https://arm.sputniknews.ru/20261105/artur-sargsjany-mijnvordec-ir-kalanqi-zhamkety-miangamic-1-tarvov-erkaradzgel-108968511.html
Արթուր Սարգսյանը «միջնորդեց» իր կալանքի ժամկետը «միանգամից 1 տարով երկարաձգել»
Արթուր Սարգսյանը «միջնորդեց» իր կալանքի ժամկետը «միանգամից 1 տարով երկարաձգել»
Sputnik Արմենիա
«Հայաստան» խմբակցության պատգամավորի տնային կալանքը երկարաձգեց 3 ամսով։ 05.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-05T15:57+0400
2026-11-05T15:57+0400
2026-11-05T16:10+0400
լիդյա մանթաշյան
արթուր սարգսյան
դատ
կալանք
տնային կալանք
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/05/15/102447812_0:0:2560:1441_1920x0_80_0_0_c06cac8ff173392aadd8187956a609b9.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik․ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ։ «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստի ժամանակ նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը Սարգսյանի տնային կալանքը երկարաձգեց ևս 3 ամսով։Նա անփոփոխ թողեց կիրառված գրավը 20 մլն դրամի չափով։ Մինչև տնային կալանքի ժամկետի ավարտը Սարգսյանին արգելվեց շփում ունենալ այլ անձանց հետ, իր բնակության վայրում հյուրեր ընդունել, ունենալ հեռախոսային խոսակցություններ, օգտվել հաղորդակցության այլ ձևերից։ Հավելենք, որ Ֆարխոյանը բավարարեց մեղադրող կողմի միջնորդությունն ու վերացրեց «Սրբազան պայքարի» գործով անցնող Լիդյա Մանթաշյանի նկատմամբ ժամային սահմանափակումները, իսկ վարչական հսկողությունը կիրականացվի առանց էլեկտրոնային սարքի։Հիշեցնենք`Արթուր Սարգսյանը կալանավորված էր 2025–ի հուլիսի 9-ից։ 2025 թվականի դեկտեմբերի 1-ին նրա նկատմամբ տնային կալանք էր կիրառվել, որը պարբերաբար երկարաձգվել է։Իշխանազավթման գործով անցնող Լիդյա Մանթաշյանն էլ 2025 թվականի նոյեմբերի 27-ին ազատվեց կալանքից. նրա նկատմամբ կիրառվեց համակցված խափանման միջոց՝ վարչական հսկողություն և 2 միլիոն 500 հազար դրամ գրավ։Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/05/15/102447812_210:0:2485:1706_1920x0_80_0_0_bb0f1e95335d267e5e5f9970d92c1d7a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լիդյա մանթաշյան, արթուր սարգսյան, դատ, կալանք, տնային կալանք
լիդյա մանթաշյան, արթուր սարգսյան, դատ, կալանք, տնային կալանք
Արթուր Սարգսյանը «միջնորդեց» իր կալանքի ժամկետը «միանգամից 1 տարով երկարաձգել»
15:57 05.11.2026 (Թարմացված է: 16:10 05.11.2026) «Հայաստան» խմբակցության պատգամավորի տնային կալանքը երկարաձգեց 3 ամսով։
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik․ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ։ «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստի ժամանակ նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը Սարգսյանի տնային կալանքը երկարաձգեց ևս 3 ամսով։
«Սարգսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի իրավաչափության փոփոխություն տեղի չի ունեցել , խոչընդոտելու ռիսկերն ու հավանականությունն առկա է և այդպիսիք չեն նվազել։ Սարգսյանի նկատմամբ կիրառած խափանման միջոցի` տնային կալանքի ժամկետը կերկարաձգվի մինչև 2027 թվականի փետրվարի 8–ը»,–հայտարարեց Ֆարխոյանը։
Նա անփոփոխ թողեց կիրառված գրավը 20 մլն դրամի չափով։ Մինչև տնային կալանքի ժամկետի ավարտը Սարգսյանին արգելվեց շփում ունենալ այլ անձանց հետ, իր բնակության վայրում հյուրեր ընդունել, ունենալ հեռախոսային խոսակցություններ, օգտվել հաղորդակցության այլ ձևերից։
«Այս դահլիճում արդարադատություն չի իրականացվում։ Սա փնթի կարված գործ է։ Ես էն գլխից ասել եմ, սրանք անգամ գործ կարել չգիտեն։ Ես իմ փաստաբաններին խնդրել եմ որևէ միջնորդություն չանել, արդեն հոգնել ենք։ Իզուր է մեր ժամանակն ու թանկ խոսքերն այստեղ օգտագործելու։ Միջնորդում եմ միանգամից 1 տարով երկարաձգեք, որ ամեն անգամ ապօրինի որոշում կայացնելիս ոչ մեղադրողն իրեն վատ զգա, ոչ էլ դուք վատ զգաք»,–վրդովվեց Սարգսյանը։
Հավելենք, որ Ֆարխոյանը բավարարեց մեղադրող կողմի միջնորդությունն ու վերացրեց «Սրբազան պայքարի» գործով անցնող Լիդյա Մանթաշյանի նկատմամբ ժամային սահմանափակումները, իսկ վարչական հսկողությունը կիրականացվի առանց էլեկտրոնային սարքի։
Հիշեցնենք`Արթուր Սարգսյանը
կալանավորված էր 2025–ի հուլիսի 9-ից։ 2025 թվականի դեկտեմբերի 1-ին նրա նկատմամբ տնային կալանք էր կիրառվել, որը պարբերաբար երկարաձգվել է։
Իշխանազավթման գործով անցնող Լիդյա Մանթաշյանն էլ 2025 թվականի նոյեմբերի 27-ին ազատվեց կալանքից. նրա նկատմամբ կիրառվեց համակցված խափանման միջոց՝ վարչական հսկողություն և 2 միլիոն 500 հազար դրամ գրավ։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները
պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։