https://arm.sputniknews.ru/20261104/rdn-khasni-ir-arjev-drvats-npataknerin-putiny-shnvorhavvorel-e--zhvoghvovrdakan-miasnutjan-ory-108922612.html
ՌԴ–ն կհասնի իր առջև դրված նպատակներին. Պուտինը շնորհավորել է Ժողովրդական միասնության օրը
ՌԴ–ն կհասնի իր առջև դրված նպատակներին. Պուտինը շնորհավորել է Ժողովրդական միասնության օրը
Sputnik Արմենիա
ՌԴ նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանի ժողովուրդները միասնական են, և վստահություն է հայտնել, որ երկիրն անպայման կհասնի իր առջև դրված նպատակներին: 04.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-04T18:10+0400
2026-11-04T18:10+0400
2026-11-04T18:21+0400
վլադիմիր պուտին
տեսանյութեր
տեսանյութ
ռուսաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/04/108920136_0:0:1280:720_1920x0_80_0_0_7378df6139a2fc737f75023a15e51823.jpg
Ռուսաստանի նախագահն այսօր ելույթ է ունեցել «Ռուսաստանի ժողովուրդներ» միջազգային շաբաթվա լիագումար նիստում և նշել, որ երկրի ժողովուրդների միասնության հզոր և հաղթական ոգին փոխանցվում է սերնդեսերունդ:ՌԴ նախագահը շնորհավորել է միջոցառման մասնակիցներին և երկրի բոլոր քաղաքացիներին՝ Ժողովրդական միասնության օրվա կապակցությամբ:«Այս տոնը նշանավորում է հայրենիքի, ժողովրդի ճակատագրի նկատմամբ մեր պարտքը և սերը։ Մենք հպարտությամբ ենք դիմում այս տոնի ակունքներին, երբ տարբեր ազգությունների և դավանանքների մարդիկ վերջ դրեցին երկպառակություններին և ներքին խռովություններին, վերականգնեցին պետականությունն ու օրինական իշխանությունը», - ասել է Ռուսաստանի նախագահը։Նա ընդգծել է, որ լեգենդար Նիժնի Նովգորոդի հողում Մինինի և Պոժարսկու աշխարհազորին անդամագրվել էին հասարակ մարդիկ, ընդ որում՝ ամենատարբեր ազգությունների։ Հենց նրանք իրենց սխրանքով փրկեցին հայրենիքը, զավթիչներին վտարեցին Կրեմլից։«Եվ այդ ժամանակից ի վեր մեր երկրի բոլոր ժողովուրդների համախմբվածությունը միշտ առանցքային դեր է ունեցել և ունի Ռուսաստանի ճակատագրում։ Այսօր՝ դարեր անց, մենք ավելի սուր ենք գիտակցում այն արժեքներն ու ավանդույթները, որոնք ժառանգել ենք նախնիներից և զգում ենք, որ պետք է պահպանենք կենդանի հոգևոր ժառանգությունը», – ասել է ՌԴ նախագահը։Գյումրու ռազմաբազայում նշեցին Ռուսաստանի Ժողովրդական միասնության օրըՊուտինը նշել է, որ Ռուսաստանում ազգամիջյան հարաբերություններին միշտ հատուկ ուշադրություն է դարձվել:«Այդ ոլորտը շատ զգայուն է ու նուրբ։ Եվ պետք է հաշվի առնել, որ կյանքում միշտ ի հայտ են գալիս նոր, հաճախ չափազանց վտանգավոր մարտահրավերներ։ Պետք է լինել զգոն, կանխել հանրային կայունությունը խաթարելու, մարդկանց միջև թշնամանք հրահրելու ցանկացած փորձ», – ասել է նա։Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը պատմականորեն զարգացել է ժողովուրդների և ազգերի, լեզուների և նրանց սովորույթների փոխգործակցության միջոցով:Պուտինը ընդգծել է՝ ռուսաց լեզուն և ռուս ժողովուրդը եղել և մնում են ռուսական պետականությունը ձևավորող հիմքը:«Իր միավորող, ստեղծագործ առաքելությամբ ռուսաց լեզուն Ռուսաստանի Դաշնության մյուս բոլոր ժողովուրդների պահպանման և զարգացման երաշխավորն է, որը պահպանում է նրանց ազատությունը, միասնության հետ ներդաշնակված ինքնությունը: Ուստի ռուսական մշակույթի, ռուսաց լեզվի աջակցությունը ռազմավարական նշանակություն ունի», - ասել է Ռուսաստանի նախագահը։Պետդումայում նշել են Պուտինի դերը հասարակությունը պառակտելու փորձերին հակազդելու գործումՆա հիշեցրել է, որ Ռուսաստանը մեծ երկիր է, որի ուժը մշակույթների, ավանդույթների, սովորույթների բազմազանության, հսկայական մրցակցային առավելության ու ներուժի մեջ է:«Ռուսաստանի ժողովուրդներ» միջազգային շաբաթը, որի նպատակն է ամրապնդել Ռուսաստանի ժողովուրդների միասնությունը, անցկացվում է նոյեմբերի 2-8-ը Ռուսաստանի ամբողջ տարածքում: Միջոցառումն անցկացվում է ամեն տարի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրի համաձայն։ Շաբաթվա միջոցառումների համակարգողը ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմն է, օպերատորը՝ «Ռոսկոնգրես» հիմնադրամը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Путин поздравил россиян с Днем народного единства.
Sputnik Արմենիա
Путин поздравил россиян с Днем народного единства.
