնդելու ազգային համերաշխությունը և հասնելու արժանապատիվ ու կայուն խաղաղության՝ առանց արտաքին պարտադրանքի և ազգային ու պետական շահերի հաշվին զիջումների։ Կուսակցությունն ընդգծում է՝ քաղաքական տարաձայնությունների չեն կարող որոշիչ լինել հայրենիքի համար ճգնաժամային վիճակում միավորվելու համար։
«Հայ հասարակությունում չկա և չի կարող լինել անկախության հռչակագրից հրաժարվելու պահանջ։ Հետևաբար այդպիսի օրակարգը մեր արտաքին թշնամիների օրակարգն է, որը սպասարկում է գործող իշխանությունը, իսկ ցանկացած նման զիջում բերելու է նոր պահանջների և զիջումների»,-նշված է հայտարարության մեջ։
Այս համատեքստում է նաև դիտարկվում նոյեմբերի 4-ին Սամվել Կարապետյանի և նրա հետ առնչվող անձանց նկատմամբ իրականացված քննչական գործողությունները։
«Միասնության թևերը» խստորեն դատապարտում է պետական լծակներն ընդդիմախոսներին ճնշելու, քաղաքական այլախոհությունը սահմանափակելու և հանրային քննարկումը վախի մթնոլորտով փոխարինելու ցանկացած գործելակերպ։
Կուսակցությունից նշում են՝ թեպետ նոյեմբերի 4-ի ընդդիմադիր ուժերի համատեղ հայտարարության մասին մամուլից են տեղեկացել, բայց պատրաստ են միանալ համախմբման նախաձեռնությանը, եթե այդ համագործակցությունը կառուցված լինի 3 սկզբունքի վրա՝ հստակ ընդհանուր օրակարգ, մասնակիցների իրավահավասարության, փոխադարձ հարգանքի և հանրության առջև պատասխանատվության վրա՝ բաց լինելով նաև քաղաքացիների մասնակցության համար։
Հիշեցնենք՝ երեկ ուշ երեկոյան Սամվել Կարապետյանի առանձնատանը տեղի ունեցավ ընդդիմադիր
ուժերի հավաք, որի արդյունքում
համատեղ հայտարարություն ընդունվեց։
Նշենք, որ համատեղ հայտարարությունը ստորագրել են «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինք, «Հայաքվե», «Ապրելու երկիր», «Բարգավաճ Հայաստան», «Հայաստանի Հանրապետական կուսակցություն», «Հայ ազգային կոնգրես», «Ժառանգություն», «Միասին», «Դեմոկրատական այլընտրանք», «Նոր դարաշրջան» և «Միավորված հայեր» քաղաքական ուժերը։