https://arm.sputniknews.ru/20261105/63-tarekan-andzy-tser-mard-che-pashinjany-biznes-ajakcutjan-nvor-tsragri-masin-108952200.html
63 տարեկան անձը ծեր մարդ չէ. Փաշինյանը` բիզնես աջակցության նոր ծրագրի մասին
63 տարեկան անձը ծեր մարդ չէ. Փաշինյանը` բիզնես աջակցության նոր ծրագրի մասին
Sputnik Արմենիա
Ծրագիրն իրականացվելու է պիլոտային տրամաբանությամբ։ 05.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-05T12:07+0400
2026-11-05T12:07+0400
2026-11-05T12:07+0400
թոշակառու
նիկոլ փաշինյան
բիզնես
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/02/108768219_0:0:1600:901_1920x0_80_0_0_ee8963c7939e82138ead8ccff84f5906.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ կառավարությունը 400 մլն դրամ կհատկացնի, որպեսզի 63–72 տարեկան քաղաքացիներն իրենց տնտեսական ներուժն իրացնեն և բիզնես նախաձեռնություններով հանդես գան։ Այդ մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արամ Խաչատրյանը նշեց, որ կան նշված տարիքի անձինք, որոնք ունեն երկար տարիների կուտակած մասնագիտական գիտելիք, ունեն մեծ ցանկություն զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ, սակայն չունեն մեկնարկային կապիտալ և հմտություններ։ Այդ իսկ պատճառով, կառավարությունը նրանց համար կկազմակերպի անվճար դասընթացներ` բազային գիտելիքների ստացման համար, որը բավարար կլինի սկսելու սեփական գործը, կատարել համապատասխան հաշվարկներ, մարքեթինգային որոշակի գործունեություն ծավալել։Նա տեղեկացրեց, որ փոխանցումները կլինեն բանկային ուղիղ փոխանցումների միջոցով, այսինքն` կանխիկ գումար չի շրջանառվի։ Առնվազն 400 անձի համար կրթական ծրագրի իրականացման համար աջակցությունը կլինի մինչև 2 մլն դրամ, ընտրված 200 անձի համար արդեն կտրամադրվի ֆինանսական համապատասխան միջոցներ։ Փոխնախարարը նշեց, որ ծրագիրն իրականացվելու է պիլոտային տրամաբանությամբ։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հայտարարեց, որ այս քննարկման լավ լուրն այն է, որ 63 տարեկան անձը ծեր մարդ չէ, անգամ 72 տարեկան անձը ծեր չէ։ «Շատ դեպքերում մարդուն թոշակառու պիտակը կպցնելով` նպաստում ենք նրանց տնտեսական ապակտիվացմանը։ Մենք քաղաքական ուղերձ ունենք հղելու, որ 63 տարեկան անձանց համար դեռ կյանք կա դիմացն ապրելու»,– ընդգծեց նա։ Ըստ այդմ` նա էկոնոմիկայի փոխնախարարին կոչ արեց` ծրագրերը մշակելիս հատուկ ուշադրություն դարձնել ձևակերպումներին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/02/108768219_0:0:1424:1067_1920x0_80_0_0_903aafe647c066f3a9fc70539a48c5aa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թոշակառու, նիկոլ փաշինյան, բիզնես
թոշակառու, նիկոլ փաշինյան, բիզնես
63 տարեկան անձը ծեր մարդ չէ. Փաշինյանը` բիզնես աջակցության նոր ծրագրի մասին
Ծրագիրն իրականացվելու է պիլոտային տրամաբանությամբ։
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ կառավարությունը 400 մլն դրամ կհատկացնի, որպեսզի 63–72 տարեկան քաղաքացիներն իրենց տնտեսական ներուժն իրացնեն և բիզնես նախաձեռնություններով հանդես գան։ Այդ մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արամ Խաչատրյանը նշեց, որ կան նշված տարիքի անձինք, որոնք ունեն երկար տարիների կուտակած մասնագիտական գիտելիք, ունեն մեծ ցանկություն զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ, սակայն չունեն մեկնարկային կապիտալ և հմտություններ։
Այդ իսկ պատճառով, կառավարությունը նրանց համար կկազմակերպի անվճար դասընթացներ` բազային գիտելիքների ստացման համար, որը բավարար կլինի սկսելու սեփական գործը, կատարել համապատասխան հաշվարկներ, մարքեթինգային որոշակի գործունեություն ծավալել։
«Այս ծրագրի շրջանակում նրանք կկարողանան դիմել տեղական բանկերին և ստանալ պետական աջակցություն։ Շատ կարևոր է նշել, որ այստեղ խոսքը չի գնում վարկային ծրագրի մասին, այլ խոսում ենք հենց պետական աջակցության մասին, ու եթե ծրագրի բոլոր պայմանները պահպանվեն, ապա գումարի վերադարձի խնդիր չի լինի»,– ընդգծեց Խաչատրյանը։
Նա տեղեկացրեց, որ փոխանցումները կլինեն բանկային ուղիղ փոխանցումների միջոցով, այսինքն` կանխիկ գումար չի շրջանառվի։ Առնվազն 400 անձի համար կրթական ծրագրի իրականացման համար աջակցությունը կլինի մինչև 2 մլն դրամ, ընտրված 200 անձի համար արդեն կտրամադրվի ֆինանսական համապատասխան միջոցներ։
Փոխնախարարը նշեց, որ ծրագիրն իրականացվելու է պիլոտային տրամաբանությամբ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հայտարարեց, որ այս քննարկման լավ լուրն այն է, որ 63 տարեկան անձը ծեր մարդ չէ, անգամ 72 տարեկան անձը ծեր չէ։
«Շատ դեպքերում մարդուն թոշակառու պիտակը կպցնելով` նպաստում ենք նրանց տնտեսական ապակտիվացմանը։ Մենք քաղաքական ուղերձ ունենք հղելու, որ 63 տարեկան անձանց համար դեռ կյանք կա դիմացն ապրելու»,– ընդգծեց նա։
Ըստ այդմ` նա էկոնոմիկայի փոխնախարարին կոչ արեց` ծրագրերը մշակելիս հատուկ ուշադրություն դարձնել ձևակերպումներին։