https://arm.sputniknews.ru/20261105/hhum-hunvarhvoktemberin-sharunakel-e-tankanal-benzinn-u-dizvareliqy-vitshakagrutjun-108975718.html
ՀՀ–ում հունվար–հոկտեմբերին շարունակել է թանկանալ բենզինն ու դիզվառելիքը. վիճակագրություն
ՀՀ–ում հունվար–հոկտեմբերին շարունակել է թանկանալ բենզինն ու դիզվառելիքը. վիճակագրություն
Sputnik Արմենիա
Բանջարեղենի շուկայում ամենից շատ թանկացել է կաղամբը` 80.8 %–ով, էժանացել է սխտորը` 17.6 %–ով։ 05.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-05T18:07+0400
2026-11-05T18:07+0400
2026-11-05T18:54+0400
գներ
գնաճ
վիճակագրություն
ազգային վիճակագրական ծառայություն (ավծ)
ինֆոգրաֆիկա
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/04/03/100603404_132:0:1280:646_1920x0_80_0_0_8153369eaf391ca9e1456fcad734bbfb.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ–ում հունվար–հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բենզինի գները բարձրացել են 17.3 %, դիզվառելիքը` 37.3 %, հեղուկ գազը` 52.4%–ով: Այս մասին նշված է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած սպառողական գների ինդեքսի մեջ։ ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2026 թ. հոկտեմբերը 2025թ. հոկտեմբերի նկատմամբ) կազմել է 4.3%:10 ամսվա տվյալներով` արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 5.6% գնաճ: Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշներից տեղեկանում ենք, որ պարենային հիմնական ապրանքախմբերում ամենից շատ թանկացել է օղին` 11.2 %–ով, միսը` 10.8 %–ով, կաթնամթերք, պանիր և ձուն` 8 %–ով։ Փոխարենը, նվազել է ձկան և ծովամթերքի գինը 17.8 %–ով, յուղերինն ու և ճարպերինը` 0.9 %–ով։ Մրգի շուկայում այս տարվա հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ամենից շատ թանկացել է խնձորը` 29.1 %–ով, էժանացել է ելակը` 25.2 %–ով։ Բանջարեղենի շուկայում ամենից շատ թանկացել է կաղամբը` 80.8 %–ով, էժանացել է սխտորը` 17.6 %–ով։Ոչ պարենային ապրանքներից թանկացել է հագուստը` 53 %–ով, կոշկեղենը` 2.2%–ով, կենցաղային ապրանքները` 8.7 %–ով։Ծառայությունների ոլորտում ևս կա գնաճ` հանգիստն ու հյուրանոցները թանկացել են 12.5 %–ով և 12.3 %–ով, բժշկական ծառայությունները` 6.1 %–ով, վարսավիրանոցներն ու անձնական սպասարկման այլ ծառայությունները` 3.8 %–ով։2026թ. հոկտեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 361.6 դրամ (2025թ. հոկտեմբերին այն կազմել է 382.7 դրամ):
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/04/03/100603404_276:0:1142:650_1920x0_80_0_0_745b1e33750582864a6fc1d970fb4473.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գներ, գնաճ, վիճակագրություն, ազգային վիճակագրական ծառայություն (ավծ), ինֆոգրաֆիկա, инфографика
գներ, գնաճ, վիճակագրություն, ազգային վիճակագրական ծառայություն (ավծ), ինֆոգրաֆիկա, инфографика
ՀՀ–ում հունվար–հոկտեմբերին շարունակել է թանկանալ բենզինն ու դիզվառելիքը. վիճակագրություն
18:07 05.11.2026 (Թարմացված է: 18:54 05.11.2026) Բանջարեղենի շուկայում ամենից շատ թանկացել է կաղամբը` 80.8 %–ով, էժանացել է սխտորը` 17.6 %–ով։
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ–ում հունվար–հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բենզինի գները բարձրացել են 17.3 %, դիզվառելիքը` 37.3 %, հեղուկ գազը` 52.4%–ով: Այս մասին նշված է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած սպառողական
գների ինդեքսի մեջ։
ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2026 թ. հոկտեմբերը 2025թ. հոկտեմբերի նկատմամբ) կազմել է 4.3%:
10 ամսվա տվյալներով` արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 5.6% գնաճ:
Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշներից տեղեկանում ենք, որ պարենային հիմնական ապրանքախմբերում ամենից շատ թանկացել է օղին` 11.2 %–ով, միսը` 10.8 %–ով, կաթնամթերք, պանիր և ձուն` 8 %–ով։ Փոխարենը, նվազել է ձկան և ծովամթերքի գինը 17.8 %–ով, յուղերինն ու և ճարպերինը` 0.9 %–ով։
Ինչ վերաբերում է ապրանքատեսակներին, ապա ամենից շատ թանկացել են տավարի միսը` 22.2%–ով, ձուն` 19.4%–ով, ձավարը` 13.5 %–ով, կակաոն` 12 %–ով։ Գնիջեցում է եղել թարմ իշխանի դեպքում` 22.2 %–ով, կարագը` 5.3 %–ով, բրինձը` 3.4 %–ով և այլն։
Մրգի շուկայում այս տարվա հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ամենից շատ թանկացել է խնձորը` 29.1 %–ով, էժանացել է ելակը` 25.2 %–ով։
Բանջարեղենի շուկայում ամենից շատ թանկացել է կաղամբը` 80.8 %–ով, էժանացել է սխտորը` 17.6 %–ով։
Ոչ պարենային ապրանքներից թանկացել է հագուստը` 53 %–ով, կոշկեղենը` 2.2%–ով, կենցաղային ապրանքները` 8.7 %–ով։
Ծառայությունների ոլորտում ևս կա գնաճ` հանգիստն ու հյուրանոցները թանկացել են 12.5 %–ով և 12.3 %–ով, բժշկական ծառայությունները` 6.1 %–ով, վարսավիրանոցներն ու անձնական սպասարկման այլ ծառայությունները` 3.8 %–ով։
2026թ. հոկտեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 361.6 դրամ (2025թ. հոկտեմբերին այն կազմել է 382.7 դրամ):