00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
2 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
13 ր
Ուղիղ եթեր
18:00
14 ր
Ուղիղ եթեր
19:00
15 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:37
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:01
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՀՖՖ նախագահի թեկնածուի համար հայերենի իմացության պահանջը վերացվել է

© Sputnik / Armine AleqsanyanՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շենքը
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շենքը - Sputnik Արմենիա, 1920, 04.11.2026
Բաժանորդագրվել
Փոփոխությունների հիմնավորման համաձայն՝ հայերենի իմացության և Հայաստանում մշտական բնակության պահանջները կարող էին սահմանափակել համապատասխան մասնագիտական փորձ ունեցող թեկնածուների առաջադրման հնարավորությունը։
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահի և գործադիր կոմիտեի անդամի թեկնածուների համար այլևս պարտադիր չի լինի հայերենին տիրապետելը և վերջին մեկ տարում Հայաստանում մշտապես բնակվելը։
Այսօր ՀՖՖ արտահերթ ժողովում կանոնադրական փոփոխություններն ընդունվել են 29 կողմ, 2 դեմ ձայներով։
Ժողովին մասնակցել է ֆեդերացիայի 34 անդամներից 31-ը։ ՀՖՖ-ի ներկայացմամբ՝ արտահերթ ժողովը հրավիրվել էր 29 անդամների գրավոր պահանջով։
Փոփոխությունների հիմնավորման համաձայն՝ հայերենի իմացության և Հայաստանում մշտական բնակության պահանջները կարող էին սահմանափակել համապատասխան մասնագիտական փորձ ունեցող թեկնածուների առաջադրման հնարավորությունը։
Միաժամանակ պահպանվել են Հայաստանի քաղաքացիության և առնվազն 25 տարեկան լինելու պահանջները։
Հայկական առաջին ճակատ/First Armenian Front(FAF) շարժումը բաց նամակով պահանջել է պահպանել ՀՖՖ նախագահի թեկնածուի համար հայերենի իմացության պարտադիր պայմանը։ Նրանց համոզմամբ՝ հայերենի իմացությունը ձևական պահանջ չէ։ Ֆեդերացիայի ղեկավարը պետք է կարողանա անմիջականորեն հաղորդակցվել մարզիչների, ֆուտբոլիստների, ակումբների և երկրպագուների հետ։ Ընդգծվում էր, որ մայրենի լեզվին տիրապետելը չի կարող շահարկման առարկա լինել՝ ո՛չ ֆուտբոլում, ո՛չ էլ որևէ այլ ոլորտում։
Հավելենք, որ դեկտեմբերին նախատեսված են ՀՖՖ նախագահի ընտրություններ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՖՖ նախագահի պաշտոնում դիտարկվում է Ֆրանսիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Դենիս Ջորկաեֆի թեկնածությունը։ Նա հայազգի հայտնի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի եղբայրն է, ֆրանսիական Դեսին-Շարպիո քաղաքի փոխքաղաքապետը։ Նա նաև եղել է ՀՖՖ նախագահի խորհրդական, սակայն հայերեն չի խոսում։
Լրահոս
0