2026-11-04T18:10+0400
true
PT1M39S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/04/108920136_174:0:1134:720_1920x0_80_0_0_e18ede58fc3d20e399bc66bb3bf9a8b3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, տեսանյութեր, տեսանյութ, видео, ռուսաստան
վլադիմիր պուտին, տեսանյութեր, տեսանյութ, видео, ռուսաստան
ՌԴ–ն կհասնի իր առջև դրված նպատակներին. Պուտինը շնորհավորել է Ժողովրդական միասնության օրը
18:10 04.11.2026 (Թարմացված է: 18:21 04.11.2026) ՌԴ նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանի ժողովուրդները միասնական են, և վստահություն է հայտնել, որ երկիրն անպայման կհասնի իր առջև դրված նպատակներին:
Ռուսաստանի նախագահն այսօր ելույթ է ունեցել «Ռուսաստանի ժողովուրդներ» միջազգային շաբաթվա լիագումար նիստում և նշել, որ երկրի ժողովուրդների միասնության հզոր և հաղթական ոգին փոխանցվում է սերնդեսերունդ:
«Սիրելի՛ բարեկամներ, Ռուսաստանի ժողովուրդների միասնության հզոր, հաղթական ոգին փոխանցվում է սերնդեսերունդ։ Մենք հիմա էլ նեցուկ կանգնած միմյանց՝ վստահ ենք, որ անպայման հասնելու ենք մեր առջև դրված նպատակներին։ Ռուսաստանի հարյուրից ավելի ժողովուրդների ներկայացուցիչներ արժանացել են պետական բարձր պարգևների՝ ռազմական հատուկ գործողության ճակատներում ցուցաբերած խիզախության և հերոսության համար», – ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը շնորհավորել է միջոցառման մասնակիցներին և երկրի բոլոր քաղաքացիներին՝ Ժողովրդական միասնության օրվա կապակցությամբ:
«Այս տոնը նշանավորում է հայրենիքի, ժողովրդի ճակատագրի նկատմամբ մեր պարտքը և սերը։ Մենք հպարտությամբ ենք դիմում այս տոնի ակունքներին, երբ տարբեր ազգությունների և դավանանքների մարդիկ վերջ դրեցին երկպառակություններին և ներքին խռովություններին, վերականգնեցին պետականությունն ու օրինական իշխանությունը», - ասել է Ռուսաստանի նախագահը։
Նա ընդգծել է, որ լեգենդար Նիժնի Նովգորոդի հողում Մինինի և Պոժարսկու աշխարհազորին անդամագրվել էին հասարակ մարդիկ, ընդ որում՝ ամենատարբեր ազգությունների։ Հենց նրանք իրենց սխրանքով փրկեցին հայրենիքը, զավթիչներին վտարեցին Կրեմլից։
«Եվ այդ ժամանակից ի վեր մեր երկրի բոլոր ժողովուրդների համախմբվածությունը միշտ առանցքային դեր է ունեցել և ունի Ռուսաստանի ճակատագրում։ Այսօր՝ դարեր անց, մենք ավելի սուր ենք գիտակցում այն արժեքներն ու ավանդույթները, որոնք ժառանգել ենք նախնիներից և զգում ենք, որ պետք է պահպանենք կենդանի հոգևոր ժառանգությունը», – ասել է ՌԴ նախագահը։
Պուտինը նշել է, որ Ռուսաստանում ազգամիջյան հարաբերություններին միշտ հատուկ ուշադրություն է դարձվել:
«Այդ ոլորտը շատ զգայուն է ու նուրբ։ Եվ պետք է հաշվի առնել, որ կյանքում միշտ ի հայտ են գալիս նոր, հաճախ չափազանց վտանգավոր մարտահրավերներ։ Պետք է լինել զգոն, կանխել հանրային կայունությունը խաթարելու, մարդկանց միջև թշնամանք հրահրելու ցանկացած փորձ», – ասել է նա։
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը պատմականորեն զարգացել է ժողովուրդների և ազգերի, լեզուների և նրանց սովորույթների փոխգործակցության միջոցով:
«Մենք ոչ միայն համախմբվել ենք դարերի ու դարաշրջանների ընթացքում... Կարելի է առանց չափազանցության ասել, որ մեր մշակույթները... մենք պարզապես սերտաճել ենք միմյանց: Ժողովրդի այդ հարազատությունը, մարդկանց հոգին արտացոլվում են մեր հազարամյա պատմության, հայրենիքի զինվորական տարեգրության, նրա մեծ նվաճումների մեջ», - հայտարարել է նա։
Պուտինը ընդգծել է՝ ռուսաց լեզուն և ռուս ժողովուրդը եղել և մնում են ռուսական պետականությունը ձևավորող հիմքը:
«Իր միավորող, ստեղծագործ առաքելությամբ ռուսաց լեզուն Ռուսաստանի Դաշնության մյուս բոլոր ժողովուրդների պահպանման և զարգացման երաշխավորն է, որը պահպանում է նրանց ազատությունը, միասնության հետ ներդաշնակված ինքնությունը: Ուստի ռուսական մշակույթի, ռուսաց լեզվի աջակցությունը ռազմավարական նշանակություն ունի», - ասել է Ռուսաստանի նախագահը։
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը մեծ երկիր է, որի ուժը մշակույթների, ավանդույթների, սովորույթների բազմազանության, հսկայական մրցակցային առավելության ու ներուժի մեջ է:
«Ռուսաստանի ժողովուրդներ» միջազգային շաբաթը, որի նպատակն է ամրապնդել Ռուսաստանի ժողովուրդների միասնությունը, անցկացվում է նոյեմբերի 2-8-ը Ռուսաստանի ամբողջ տարածքում: Միջոցառումն անցկացվում է ամեն տարի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրի համաձայն։ Շաբաթվա միջոցառումների համակարգողը ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմն է, օպերատորը՝ «Ռոսկոնգրես» հիմնադրամը։