https://arm.sputniknews.ru/20261104/garegin-b-i-eghbajr-ezras-srbazany-shnvorhakalutjun-e-hajtnel-vladimir-putinin-108922190.html
Գարեգին Բ-ի եղբայր Եզրաս սրբազանը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին
Գարեգին Բ-ի եղբայր Եզրաս սրբազանը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին
Sputnik Արմենիա
Կարճ զրույցը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահը տարբեր կրոնական դավանանքների ներկայացուցիչների հետ ծաղիկներ է դրել Մոսկվայի Կարմիր... 04.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-04T18:06+0400
2026-11-04T18:06+0400
2026-11-04T18:17+0400
տեսանյութեր
տ. եզրաս արքեպիսկոպոս ներսիսյան
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
վլադիմիր պուտին
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/04/108919525_0:0:1229:691_1920x0_80_0_0_36e8d26cf923ace5be044d6160d1d5a9.jpg
Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը Ժողովրդական միասնության օրվա առթիվ իր եղբոր՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անունից շնորհավորանք է փոխանցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:Սրբազանը նաև կաթողիկոսի շնորհակալական խոսքն է փոխանցել քրիստոնեական արժեքների նկատմամբ ՌԴ նախագահի վերաբերմունքի համար:Ավանդույթի համաձայն՝ Ժողովրդական միասնության օրը Պուտինը ծաղիկներ է դրել Մոսկվայի Կարմիր հրապարակում գտնվող Կուզմա Մինինի և Դմիտրի Պոժարսկու հուշարձանին: Վերջին տարիներին նախագահի հետ արարողությանը մասնակցում են կրոնական դավանանքների ներկայացուցիչներ, ինչպես նաև հասարակական և երիտասարդական կազմակերպությունների անդամներ:Ժողովրդական միասնության օրը պետական տոն է, որը հիմնվել է Ռուսաստանի Միջկրոնական խորհրդի նախաձեռնությամբ 2005 թվականին։ Այն Ռուսաստանում նշվում է ամեն տարի՝ նոյեմբերի 4-ին: Այս տոնը պատմական առումով կապված է XVI- XVII դարերի ՌուսաստանումԽռովությունների ժամանակաշրջանի ավարտիհետ։Տոնը նշանավորում է 1612 թվականի իրադարձությունները, երբ Կուզմա (Կոզմա) Մինինի և իշխան Դմիտրի Պոժարսկու գլխավորությամբ աշխարհազորը Մոսկվան ազատագրեց լեհ զավթիչներից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Архиепископ Ерзас Нерсисян передал президенту России поздравления от имени Католикоса всех армян
Sputnik Արմենիա
Архиепископ Ерзас Нерсисян передал президенту России поздравления от имени Католикоса всех армян
2026-11-04T18:06+0400
true
PT0M21S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/04/108919525_89:0:1010:691_1920x0_80_0_0_d06bcc63a20c77cb294bfd7a90a0bc8c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տ. եզրաս արքեպիսկոպոս ներսիսյան, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, վլադիմիր պուտին, видео
տեսանյութեր, տ. եզրաս արքեպիսկոպոս ներսիսյան, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, վլադիմիր պուտին, видео
Գարեգին Բ-ի եղբայր Եզրաս սրբազանը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին
18:06 04.11.2026 (Թարմացված է: 18:17 04.11.2026) Կարճ զրույցը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահը տարբեր կրոնական դավանանքների ներկայացուցիչների հետ ծաղիկներ է դրել Մոսկվայի Կարմիր հրապարակում գտնվող Մինինի և Պոժարսկու հուշարձանին:
Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը Ժողովրդական միասնության օրվա առթիվ իր եղբոր՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անունից շնորհավորանք է փոխանցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
Սրբազանը նաև կաթողիկոսի շնորհակալական խոսքն է փոխանցել քրիստոնեական արժեքների նկատմամբ ՌԴ նախագահի վերաբերմունքի համար:
«Ձեզ շնորհակալություն, որ այսպիսի հետևողական գիծ եք տանում՝ պահպանելով հենց այն արժեքները, որոնք մեզ միավորում են», - պատասխանել է Պուտինը:
Ավանդույթի համաձայն՝ Ժողովրդական միասնության օրը Պուտինը ծաղիկներ է դրել Մոսկվայի Կարմիր հրապարակում գտնվող Կուզմա Մինինի և Դմիտրի Պոժարսկու հուշարձանին: Վերջին տարիներին նախագահի հետ արարողությանը մասնակցում են կրոնական դավանանքների ներկայացուցիչներ, ինչպես նաև հասարակական և երիտասարդական կազմակերպությունների անդամներ:
Ժողովրդական միասնության օրը պետական տոն է, որը հիմնվել է Ռուսաստանի Միջկրոնական խորհրդի նախաձեռնությամբ 2005 թվականին։ Այն Ռուսաստանում նշվում է ամեն տարի՝ նոյեմբերի 4-ին: Այս տոնը պատմական առումով կապված է XVI- XVII դարերի ՌուսաստանումԽռովությունների ժամանակաշրջանի ավարտիհետ։
Տոնը նշանավորում է 1612 թվականի իրադարձությունները, երբ Կուզմա (Կոզմա) Մինինի և իշխան Դմիտրի Պոժարսկու գլխավորությամբ աշխարհազորը Մոսկվան ազատագրեց լեհ զավթիչներից։