Համաներում չի հայտարարվում, որ չկիրառվի ընդդիմադիր գործիչների նկատմամբ. Րաֆֆի Ասլանյան
Բաժանորդագրվել
Երևանի նախկին դատախազ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանի համոզմամբ համաներումն այսօր ՀՀ–ում անհրաժեշտություն է։ Բայց կա քաղաքական որոշում այն չկիրառել։
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում համաներում չի հայտարարվում, որպեսզի այն չկիրառվի նաև ընդդիմադիր գործիչների նկատմամբ. Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Երևանի նախկին դատախազ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը` մեկնաբանելով ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հայտարարությունը։
Նոյեմբերի 3-ին, ԱԺ–ում Սրբուհի Գալյանն ասել է, թե համաներումը լավագույն լուծում չէ քրեակատարողական հիմնարկներում կենցաղային հարցերը բարելավելու համար։
Նրա խոսքով` նախարարությունը նպատակաուղղված զարգացրել է պատժից վաղաժամկետ ազատ արձակման համակարգը, որպեսզի մարդկանց վերասոցիալականացման անհատական լուծումներ լինեն։
Րաֆֆի Ասլանյանի համոզմամբ, սակայն, որոշումը բացառապես քաղաքական է։
«Այսօրվա իշխող քաղաքական ուժը համաներում չի կիրառում, որպեսզի այն չկիրառվի նաև ընդդիմադիրների նկատմամբ։ Սա է միակ պատճառը։ Իրենք էլ են շատ լավ հասկանում, որ համաներումն անհրաժեշտություն է»,– կարծում է Ասլանյանը։

Ինչ վերաբերում է պատժից վաղաժամկետ ազատելու համակարգը կիրառելուն, փաստաբանի մեկնաբանմամբ, արդարադատության նախարարն այս հայտարարությամբ ուղղակի կրկնել է իր ղեկավարի խոսքը։
«Վարչապետը բազմիցս ասել է, որ համաներում չի ընդունվելու, և որ իրենք, իբրև թե, կողմնակից են պայմանական վաղաժամկետ ազատմանը։ Բայց դա ևս գրեթե չի կիրառվում, և այնպես չէ, որ քրեակատարողական հիմնարկներում համատարած բնույթ է կրում ու կարող է փոխարինել համաներմանը»,– ասում է Ասլանյանը։
Մասնագետն արձանագրում է, որ Հայաստանում 8 տարի շարունակ համաներում չի կիրառվել, ինչը ոչ միայն ՀՀ պատմության համար է աննախադեպ, այլև աշխարհի շատ երկրների իրավական ու քաղաքական պրակտիկայի։
«Պետք է հաշվի առնել, որ համաներումը մարդասիրական ակտ է, ունի որոշակի նպատակներ, և դրա անհրաժեշտությունն այսօր էլ կա»,– նկատում է Ասլանյանը։
Փաստաբանը նշում է, որ ՔԿՀ–ն հանցագործին ուղղելու վայր է, բայց մեր երկրում այն երբեմն դառնում է հանցավոր փորձի փոխանակման միջավայր։ Իսկ պատիժը, թեև ունի քրեական օրենսգրքով սահմանված հստակ նպատակ, շատ դեպքերում վերածվում է մարդուն խոշտանգելու, անհարմարություններ պատճառելու միջոցի։

«Բազմաթիվ դեպքեր ունենք, երբ անձը պատիժ կրելու անհրաժեշտություն չունի։ Պայմանական վաղաժամկետ ազատվելու կամ պատիժը պայմանականորեն չկիրառելու պարագայում հստակ կարող ենք հասնել պատժի իրագործմանը, բայց մարդուն ազատազրկման են տանում, կամ շարունակում են ազատազրկումը։ Նույնը կալանքի պարագայում է։ Մեզ մոտ այդ իրավական պրոցեսները խառնվել են իրար»,– ասում է Ասլանյանը։
2025թ–ի փետրվարին Արդարադատության նախարարության ներկայացրած տվյալներով` հայաստանյան ՔԿՀ-ներում պահվում է 2869 անձ, որից 1406-ը՝ կալանավորված, 1463-ը՝ դատապարտյալ։
2024-ին ՔԿՀ մուտք է գործել 2557 անձ, 2024-ին` 2014, դուրս է եկել 2396 անձ։