https://arm.sputniknews.ru/20261105/erevanum-khcanumneri-khndirn-anhnar-e-lutsel-aranc-hamalirmvotecman-masnageti-arajarky-108975107.html
Երևանում խցանումների խնդիրն անհնար է լուծել առանց համալիր մոտեցման. մասնագետի առաջարկը
Երևանում խցանումների խնդիրն անհնար է լուծել առանց համալիր մոտեցման. մասնագետի առաջարկը
Sputnik Արմենիա
ՌԳԱ պրոֆեսորը մասնակցում է Հայաստանում երկրորդ տարին անընդմեջ անցկացվող «Ապագայի գիտնականը» ռուսական նախագծին: 05.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-05T17:52+0400
2026-11-05T17:52+0400
2026-11-05T17:56+0400
երևան
խցանում
ռուս
գիտնական
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/01/0c/71110097_0:89:1601:989_1920x0_80_0_0_0b357298db0dc5aaab74537030807055.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Երևանում խցանումների խնդիրը գրեթե անհնար է լուծել միայն կայանատեղիներ կառուցելով, առանց համալիր մոտեցման, իսկ դա ենթադրում է ամենատարբեր գործիքների ներդրում՝ սկսած հանրային տրանսպորտի զարգացումից մինչև նոր տրանսպորտային հանգույցների կառուցումը։ Sputnik Արմենիա միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց տեխնիկական գիտությունների դոկտոր, ՌԳԱ պրոֆեսոր, ՌԳԱ Կենտրոնական տնտեսամաթեմատիկական ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Անդրանիկ Ակոպովը։Վերջին ամիսներին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդես էր գալիս մարզերից Երևան եկող մեքենաների համար արգելող կայանատեղիների ներդրման օգտին, բայց հանրային արձագանքից ու քննադատությունից հետո փոխքաղաքապետը արտահայտեց ավելի մեղմ դիրքորոշում՝ հայտարարելով, որ ոչ ոք չի պատրաստվում բառացիորեն արգելել մարզերից տրանսպորտային միջոցների մուտքը: Մայրաքաղաքի մուտքերում կայանատեղիների տեղադրման նախագիծը առաջարկվել է որպես այլընտրանքային լուծում։«Համալիր մոտեցումը ենթադրում է միջոցառումների լայն շրջանակ՝ նոր ճանապարհների և տրանսպորտային հանգույցների կառուցումից մինչև հանրային տրանսպորտի զարգացում, քանի որ առանց հանրային տրանսպորտի զարգացման, առանց մետրոպոլիտենի կառուցման, առանց, ենթադրենք, տրոլեյբուսների, տրամվայների համար առանձնացված գոտիներով ցանցի ստեղծման՝ խցանումներինմանլուրջխնդրիլուծում ապահովել գրեթե անհնար է», — Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ասաց Ակոպովը։Փորձագետի խոսքով՝ ունիվերսալ որևէ լուծում գոյություն չունի, բայց կան ընդունված միտումներ, ինչպիսիք են խելացի տրանսպորտային համակարգերի ներդրումը, մասնավորապես, «խելացի լուսացույցները», «խելացի կայանատեղիները», «խելացի հետիոտնային անցումները» և այլն:Ընդ որում տրանսպորտային խցանումների խնդիրը բնորոշ է ոչ միայն Երևանին, այլև աշխարհի այլ քաղաքների:ՌԳԱ պրոֆեսորը մասնակցում է Հայաստանում երկրորդ տարին անընդմեջ անցկացվող «Ապագայի գիտնականը» ռուսական նախագծին: Հայ դպրոցականներին, ուսանողներին և երիտասարդ մասնագետներին հնարավորություն է ընձեռվում ծանոթանալու քիմիայի, կենսաբանության, հումանիտար գիտությունների, ինչպես նաև կիրառական այնպիսի առարկաների, ինչպիսիք են մաթեմատիկական և համակարգչային մոդելավորման նվաճումներին:Ակոպովը նշեց, որ այս շաբաթ դասախոսություններ են անցկացվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղում և քլեջներից մեկում, այսինքն՝ սա նախագիծ է ոչ միայն ուսանողների, այլև դպրոցականների համար: Մեծ աշխատանք է կատարվել Պլեխանովի անվան պետական տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղում և այլ բուհերում:Նախագծի