https://arm.sputniknews.ru/20261104/inchpes-e-hhn-ardzaganqum-iranakan-aviaynkerutjunneri-dem-amerikjan-patzhamijvocnerin-108865928.html
Ինչպես է ՀՀ–ն արձագանքում իրանական ավիաընկերությունների դեմ ամերիկյան պատժամիջոցներին
Ինչպես է ՀՀ–ն արձագանքում իրանական ավիաընկերությունների դեմ ամերիկյան պատժամիջոցներին
Sputnik Արմենիա
Նախարարությունն ընդգծել է՝ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս բարեկամ պետությունների հետ ձևավորված հարաբերությունների պահպանմանը և փոխշահավետ... 04.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-04T08:57+0400
2026-11-04T08:57+0400
2026-11-04T08:57+0400
հայաստան
իրանի իսլամական հանրապետություն
ամն
ավիաընկերություն
պատժամիջոցներ
հհ տկեն (հհ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/0a/0f/81874463_0:0:1600:900_1920x0_80_0_0_cb76f10256877820b928eb0a14d1fd00.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի — Sputnik. Հայաստանն ուսումնասիրում է Իրանի ավիացիոն ոլորտի նկատմամբ ամերիկյան վերջին պատժամիջոցների հնարավոր ազդեցությունը։ Sputnik Արմենիային այս մասին հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից` պատասխանելով մեր գրավոր հարցմանը։։Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վրաստանն ու Ադրբեջանը փակել են իրենց օդային տարածքը իրանական ավիափոխադրողների համար, իսկ Թուրքիան, ոչ պաշտոնական տվյալներով, թռիչքների սահմանափակումներ է կիրառել: Մենք նախարարությունից հետաքրքրվել էինք՝ արդյոք իրանական առանձին ավիաընկերությունների դեմ ամերիկյան պատժամիջոցները կարող են ազդել այդ ավիաընկերությունների կողմից դեպի Հայաստան չվերթեր իրականացնելու և հայկական կողմի հետ հետագա համագործակցության վրա:Գերատեսչությունից հավելել են, որ համապատասխան որոշումների ընդունման դեպքում դրանց մասին կհրապարակվի սահմանված կարգով:Այժմ դեպի Հայաստան կանոնավոր չվերթեր են իրականացնում իրանական երեք ավիաընկերություններ՝ «Sepehran Airlines»-ը, «Iran Air Tour»-ը և «Fly Kish Airlines»-ը: Իսկ հայկական ավիափոխադրողները դեպի Իրան կանոնավոր չվերթեր չեն իրականացնում։Նախարարությունից նաև մեկնաբանել են երկու երկրների միջև թռիչքների հաճախականության ավելացման և նոր երթուղիների բացման հեռանկարները՝ հարևան պետությունների կիրառած սահմանափակումների ֆոնին:Գերատեսչությունից պարզաբանել են, որ օդային տրանսպորտով նոր ուղղությունների գործարկման կամ գործող ուղղություններով չվերթերի հաճախականությունների փոփոխությունը, որպես կանոն, պայմանավորված է ավիափոխադրողների կոմերցիոն քաղաքականությամբ և գործառնական որոշումներով՝ հաշվի առնելով շուկայական պահանջարկը, օդանավերի և անձնակազմերի հասանելիությունը և մի շարք այլ գործոններ:Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև օդային հաղորդակցության ոլորտը կարգավորվում է 2001 թվականի հունվարի 23-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագրով, որով նախատեսված են կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման և երկու պետությունների ավիացիոն իշխանությունների միջև փոխգործակցության համապատասխան մեխանիզմներ:Հետագա զարգացումները պայմանավորված են ուղևորափոխադրումների պահանջարկով, ավիափոխադրողների առևտրային հետաքրքրվածությամբ և գործող կարգավորող ընթացակարգերով։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/0a/0f/81874463_400:0:1600:900_1920x0_80_0_0_3439cb33b3391bff08ee706d69cf9ffc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, ամն, ավիաընկերություն, պատժամիջոցներ, հհ տկեն (հհ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն)
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, ամն, ավիաընկերություն, պատժամիջոցներ, հհ տկեն (հհ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն)
Ինչպես է ՀՀ–ն արձագանքում իրանական ավիաընկերությունների դեմ ամերիկյան պատժամիջոցներին
Նախարարությունն ընդգծել է՝ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս բարեկամ պետությունների հետ ձևավորված հարաբերությունների պահպանմանը և փոխշահավետ համագործակցության հետագա զարգացմանը:
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի — Sputnik. Հայաստանն ուսումնասիրում է Իրանի ավիացիոն ոլորտի նկատմամբ ամերիկյան վերջին պատժամիջոցների հնարավոր ազդեցությունը։
Sputnik Արմենիային այս մասին հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից` պատասխանելով մեր գրավոր հարցմանը։։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վրաստանն ու Ադրբեջանը փակել են իրենց օդային տարածքը իրանական ավիափոխադրողների համար, իսկ Թուրքիան, ոչ պաշտոնական տվյալներով, թռիչքների սահմանափակումներ է կիրառել: Մենք նախարարությունից հետաքրքրվել էինք՝ արդյոք իրանական առանձին ավիաընկերությունների դեմ ամերիկյան պատժամիջոցները կարող են ազդել այդ ավիաընկերությունների կողմից դեպի Հայաստան չվերթեր իրականացնելու և հայկական կողմի հետ հետագա համագործակցության վրա:
«Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Իրանի ավիացիոն ոլորտի նկատմամբ սահմանված վերջին պատժամիջոցների հնարավոր ազդեցությունն այժմ ուսումնասիրվում և գնահատվում է ՀՀ իրավասու մարմինների կողմից: Հայաստանի Հանրապետությունը կարևորում է բարեկամ պետությունների հետ ձևավորված հարաբերությունների պահպանումն ու փոխշահավետ համագործակցության շարունակական զարգացումը՝ այդ հարցերում առաջնորդվելով կառուցողական և գործընկերային մոտեցմամբ, ինչպես նաև հաշվի առնելով իր միջազգային պարտավորությունները և Հայաստանի Հանրապետության համար հնարավոր պատժամիջոցային ռիսկերը»,- ասված է նախարարության պատասխանում:
Գերատեսչությունից հավելել են, որ համապատասխան որոշումների ընդունման դեպքում դրանց մասին կհրապարակվի սահմանված կարգով:
Այժմ դեպի Հայաստան կանոնավոր չվերթեր են իրականացնում իրանական երեք ավիաընկերություններ՝ «Sepehran Airlines»-ը, «Iran Air Tour»-ը և «Fly Kish Airlines»-ը: Իսկ հայկական ավիափոխադրողները դեպի Իրան կանոնավոր չվերթեր չեն իրականացնում։
Նախարարությունից նաև մեկնաբանել են երկու երկրների միջև թռիչքների հաճախականության ավելացման և նոր երթուղիների բացման հեռանկարները՝ հարևան պետությունների կիրառած սահմանափակումների ֆոնին:
Գերատեսչությունից պարզաբանել են, որ օդային տրանսպորտով նոր ուղղությունների գործարկման կամ գործող ուղղություններով չվերթերի հաճախականությունների փոփոխությունը, որպես կանոն, պայմանավորված է ավիափոխադրողների կոմերցիոն քաղաքականությամբ և գործառնական որոշումներով՝ հաշվի առնելով շուկայական պահանջարկը, օդանավերի և անձնակազմերի հասանելիությունը և մի շարք այլ գործոններ:
Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև օդային հաղորդակցության ոլորտը կարգավորվում է 2001 թվականի հունվարի 23-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագրով, որով նախատեսված են կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման և երկու պետությունների ավիացիոն իշխանությունների միջև փոխգործակցության համապատասխան մեխանիզմներ:
Հետագա զարգացումները պայմանավորված են ուղևորափոխադրումների պահանջարկով, ավիափոխադրողների առևտրային հետաքրքրվածությամբ և գործող կարգավորող ընթացակարգերով։