00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
2 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
13 ր
Ուղիղ եթեր
18:00
14 ր
Ուղիղ եթեր
19:00
15 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:37
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Չնայած հարաբերությունների բարդություններին՝ ՀՀ–ն ու ՌԴ–ն միավորում է անցյալը. Կոպիրկին

Բաժանորդագրվել
Այդ միասնության շնորհիվ ժողովուրդները կարողացան միասին հաղթել մարդկության պատմության ամենածանր պատերազմում:
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի - Sputnik. Ռուս-հայկական հարաբերությունները բարդ շրջան են ապրում, սակայն չնայած քաղաքական կոնյունկտուրայի փոփոխություններին` երկու երկրների ժողովուրդներին առաջվա պես կապում են ընդհանուր պատմությունն ու հոգևոր-բարոյական արժեքները: Այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Ժողովրդական միասնության օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը, որն անցկացվում է Գյումրիում՝ 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում:
«Այս միասնության շնորհիվ մենք միասին հաղթեցինք մարդկության պատմության ամենածանր պատերազմում: Հենց սա է պետք պահպանել հանուն ապագա սերունդների»,- ընդգծել է դիվանագետը:
Կոպիրկինի խոսքով՝ աշխարհում աննախադեպ տուրբուլենտության ֆոնին Ժողովրդական միասնության օրը առանձնահատուկ արդիականություն է ստանում, քանի որ այն հիշեցնում է հանրային համերաշխության և ընդհանուր նպատակներին հասնելու համար համախմբվելու կարևորության մասին:
Դեսպանը նաև նշել է տոնական միջոցառումը Գյումրիում՝ Ալեքսանդր Նևսկու շքանշանակիր 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում անցկացնելու խորհրդանշական լինելը:
«Այսօր, երբ մենք հարգանքի տուրք ենք մատուցում 1612 թվականին Ռուսաստանը փրկած տարբեր դասերի, ազգությունների և դավանանքների ներկայացուցիչների հիշատակին, խորապես խորհրդանշական է այս տոնը դիմավորել այստեղ՝ Գյումրիում` Ալեքսանդր Նևսկու շքանշանակիր 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում, որի անձնակազմը մեր սահմանապահների հետ համատեղ պատվով ծառայություն է իրականացնում հանուն տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման»,-հայտարարել է Կոպիրկինը:
Ռուսաստանը պատրաստ է բնապահպանական ոլորտում ձեռք բերած փորձը փոխանցել Հայաստանին. դեսպան
Ժողովրդական միասնության օրը Ռուսաստանի Դաշնության պետական տոներից է, որն ամեն տարի նշվում է նոյեմբերի 4-ին: Տոնը սահմանվել է ի հիշատակ 1612 թվականի իրադարձությունների, երբ Կուզմա Մինինի և Դմիտրի Պոժարսկու գլխավորած ժողովրդական աշխարհազորը Մոսկվան ազատագրեց լեհ-լիտվական զավթիչներից: Այդ հաղթանակով վերջ դրվեց Ռուսաստանի պատմության ծանրագույն շրջաններից մեկին՝ «Խռովության ժամանակաշրջանին»։ Որպես պետական տոն այն սահմանվել է 2004 թվականին։
Ռուսաստանում այս օրը կազմակերպվում են հանրահավաքներ, հայրենասիրական ու մշակութային միջոցառումներ, իսկ երկրի ղեկավարությունը ավանդաբար ծաղիկներ է խոնարհում Կարմիր հրապարակում գտնվող Մինինի և Պոժարսկու հուշարձանին։
Տոնի շրջանակներում միջոցառումներ են անցկացվում նաև արտերկրում գտնվող ռուսական մշակութային կենտրոնների ու դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից։
ՌԴ–ՀՀ հարաբերությունները նոր հավասարակշռություն գտնելու փուլում են. Կոպիրկին
Լրահոս
0