https://arm.sputniknews.ru/20261104/putiny-rus-hajkakan-hamalsarani-prvorektvorin-pargevatrel-e-barekamutjan-shqanshanvov-108930706.html
Պուտինը Ռուս-հայկական համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանով
Պուտինը Ռուս-հայկական համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանով
Sputnik Արմենիա
Պրոռեկտորը համալսարանն անվանել է եզակի նախագիծ հայ-ռուսական ժամանակակից հարաբերություններում: 04.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-04T19:47+0400
2026-11-04T19:47+0400
2026-11-04T20:33+0400
հայ-ռուսական (սլավոնական) համալսարան
վլադիմիր պուտին
պարգևատրում
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/04/108927767_0:0:3071:1728_1920x0_80_0_0_d26d052057b842e350686acf9af1402d.jpg
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի պրոռեկտոր Պարգև Ավետիսյանին պարգևատրել է Բարեկամության շքանշանով: Հանձնման արարողությունը տեղի է ունեցել Կրեմլում և նվիրված էր Ժողովրդական միասնության օրվան։Իր ելույթում Ավետիսյանը Ռուսաստանի նախագահին շնորհակալություն է հայտնել բարձր պարգևի, հայ-ռուսական գիտակրթական և մշակութային համագործակցության զարգացմանն ուղղված բոլոր առաջադեմ նախաձեռնությունների նկատմամբ մշտական ուշադրության և աջակցության, ինչպես նաև միջպետական կապերի ամրապնդման համար:Պրոռեկտորը համալսարանն անվանել է եզակի նախագիծ հայ-ռուսական ժամանակակից հարաբերություններում: Նրա խոսքով, բուհում բավական հաջողությամբ խթանվում և համադրվում են ռուսական կրթության և հայկական մանկավարժական մտքի լավագույն ավանդույթները, որոնցում արտացոլվում են Հայաստանի և Ռուսաստանի առաջատար գիտական դպրոցների առաջադեմ գաղափարները:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/04/108927767_32:0:2761:2047_1920x0_80_0_0_5d88d14768d1cc2b6dd1bd2b02fbe834.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայ-ռուսական (սլավոնական) համալսարան, վլադիմիր պուտին, պարգևատրում, видео
հայ-ռուսական (սլավոնական) համալսարան, վլադիմիր պուտին, պարգևատրում, видео
Պուտինը Ռուս-հայկական համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանով
19:47 04.11.2026 (Թարմացված է: 20:33 04.11.2026) Պրոռեկտորը համալսարանն անվանել է եզակի նախագիծ հայ-ռուսական ժամանակակից հարաբերություններում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի պրոռեկտոր Պարգև Ավետիսյանին պարգևատրել է Բարեկամության շքանշանով: Հանձնման արարողությունը տեղի է ունեցել Կրեմլում և նվիրված էր Ժողովրդական միասնության օրվան։
Իր ելույթում Ավետիսյանը Ռուսաստանի նախագահին շնորհակալություն է հայտնել բարձր պարգևի, հայ-ռուսական գիտակրթական և մշակութային համագործակցության զարգացմանն ուղղված բոլոր առաջադեմ նախաձեռնությունների նկատմամբ մշտական ուշադրության և աջակցության, ինչպես նաև միջպետական կապերի ամրապնդման համար:
«Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռուս-հայկական համալսարանի ողջ պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողությանը երկար տարիների համատեղ աշխատանքի համար, քանի որ դա նաև իմ գործընկերների պարգևն է, որոնց հետ արդեն քառորդ դար մենք պատրաստում ենք բավական բարձր որակավորում ունեցող մասնագետներ տնտեսության բոլոր ճյուղերում, մարդասիրական ոլորտում, մասնագետներ, ովքեր փայլուն տիրապետում են ռուսերենին, հայերենին, այլ օտար լեզուների», – ասել է Ավետիսյանը:
Պրոռեկտորը համալսարանն անվանել է եզակի նախագիծ հայ-ռուսական ժամանակակից հարաբերություններում: Նրա խոսքով, բուհում բավական հաջողությամբ խթանվում և համադրվում են ռուսական կրթության և հայկական մանկավարժական մտքի լավագույն ավանդույթները, որոնցում արտացոլվում են Հայաստանի և Ռուսաստանի առաջատար գիտական դպրոցների առաջադեմ գաղափարները: