https://arm.sputniknews.ru/20261105/irany-sharunakum-e-tripp-y-hamarel-karmir-gits-khameneii-khvorhrdakan-108987300.html
Իրանը շարունակում է TRIPP-ը համարել «կարմիր գիծ»․ Խամենեիի խորհրդական
Իրանը շարունակում է TRIPP-ը համարել «կարմիր գիծ»․ Խամենեիի խորհրդական
Sputnik Արմենիա
Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան մանրամասներ է հայտնել Թեհրանում ՀՀ դեսպանի հետ վերջերս ունեցած զրույցի մասին։ 05.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-05T21:35+0400
2026-11-05T21:35+0400
2026-11-05T21:46+0400
իրանի իսլամական հանրապետություն
թրամփի ուղի (tripp)
հայաստան
ամն
ադրբեջան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/07/0f/91336853_0:96:1600:996_1920x0_80_0_0_ba98c33cd2a9ed8952046d03d376be65.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Թեհրանը շարունակում է «Թրամփի ուղի» նախագիծը համարել իր «կարմիր գիծը»։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան Ettelaat թերթի համար գրած հոդվածում հայտնել Իրանում Հայաստանի դեսպանի հետ վերջերս ունեցած զրույցի մասին։ Վելայաթիի խոսքով՝ զրույցի ընթացքում նա նախազգուշացրել է, որ եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու նրա դաշնակիցները փորձեն հատել Իրանի այդ կարմիր գիծը, և դրա համար «նրանց ոտքերը կկոտրեն»։Խորհրդականը նշել է, որ Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի՝ արտաքին քաղաքականությանն ու ազգային շահերին վերաբերող ռազմավարական սկզբունքները Իրանի Իսլամական Հանրապետության համար «կարմիր գիծ» են։Ինչ է «Թրամփի ուղին»TRIPP (Trump Route for International Peace and Prosperity — «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») նախագիծը նախատեսում է ՀՀ Սյունիքի մարզով ռազմավարական տարանցիկ միջանցքի ստեղծում: Ընդգծվում է, որ այն գործելու է բացառապես Հայաստանի իրավասության շրջանակներում՝ չխաթարելով երկրի ինքնիշխանությունը։Ըստ նախագծի՝ Հայաստանը Միացյալ Նահանգներին կտրամադրի մինչև 99 տարի ժամկետով բացառիկ երկարաժամկետ իրավունքներ՝ զարգացնելու այն երթուղին, որով Ադրբեջանը ակնկալում է ցամաքային կապ հաստատել Նախիջևանի հետ: Նախատեսվում է ամերիկյան վերահսկիչ բաժնեմասով ընկերության ստեղծում՝ սկզբունքային հարցերի շուրջ Հայաստանի վերահսկողության մեխանիզմների առկայության դեպքում։ Առաջին փուլում ԱՄՆ-ին առաջարկվում է 74 % մասնաբաժին, իսկ Հայաստանին՝ 26 %՝ համաձայնագրի երկարաձգման դեպքում Հայաստանի մասնաբաժինը մինչև 49 % ավելացնելու հնարավորությամբ:Սույն թվականի մայիսի 26-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի Երևան կատարած կարճատև այցի ընթացքում Հայաստանն ու ԱՄՆ-ն նախաստորագրել էին վերը նշված շրջանակային համաձայնագիրը, որը ստորագրվեց հունիսի սկզբին:Ռուսաստանի արձագանքըԱվելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը հայտարարել էր TRIPP նախագծի իրականացման հետ կապված ռիսկերի մասին: Տվյալ նախաձեռնությամբ նախատեսվում է Հարավային Կովկասով Կենտրոնական Ասիայից Եվրոպա տրանսպորտային երթուղու ստեղծում, իսկ այսպես կոչված «Թրամփի ուղին» դիտարկվում է որպես այդ երթուղու մաս:Մոսկվայում նշում են, որ նախագծի իրականացումը կապված է ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ ենթակառուցվածքային բարդությունների հետ։ Ռուսական կողմն ուշադրություն է հրավիրում հայ-իրանական սահմանին ռուս սահմանապահների ներկայության, Ադրբեջանի ենթակառուցվածքներին ինտեգրվելու համար ռուսական ստանդարտի երկաթուղային գծի օգտագործման անհրաժեշտության, ինչպես նաև «ՀԿԵ» ՓԲԸ-ի՝ մինչև 2038թ. գործող կոնցեսիոն համաձայնագրի վրա:Բացի այդ ընդգծվում է, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ անդամ և միության միասնական մաքսային տարածքի մաս։ Միևնույն ժամանակ Ռուսաստանը տարբեր մակարդակներում բազմիցս հայտարարել է TRIPP նախագծին մասնակցելու հնարավորությունը դիտարկելու պատրաստակամության մասին, հատկապես հաշվի առնելով երկաթուղային ենթակառուցվածքի ոլորտում Մոսկվայի և Երևանի բազմամյա համագործակցությունը: Դրա հետ մեկտեղ Ռուսաստանը պաշտոնապես ընդգծում է նախաձեռնության իրականացման բոլոր պարամետրերի և մեխանիզմների մանրամասն ուսումնասիրության անհրաժեշտությունը:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/07/0f/91336853_177:0:1600:1067_1920x0_80_0_0_f7a5f83d33d4c9158e94a87698fbaa1d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, թրամփի ուղի (tripp), հայաստան, ամն, ադրբեջան
իրանի իսլամական հանրապետություն, թրամփի ուղի (tripp), հայաստան, ամն, ադրբեջան
Իրանը շարունակում է TRIPP-ը համարել «կարմիր գիծ»․ Խամենեիի խորհրդական
21:35 05.11.2026 (Թարմացված է: 21:46 05.11.2026) Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան մանրամասներ է հայտնել Թեհրանում ՀՀ դեսպանի հետ վերջերս ունեցած զրույցի մասին։
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Թեհրանը շարունակում է «Թրամփի ուղի» նախագիծը համարել իր «կարմիր գիծը»։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։
Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան Ettelaat թերթի համար գրած հոդվածում հայտնել Իրանում Հայաստանի դեսպանի հետ վերջերս ունեցած զրույցի մասին։ Վելայաթիի խոսքով՝ զրույցի ընթացքում նա նախազգուշացրել է, որ եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու նրա դաշնակիցները փորձեն հատել Իրանի այդ կարմիր գիծը, և դրա համար «նրանց ոտքերը կկոտրեն»։
Խորհրդականը նշել է, որ Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի՝ արտաքին քաղաքականությանն ու ազգային շահերին վերաբերող ռազմավարական սկզբունքները Իրանի Իսլամական Հանրապետության համար «կարմիր գիծ» են։
TRIPP (Trump Route for International Peace and Prosperity — «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») նախագիծը նախատեսում է ՀՀ Սյունիքի մարզով ռազմավարական տարանցիկ միջանցքի ստեղծում: Ընդգծվում է, որ այն գործելու է բացառապես Հայաստանի իրավասության շրջանակներում՝ չխաթարելով երկրի ինքնիշխանությունը։
Ըստ նախագծի՝ Հայաստանը Միացյալ Նահանգներին կտրամադրի մինչև 99 տարի ժամկետով բացառիկ երկարաժամկետ իրավունքներ՝ զարգացնելու այն երթուղին, որով Ադրբեջանը ակնկալում է ցամաքային կապ հաստատել Նախիջևանի հետ: Նախատեսվում է ամերիկյան վերահսկիչ բաժնեմասով ընկերության ստեղծում՝ սկզբունքային հարցերի շուրջ Հայաստանի վերահսկողության մեխանիզմների առկայության դեպքում։ Առաջին փուլում ԱՄՆ-ին առաջարկվում է 74 % մասնաբաժին, իսկ Հայաստանին՝ 26 %՝ համաձայնագրի երկարաձգման դեպքում Հայաստանի մասնաբաժինը մինչև 49 % ավելացնելու հնարավորությամբ:
Սույն թվականի մայիսի 26-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի Երևան կատարած կարճատև այցի ընթացքում Հայաստանն ու ԱՄՆ-ն նախաստորագրել էին վերը նշված շրջանակային համաձայնագիրը, որը ստորագրվեց հունիսի սկզբին:
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը հայտարարել էր TRIPP նախագծի իրականացման հետ կապված ռիսկերի մասին: Տվյալ նախաձեռնությամբ նախատեսվում է Հարավային Կովկասով Կենտրոնական Ասիայից Եվրոպա տրանսպորտային երթուղու ստեղծում, իսկ այսպես կոչված «Թրամփի ուղին» դիտարկվում է որպես այդ երթուղու մաս:
Մոսկվայում նշում են, որ նախագծի իրականացումը կապված է ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ ենթակառուցվածքային բարդությունների հետ։ Ռուսական կողմն ուշադրություն է հրավիրում հայ-իրանական սահմանին ռուս սահմանապահների ներկայության, Ադրբեջանի ենթակառուցվածքներին ինտեգրվելու համար ռուսական ստանդարտի երկաթուղային գծի օգտագործման անհրաժեշտության, ինչպես նաև «ՀԿԵ» ՓԲԸ-ի՝ մինչև 2038թ. գործող կոնցեսիոն համաձայնագրի վրա:
Բացի այդ ընդգծվում է, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ անդամ և միության միասնական մաքսային տարածքի մաս։ Միևնույն ժամանակ Ռուսաստանը տարբեր մակարդակներում բազմիցս հայտարարել է TRIPP նախագծին մասնակցելու հնարավորությունը դիտարկելու պատրաստակամության մասին, հատկապես հաշվի առնելով երկաթուղային ենթակառուցվածքի ոլորտում Մոսկվայի և Երևանի բազմամյա համագործակցությունը: Դրա հետ մեկտեղ Ռուսաստանը պաշտոնապես ընդգծում է նախաձեռնության իրականացման բոլոր պարամետրերի և մեխանիզմների մանրամասն ուսումնասիրության անհրաժեշտությունը: