https://arm.sputniknews.ru/20261105/krtakan-nakhagits-rusakan-fivoletvovvo-gjughum-inch-giten-hajkakan-qvocharii-masin-108983647.html
Կրթական նախագիծ. մոլոկանների Ֆիոլետովո գյուղում ի՞նչ գիտեն հայկական քոչարիի մասին
Կրթական նախագիծ. մոլոկանների Ֆիոլետովո գյուղում ի՞նչ գիտեն հայկական քոչարիի մասին
Sputnik Արմենիա
«Ազգագրական մեծ թելադրություն» ակցիան արդեն չորրորդ տարին է անցկացվում Ֆիոլետովոյում՝ Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության աջակցությամբ: Այն... 05.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-05T19:49+0400
2026-11-05T19:49+0400
2026-11-05T19:50+0400
տեսանյութեր
ֆիոլետովո
դպրոց
թելադրություն
մրցույթ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/05/108978937_0:0:1280:721_1920x0_80_0_0_640d5a98396ccd5cf36cec93d3c78d8f.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Ֆիոլետովո գյուղի դպրոցում անցկացված անսովոր դասը մի դասարանում հավաքել էր բարձր դասարանների (9-ից 12-րդ) բոլոր աշակերտներին. նրանք մասնակցում էին «Ազգագրական մեծ թելադրություն» կրթական ակցիային:Ռուսական մատրյոշկաների, ականջավոր՝ «ուշանկա» գլխարկների, բալալայկաների, ակորդեոնների, խրճիթների և արջերի պատկերով դպրոցական պատի ֆոնին շեկ աղջիկները նրբորեն ուղղում են պարտադիր գլխաշորերը: Լոռու մարզի մոնոէթնիկ ռուսական գյուղում արդեն երկու դար է, ինչ ապրում են հոգևոր քրիստոնեության առանձին ուղղության ներկայացուցիչները՝ մոլոկանները: Նրանք սրբորեն հարգում են իրենց հիմնարար կրոնական ավանդույթները՝ մարմնին չեն կրում խաչեր, չեն ընդունում հոգևորականների, տաճարներ և սրբապատկերներ, չեն օգտագործում ալկոհոլ, չեն ուտում խոզի միս և հեռուստացույց չեն պահում տներում:..Ֆիոլետովոյի դպրոցում բոլոր առարկաները դասավանդվում են ռուսերենով, իսկ դպրոցն ընդգրկված է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգում:«Ազգագրական մեծ թելադրություն» ակցիան այստեղ անցկացվում է արդեն չորրորդ տարին Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության աջակցությամբ: Այն ընդգրկում է ոչ միայն Ֆիոլետովոյի, այլև Երևանի և մարզերի հայկական դպրոցներ:Այս տարի թելադրությունը նվիրված է «Ռուսաստանի ժողովուրդներ» միջազգային շաբաթին, որն անցկացվում է Ռուսաստանում ժողովուրդների միասնության տարվա շրջանակներում: Միջոցառման առանցքային թեման է «Պետությունների համերաշխությունը ժողովուրդների միասնության և ավանդական արժեքների միջոցով»։ Չնայած «թելադրություն» նշվածին՝ ակցիան անցկացվում է թեստի տեսքով, որի գրավոր հարցաթերթիկը ունի պատասխանի 3 տարբերակ: 45 րոպեում պետք է պատասխանել մի քանի տասնյակ հարցերի։Այս տարի հարցաթերթիկում նաև հայկական քոչարի պարի մասին հարց կա: Եվ դա զարմանալի չէ, քանի որ եթե Հայաստանում կա զուտ ռուսական գյուղ, ապա ամբողջ Ռուսաստանում հսկայական թվով հայեր են ապրում։ Երեխաները փնտրում են ճիշտ պատասխանը այն հարցի, թե ինչու են հայկական ավանդական այս հավաքական պարի մեջ մարդիկ հաճախ շրջան կազմում՝ պարահրապարակը որոշելու՞, իրենց միասնությունն ընդգծելո՞ւ, թե՞ պարզապես պարել սովորելու համար:Հետաքրքիր է, որ դպրոցականները, ովքեր, չնայած գյուղի նահապետական ավանդույթներին, համացանցի հասանելիություն ունեն և, ընդհանուր առմամբ, փորձում են նորաձև հագնվել, այնուամենայնիվ չեն ցանկանում, որ հաջորդ տարվա ակցիայի հարցաթերթերում հարց լինի ռուս-մոլոկանների կյանքի առանձնահատկությունների մասին: Նրանց կարծիքով՝ պետք չէ, որ շատերն իմանան իրենց հին ավանդույթների մասին…Ի դեպ, անցյալ տարի թելադրությանը մասնակցել է ավելի քան 3,9 միլիոն մարդ ամբողջ աշխարհում։
ֆիոլետովո
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Акция "Большой этнический диктант" прошла в селе Фиолетово
Sputnik Արմենիա
Акция "Большой этнический диктант" прошла в селе Фиолетово
2026-11-05T19:49+0400
true
PT1M56S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/05/108978937_0:0:962:721_1920x0_80_0_0_0befe7b5ed9a65cf94828198ae571672.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, ֆիոլետովո , видео, դպրոց, թելադրություն, մրցույթ
տեսանյութեր, ֆիոլետովո , видео, դպրոց, թելադրություն, մրցույթ
Կրթական նախագիծ. մոլոկանների Ֆիոլետովո գյուղում ի՞նչ գիտեն հայկական քոչարիի մասին
19:49 05.11.2026 (Թարմացված է: 19:50 05.11.2026) «Ազգագրական մեծ թելադրություն» ակցիան արդեն չորրորդ տարին է անցկացվում Ֆիոլետովոյում՝ Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության աջակցությամբ: Այն ընդգրկում է ոչ միայն այս գյուղի, այլև Երևանի և հայլ մարզերի հայկական դպրոցներ։
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Ֆիոլետովո գյուղի դպրոցում անցկացված անսովոր դասը մի դասարանում հավաքել էր բարձր դասարանների (9-ից 12-րդ) բոլոր աշակերտներին. նրանք մասնակցում էին «Ազգագրական մեծ թելադրություն» կրթական ակցիային:
Ռուսական մատրյոշկաների, ականջավոր՝ «ուշանկա» գլխարկների, բալալայկաների, ակորդեոնների, խրճիթների և արջերի պատկերով դպրոցական պատի ֆոնին շեկ աղջիկները նրբորեն ուղղում են պարտադիր գլխաշորերը: Լոռու մարզի մոնոէթնիկ ռուսական գյուղում արդեն երկու դար է, ինչ ապրում են հոգևոր քրիստոնեության առանձին ուղղության ներկայացուցիչները՝ մոլոկանները: Նրանք սրբորեն հարգում են իրենց հիմնարար կրոնական ավանդույթները՝ մարմնին չեն կրում խաչեր, չեն ընդունում հոգևորականների, տաճարներ և սրբապատկերներ, չեն օգտագործում ալկոհոլ, չեն ուտում խոզի միս և հեռուստացույց չեն պահում տներում:..
Ֆիոլետովոյի դպրոցում բոլոր առարկաները դասավանդվում են ռուսերենով, իսկ դպրոցն ընդգրկված է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգում:
«Ազգագրական մեծ թելադրություն» ակցիան այստեղ անցկացվում է արդեն չորրորդ տարին Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության աջակցությամբ: Այն ընդգրկում է ոչ միայն Ֆիոլետովոյի, այլև Երևանի և մարզերի հայկական դպրոցներ:
Այս տարի թելադրությունը նվիրված է «Ռուսաստանի ժողովուրդներ» միջազգային շաբաթին, որն անցկացվում է Ռուսաստանում ժողովուրդների միասնության տարվա շրջանակներում: Միջոցառման առանցքային թեման է «Պետությունների համերաշխությունը ժողովուրդների միասնության և ավանդական արժեքների միջոցով»։ Չնայած «թելադրություն» նշվածին՝ ակցիան անցկացվում է թեստի տեսքով, որի գրավոր հարցաթերթիկը ունի պատասխանի 3 տարբերակ: 45 րոպեում պետք է պատասխանել մի քանի տասնյակ հարցերի։
«Սա լուսավորչական նախագիծ է, որի նպատակն է երեխաներին ծանոթացնել Ռուսաստանի ժողովուրդների մշակույթին, առանձնահատկություններին և ավանդույթներին։ Ակցիան հիշեցնում է՝ մշակույթները, ժողովուրդներն ու լեզուները շատ են, սակայն փոխօգնության և փոխըմբռնման ձգտումը ընդհանուր է», – ասում է Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության մասնագետ Դիանա Դևիչինսկայան:
Այս տարի հարցաթերթիկում նաև հայկական քոչարի պարի մասին հարց կա: Եվ դա զարմանալի չէ, քանի որ եթե Հայաստանում կա զուտ ռուսական գյուղ, ապա ամբողջ Ռուսաստանում հսկայական թվով հայեր են ապրում։ Երեխաները փնտրում են ճիշտ պատասխանը այն հարցի, թե ինչու են հայկական ավանդական այս հավաքական պարի մեջ մարդիկ հաճախ շրջան կազմում՝ պարահրապարակը որոշելու՞, իրենց միասնությունն ընդգծելո՞ւ, թե՞ պարզապես պարել սովորելու համար:
Հետաքրքիր է, որ դպրոցականները, ովքեր, չնայած գյուղի նահապետական ավանդույթներին, համացանցի հասանելիություն ունեն և, ընդհանուր առմամբ, փորձում են նորաձև հագնվել, այնուամենայնիվ չեն ցանկանում, որ հաջորդ տարվա ակցիայի հարցաթերթերում հարց լինի ռուս-մոլոկանների կյանքի առանձնահատկությունների մասին: Նրանց կարծիքով՝ պետք չէ, որ շատերն իմանան իրենց հին ավանդույթների մասին…
Ի դեպ, անցյալ տարի թելադրությանը մասնակցել է ավելի քան 3,9 միլիոն մարդ ամբողջ աշխարհում։