գիտահանրամատչելի ձևաչափը թույլ է տալիս ձևավորել բավական մեծ լսարան՝ նպաստելով երիտասարդության ներգրավմանը գիտության և կրթության մեջ։Իր հերթին, քիմիական գիտությունների թեկնածու, Մոսկվայի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետի դոցենտ Իրինա Լե-Դեյգենն ընդգծեց, որ ռուսաստանյան մասնագետները ջերմ ընդունելություն են ստացել հայկական գիտական կենտրոններում:Նա հավելեց, որանցյալ տարի ռուսաստանցի փորձագետները եղել են առավելապես հետխորհրդային տարածքի երկրներում՝ Ղազախստանում, Հայաստանում, Ուզբեկստանում և այլուր, իսկ այս տարի նախագծի աշխարհագրությունը զգալիորեն ընդլայնվել է՝ ավելացել են Հնդկաստանը, ընդգրկվել են նաև Կենտրոնական Եվրոպայի երկրները, մասնավորապես՝ Սերբիան:«Հատկապեսհաճելի է, որ արդեն երկրորդ տարին է, ինչ նախագծի փորձագետներն իրենց դասախոսություններով, վարպետության դասերով գալիս են Հայաստան՝ գիտական ձեռքբերումներն ու աշխատանքի արդյունքները ներկայացնելու համար։ Մեզ համար դա շատ կարևոր է և ամրապնդումէմերբարեկամական հարաբերությունները Հայաստանի ժողովրդի հետ», - ամփոփեց նա։Նոյեմբերի 2-6-ը Հայաստանում անցկացվում է «Ապագայի գիտնականները» միջազգային գիտակրթական նախագիծը, որին մասնակցում են Ռուսաստանի բուհերի և գիտական կենտրոնների 12 ներկայացուցիչներ։ Նրանք Երևանում դասախոսություններ և վարպետության դասեր են անցկացնում: «Ապագայի գիտնականներ» նախագիծն իրականացվում է գիտության և տեխնոլոգիաների տասնամյակի շրջանակներում՝ Ռուսաստանի գիտության և բարձրագույն կրթության նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության և «Ռոսսոտրուդնիչեստվոյի» աջակցությամբ: Կազմակերպիչն է Պուշկինի անվան Ռուսաց լեզվի պետական ինստիտուտը:
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/01/0c/71110097_0:0:1425:1068_1920x0_80_0_0_c94b78ec57256eaa42ff70300762650e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երևան, խցանում, ռուս, գիտնական
երևան, խցանում, ռուս, գիտնական
Երևանում խցանումների խնդիրն անհնար է լուծել առանց համալիր մոտեցման. մասնագետի առաջարկը
17:52 05.11.2026 (Թարմացված է: 17:56 05.11.2026) ՌԳԱ պրոֆեսորը մասնակցում է Հայաստանում երկրորդ տարին անընդմեջ անցկացվող «Ապագայի գիտնականը» ռուսական նախագծին:
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Երևանում խցանումների խնդիրը գրեթե անհնար է լուծել միայն կայանատեղիներ կառուցելով, առանց համալիր մոտեցման, իսկ դա ենթադրում է ամենատարբեր գործիքների ներդրում՝ սկսած հանրային տրանսպորտի զարգացումից մինչև նոր տրանսպորտային հանգույցների կառուցումը։
Sputnik Արմենիա միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց տեխնիկական գիտությունների դոկտոր, ՌԳԱ պրոֆեսոր, ՌԳԱ Կենտրոնական տնտեսամաթեմատիկական ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Անդրանիկ Ակոպովը։
Վերջին ամիսներին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդես էր գալիս մարզերից Երևան եկող մեքենաների համար արգելող կայանատեղիների ներդրման օգտին, բայց հանրային արձագանքից ու քննադատությունից հետո փոխքաղաքապետը արտահայտեց ավելի մեղմ դիրքորոշում՝ հայտարարելով, որ ոչ ոք չի պատրաստվում բառացիորեն արգելել մարզերից տրանսպորտային միջոցների մուտքը: Մայրաքաղաքի մուտքերում կայանատեղիների տեղադրման նախագիծը առաջարկվել է որպես այլընտրանքային լուծում։
