https://arm.sputniknews.ru/20261104/ushii-voghbergakan-vtary-nakhnakan-tvjalnervov-eghel-e-argelakman-khndri-hetevanqvov-nakharar-108893190.html
Ուշիի ողբերգական վթարը, նախնական տվյալներով, եղել է արգելակման խնդրի հետևանքով. նախարար
Ուշիի ողբերգական վթարը, նախնական տվյալներով, եղել է արգելակման խնդրի հետևանքով. նախարար
Sputnik Արմենիա
Նմանատիպ դեպքերից խուսափելու համար, ըստ նախարարի` պետք է շարունակեն ուժեղացված պահել պարեկային վերահսկողության ծառայությունը, անվտանգության բաղադրիչներով... 04.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-04T12:26+0400
2026-11-04T12:26+0400
2026-11-04T12:29+0400
ավտոմեքենա
ավտովթար
ուշիի ոլորաններ
զոհ
տուժածներ
արփինե սարգսյան
նախարար
տեսանյութեր
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/04/108889894_0:0:1920:1080_1920x0_80_0_0_2ad358816631ea139faf8f591cbd7b61.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Շատ նախնական գնահատականներով Երևան-Վանաձոր ավտոճանապարհին` Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարը տեղի է ունեցել մեքենայի արգելակման հետ կապված խնդրի պատճառով։ Այդ մասին այսօր ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։«Ողբերգական դեպք է, ու բոլորս պետք է հետևություններ անենք։ Քրեական վարույթ է նախաձեռնվել, բոլոր դետալները կուսամնասիրվեն, և կհասկանանք իրական պատճառը։ Պարեկային ծառայության շատ նախնական գնահատականով` մեքենայի արգելակման հետ կապված խնդիր է եղել, սակայն ճանապարհին արգելակման մասին վկայող առերևույթ հետքեր չկան»,– հայտարարեց Սարգսյանը։Նմանատիպ դեպքերից խուսափելու համար, ըստ նախարարի` պետք է շարունակեն ուժեղացված պահել պարեկային վերահսկողության ծառայությունը, անվտանգության բաղադրիչներով կահավորանքին խիստ ուշադրություն դարձնել, իսկ տեխնիկական զննման թեման նա համարեց իրենց նախարարության ամենախոցելի թեմաներից մեկը։ Այդ իսկ պատճառով, ըստ Սարգսյանի` մեքենա վարելու մշակույթի փոփոխման խնդիր կա։ Սակայն այս ամենով հանդերձ, նախարարի վստահեցմամբ` այս տարի ավտովթարներից զոհերի և վիրավորների թվի նվազում կա։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 3–ին` ժամը 21։10-ի սահմաններում, Երևան-Վանաձոր ավտոճանապարհին` Ուշիի ոլորաններում, բախվել են «Jeep Compass», «Opel Zafira», «Chevrolet Volt» մակնիշների ավտոմեքենաները և կցորդիչով բեռնատարը։ 9 մարդ մահացել է, 3–ը` վիրավոր են և գտնվում են «Արմենիա» բժշկական կենտրոնում։ Ավտովթարի 9 զոհերից 3–ը Հնաբերդ գյուղից էին՝ 50–ն անց ամուսիններ ու իրենց 18-ամյա որդին։
ուշիի ոլորաններ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/04/108889894_52:0:1492:1080_1920x0_80_0_0_283da55d5d510191d951c1f830771ae0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ավտոմեքենա, ավտովթար, видео, ուշիի ոլորաններ, զոհ, տուժածներ, արփինե սարգսյան, նախարար, տեսանյութեր
ավտոմեքենա, ավտովթար, видео, ուշիի ոլորաններ, զոհ, տուժածներ, արփինե սարգսյան, նախարար, տեսանյութեր
Ուշիի ողբերգական վթարը, նախնական տվյալներով, եղել է արգելակման խնդրի հետևանքով. նախարար
12:26 04.11.2026 (Թարմացված է: 12:29 04.11.2026) Նմանատիպ դեպքերից խուսափելու համար, ըստ նախարարի` պետք է շարունակեն ուժեղացված պահել պարեկային վերահսկողության ծառայությունը, անվտանգության բաղադրիչներով կահավորանքին խիստ ուշադրություն դարձնել։
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Շատ նախնական գնահատականներով Երևան-Վանաձոր ավտոճանապարհին` Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարը տեղի է ունեցել մեքենայի արգելակման հետ կապված խնդրի պատճառով։ Այդ մասին այսօր ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
«Ողբերգական դեպք է, ու բոլորս պետք է հետևություններ անենք։ Քրեական վարույթ է նախաձեռնվել, բոլոր դետալները կուսամնասիրվեն, և կհասկանանք իրական պատճառը։ Պարեկային ծառայության շատ նախնական գնահատականով` մեքենայի արգելակման հետ կապված խնդիր է եղել, սակայն ճանապարհին արգելակման մասին վկայող առերևույթ հետքեր չկան»,– հայտարարեց Սարգսյանը։
Նմանատիպ դեպքերից խուսափելու համար, ըստ նախարարի` պետք է շարունակեն ուժեղացված պահել պարեկային վերահսկողության ծառայությունը, անվտանգության բաղադրիչներով կահավորանքին խիստ ուշադրություն դարձնել, իսկ տեխնիկական զննման թեման նա համարեց իրենց նախարարության ամենախոցելի թեմաներից մեկը։
«Եվ, ի վերջո, վարորդների վարքագիծն է շատ կարևոր։ Դրա համար մենք օրենսդրական նախագիծ ունենք այն մասին, որ մինչև վարորդական իրավունք ստանալը պետք է պարտադիր լինի կրթական պրոցեսը»,– հայտարարեց նա` ավելացնելով, որ անվտանգային վարման մշակույթ մեր երկրում չունենք, ու բոլորս վարում ենք այնպես, ինչպես մեզ է հարմար։
Այդ իսկ պատճառով, ըստ Սարգսյանի` մեքենա վարելու մշակույթի փոփոխման խնդիր կա։ Սակայն այս ամենով հանդերձ, նախարարի վստահեցմամբ` այս տարի ավտովթարներից զոհերի և վիրավորների թվի նվազում կա։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3–ին` ժամը 21։10-ի սահմաններում, Երևան-Վանաձոր ավտոճանապարհին` Ուշիի ոլորաններում,
բախվել են «Jeep Compass», «Opel Zafira», «Chevrolet Volt» մակնիշների ավտոմեքենաները և կցորդիչով բեռնատարը։ 9 մարդ մահացել է, 3–ը` վիրավոր են և գտնվում են «Արմենիա» բժշկական կենտրոնում։ Ավտովթարի 9 զոհերից 3–ը
Հնաբերդ գյուղից էին՝ 50–ն անց ամուսիններ ու իրենց 18-ամյա որդին։