00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:37
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:01
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:31
2 ր
Ուղիղ եթեր
09:33
26 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Երևանում ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի անցկացման համար կծախսվի 11 մլն դրամ

© Sputnik / Aram NersesyanԱրդարադատության նախարարություն
Արդարադատության նախարարություն - Sputnik Արմենիա, 1920, 05.11.2026
Բաժանորդագրվել
Խորհուրդը ձևավորվել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների 2005 թ. օգոստոսի 26-ի որոշմամբ։
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ 2026 թ. պետական բյուջեից արդարադատության նախարարությանը կհատկացվի 11 մլն 170 հազար դրամ` ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ նիստի պատշաճ կազմակերպման և անցկացման համար։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Խորհրդի 20-րդ նիստի անցկացումը նախատեսվում է 2026 թ. նոյեմբերի 10-ին Երևանում։
Խորհուրդը ձևավորվել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների 2005 թ. օգոստոսի 26-ի որոշմամբ։
«Միջոցառման անցկացումը հնարավորություն կտա ամրապնդել Հայաստանի Հանրապետության և ԱՊՀ մասնակից պետությունների միջև արդարադատության ոլորտում ձևավորված համագործակցությունը, ընդլայնել մասնագիտական կապերը, խթանել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով հետագա համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև պատշաճ ապահովելու Հայաստանի կողմից խորհրդի նախագահության բարձր պատասխանատվության իրացումը»,– ասված է որոշման մեջ։
Արդարադատության նախարարությունը մանրամասն հաշվարկ է ներկայացրել, թե օրինակ` պատվիրակությունների ընդունելության, փոխադրման և կեցության, պաշտոնական ընդունելությունների կազմակերպման, նիստի կազմակերպչական ու տեխնիկական ապահովման, մշակութային ծրագրի իրականացման, ինչպես նաև հուշանվերների, տպագրական և անհրաժեշտ այլ նյութերի ձեռքբերման համար ինչ ծավալի ծախսեր է անելու։
Օրինակ` պատվիրակությունների դիմավորման, ուղեկցման և ճանապարհման ընթացքում տրանսպորտային սպասարկման համար նախատեսվում է ծախսել ընդհանուր 2 մլն 520 հազար դրամ, պաշտոնական ընթրիքների, ճաշի և սուրճի ընդմիջման կազմակերպման համար` 3 մլն 025 հազար դրամ։
Հաշվի առնելով Խորհրդի 20-րդ նիստի հոբելյանական բնույթը՝ պատվիրակությունների ղեկավարների համար նախատեսվում է ձեռք բերել 10 հուշամեդալ կամ նմանատիպ խորհրդանշական նվեր՝ ընդհանուր 800 հազար դրամ արժեքով, և 10 հուշանվեր՝ ընդհանուր 400 հազար դրամ արժեքով, իսկ պատվիրակությունների անդամների համար 20 հուշանվեր՝ ընդհանուր 300 հազար դրամ արժեքով։ Հուշամեդալների և հուշանվերների ձեռքբերման ծախսերն ընդհանուր առմամբ կկազմեն 1,5 մլն դրամ։
Նախատեսվում է նաև ունենալ մշակութային ծրագիր, որի համար անհրաժեշտ կլինի շուրջ 350 հազար դրամ։
Լրահոս
0