«Համալիր մոտեցումը ենթադրում է միջոցառումների լայն շրջանակ՝ նոր ճանապարհների և տրանսպորտային հանգույցների կառուցումից մինչև հանրային տրանսպորտի զարգացում, քանի որ առանց հանրային տրանսպորտի զարգացման, առանց մետրոպոլիտենի կառուցման, առանց, ենթադրենք, տրոլեյբուսների, տրամվայների համար առանձնացված գոտիներով ցանցի ստեղծման՝ խցանումներինմանլուրջխնդրիլուծում ապահովել գրեթե անհնար է», — Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ասաց Ակոպովը։
Փորձագետի խոսքով՝ ունիվերսալ որևէ լուծում գոյություն չունի, բայց կան ընդունված միտումներ, ինչպիսիք են խելացի տրանսպորտային համակարգերի ներդրումը, մասնավորապես, «խելացի լուսացույցները», «խելացի կայանատեղիները», «խելացի հետիոտնային անցումները» և այլն:
«Խելացի»համակարգերի առանձնահատկությունն այն է, որ դրանք ունեն այսպես կոչված ադապտացվող կառավարում: Գործնականում դա նշանակում է, որ լուսացույցների կառավարման ազդանշանների անցումը տեղի է ունենում ոչ թե ֆիքսված սկզբունքով, այլ հաշվի առնելով երթևեկության հոսքի ինտենսիվության և արագության փոփոխությունները:
Ընդ որում տրանսպորտային խցանումների խնդիրը բնորոշ է ոչ միայն Երևանին, այլև աշխարհի այլ քաղաքների:
ՌԳԱ պրոֆեսորը մասնակցում է Հայաստանում երկրորդ տարին անընդմեջ անցկացվող «Ապագայի գիտնականը» ռուսական նախագծին: Հայ դպրոցականներին, ուսանողներին և երիտասարդ մասնագետներին հնարավորություն է ընձեռվում ծանոթանալու քիմիայի, կենսաբանության, հումանիտար գիտությունների, ինչպես նաև կիրառական այնպիսի առարկաների, ինչպիսիք են մաթեմատիկական և համակարգչային մոդելավորման նվաճումներին:
Ակոպովը նշեց, որ այս շաբաթ դասախոսություններ են անցկացվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղում և քլեջներից մեկում, այսինքն՝ սա նախագիծ է ոչ միայն ուսանողների, այլև դպրոցականների համար: Մեծ աշխատանք է կատարվել Պլեխանովի անվան պետական տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղում և այլ բուհերում:
Նախագծի գիտահանրամատչելի ձևաչափը թույլ է տալիս ձևավորել բավական մեծ լսարան՝ նպաստելով երիտասարդության ներգրավմանը գիտության և կրթության մեջ։
Իր հերթին, քիմիական գիտությունների թեկնածու, Մոսկվայի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետի դոցենտ Իրինա Լե-Դեյգենն ընդգծեց, որ ռուսաստանյան մասնագետները ջերմ ընդունելություն են ստացել հայկական գիտական կենտրոններում:
Նա հավելեց, որանցյալ տարի ռուսաստանցի փորձագետները եղել են առավելապես հետխորհրդային տարածքի երկրներում՝ Ղազախստանում, Հայաստանում, Ուզբեկստանում և այլուր, իսկ այս տարի նախագծի աշխարհագրությունը զգալիորեն ընդլայնվել է՝ ավելացել են Հնդկաստանը, ընդգրկվել են նաև Կենտրոնական Եվրոպայի երկրները, մասնավորապես՝ Սերբիան:
«Հատկապեսհաճելի է, որ արդեն երկրորդ տարին է, ինչ նախագծի փորձագետներն իրենց դասախոսություններով, վարպետության դասերով գալիս են Հայաստան՝ գիտական ձեռքբերումներն ու աշխատանքի արդյունքները ներկայացնելու համար։ Մեզ համար դա շատ կարևոր է և ամրապնդումէմերբարեկամական հարաբերությունները Հայաստանի ժողովրդի հետ», - ամփոփեց նա։
Նոյեմբերի 2-6-ը Հայաստանում անցկացվում է «Ապագայի գիտնականները» միջազգային գիտակրթական նախագիծը, որին մասնակցում են Ռուսաստանի բուհերի և գիտական կենտրոնների 12 ներկայացուցիչներ։ Նրանք Երևանում դասախոսություններ և վարպետության դասեր են անցկացնում: «Ապագայի գիտնականներ» նախագիծն իրականացվում է գիտության և տեխնոլոգիաների տասնամյակի շրջանակներում՝ Ռուսաստանի գիտության և բարձրագույն կրթության նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության և «Ռոսսոտրուդնիչեստվոյի» աջակցությամբ: Կազմակերպիչն է Պուշկինի անվան Ռուսաց լեզվի պետական ինստիտուտը: