https://arm.sputniknews.ru/20261105/-turqiajum-zinvats-tghamardy-gndakaharel-e-8-mardu-108991233.html
Թուրքիայում զինված տղամարդը գնդակահարել է 8 մարդու
Թուրքիայում զինված տղամարդը գնդակահարել է 8 մարդու
Sputnik Արմենիա
Իրականացվում է հետաքննություն, պարզվում են միջադեպի հանգամանքներն ու հարձակման դրդապատճառները։ 05.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-05T23:19+0400
2026-11-05T23:19+0400
2026-11-05T23:20+0400
թուրքիա
սպանություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/05/108990394_0:83:880:578_1920x0_80_0_0_abb0cde97dfa802b0a62946ef096e44f.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Տղամարդը սպանդ է իրականացրել Թուրքիայի Աֆյոնքարահիսար քաղաքում։ Նախնական տվյալներով՝ ութ մարդ է սպանվել, հայտնում են տեղական լրատվամիջոցները։Նշվում է, որ կարմիր ավտոմեքենայով տեղաշարժվող և օդաճնշիչ հրացանով զինված տղամարդը կրակ է բացել մարդկանց և ճանապարհով անցնող մեքենաների ուղղությամբ՝ Այազինի, Քըյըր և Յուքարըթանդըր գյուղերի շրջանում։Այազինիում իրավապահները հայտնաբերել են հրազենային վնասվածքներով երեք դի, ևս երեքը՝ Քըյըրում։Յուքարըթանդըր գյուղում հայտնաբերվել են երեք վիրավոր կանայք։ Նրանցից երկուսը հետագայում մահացել են հիվանդանոցում, իսկ երրորդի վիճակը ծայրահեղ ծանր է։ Այս պահին զոհերի թիվը հասել է ութի։Ոստիկանությունը նաև պարզում է՝ արդյոք հարձակումների այս շարքի հետ կապ ունի ևս մեկ դեպք․ բուն Աֆյոնքարահիսարում ավտոմեքենայում հայտնաբերել են գլխի շրջանում հրազենային վնասվածք ստացած կնոջ։ Նրան տեղափոխել են հիվանդանոց։Տղամարդը փախել է դեպի հարևան Քյոթահիա նահանգ։ Իրավապահները պարզել են նրա ինքնությունը։ Քիչ անց կասկածյալը ձերբակալվել է Էսքիշեհիրում։Իրականացվում է հետաքննություն, պարզվում են միջադեպի հանգամանքներն ու հարձակվողի դրդապատճառները։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/05/108990394_0:0:880:660_1920x0_80_0_0_7ce75026170f9c24fdaec067f974ba93.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, սպանություն
Թուրքիայում զինված տղամարդը գնդակահարել է 8 մարդու
23:19 05.11.2026 (Թարմացված է: 23:20 05.11.2026) Իրականացվում է հետաքննություն, պարզվում են միջադեպի հանգամանքներն ու հարձակման դրդապատճառները։
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Տղամարդը սպանդ է իրականացրել Թուրքիայի Աֆյոնքարահիսար քաղաքում։ Նախնական տվյալներով՝ ութ մարդ է սպանվել, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Նշվում է, որ կարմիր ավտոմեքենայով տեղաշարժվող և օդաճնշիչ հրացանով զինված տղամարդը կրակ է բացել մարդկանց և ճանապարհով անցնող մեքենաների ուղղությամբ՝ Այազինի, Քըյըր և Յուքարըթանդըր գյուղերի շրջանում։
Այազինիում իրավապահները հայտնաբերել են հրազենային վնասվածքներով երեք դի, ևս երեքը՝ Քըյըրում։
Յուքարըթանդըր գյուղում հայտնաբերվել են երեք վիրավոր կանայք։ Նրանցից երկուսը հետագայում մահացել են հիվանդանոցում, իսկ երրորդի վիճակը ծայրահեղ ծանր է։ Այս պահին զոհերի թիվը հասել է ութի։
Ոստիկանությունը նաև պարզում է՝ արդյոք հարձակումների այս շարքի հետ կապ ունի ևս մեկ դեպք․ բուն Աֆյոնքարահիսարում ավտոմեքենայում հայտնաբերել են գլխի շրջանում հրազենային վնասվածք ստացած կնոջ։ Նրան տեղափոխել են հիվանդանոց։
Տղամարդը փախել է դեպի հարևան Քյոթահիա նահանգ։ Իրավապահները պարզել են նրա ինքնությունը։ Քիչ անց կասկածյալը ձերբակալվել է Էսքիշեհիրում։
Իրականացվում է հետաքննություն, պարզվում են միջադեպի հանգամանքներն ու հարձակվողի դրդապատճառները։