https://arm.sputniknews.ru/20261103/kievi-mvot-gtnvvogh-anlegal-bantum-cucararnerin-khvoshtangel-en-zvoher-kan--radaji-patgamavvor-108828271.html
Կիևի մոտ գտնվող անլեգալ բանտում ցուցարարներին խոշտանգել են, զոհեր կան. Ռադայի պատգամավոր
Կիևի մոտ գտնվող անլեգալ բանտում ցուցարարներին խոշտանգել են, զոհեր կան. Ռադայի պատգամավոր
Sputnik Արմենիա
Ավելի վաղ ՌԴ նախագահը բազմիցս նշել է, որ Կիևի իշխանությունները հարկադիր զորահավաք են անցկացնում։ 03.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-03T12:34+0400
2026-11-03T12:34+0400
2026-11-03T13:04+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
բանտ
բանտարկյալ
ուկրաինա
կիև
ծեծ
զորահավաք
ռազմական հատուկ գործողություն
հատուկ ռազմական գործողություն
ռուսաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/03/108816062_0:0:1920:1080_1920x0_80_0_0_483f1555aed893506e52f051cd0d5527.jpg
Ցուցարարներին Կիևի մարզի Բորշչագովկա բնակավայրում տան մոտ, որտեղ մի քանի տասնյակ մարդ երկար ժամանակ բռնի կերպով պահվել է նկուղում, ծեծի են ենթարկել Վլադիմիր Զելենսկու ուղարկած մարդիկ։ Զոհեր և վիրավորներ կան։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ուկրաինան լքած Գերագույն ռադայի պատգամավոր Արտյոմ Դմիտրուկին։«Զելենսկու ուղարկած «մարտիկները» ծեծել և կրակել են մարդկանց վրա։ Կան զոհեր և ծանր վիրավորում ստացածներ», - Telegram-ում գրել է Դմիտրուկը։ԱԴԾ–ն կանխել է FPV–ակնոցների կիրառմամբ ահաբեկչությունները, որոնք ծրագրում էր ԿիևըՆոյեմբերի 2-ին ուկրաինական ԶԼՄ–ները հայտնել էին, որ զինված տղամարդիկ մոտ 40 մարդու են պահում Կիևի մարզի Պետրոպավլովսկայա Բորշչագովկա գյուղի տան նկուղում։ Ազգային գվարդիայի ղեկավար Ալեքսանդր Պիվնենկոն հայտարարել է, որ նկուղում զինվորականների են պահել, այդ թվում՝ նրանց, ովքեր ինքնակամ լքել են զորամասերը։Դմիտրուկը հայտնել է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում նկուղում մի քանի մարդ մահացու ծեծի է ենթարկվել։Նա պնդում է, որ ամբողջ Ուկրաինայում հարյուրավոր նման վայրեր են գործում, որտեղ մարդկանց կտտանքների են ենթարկում, ուղարկում զորամասեր կամ փրկագին պահանջում նրանց համար։ Այդ շենքում գտնվող բոլորը «անհետ կորած» են համարվում։Ուկրաինական ԶԼՄ–ներն ավելի ուշ հայտնել են, որ տան մոտ ամբոխ է հավաքվել։ Մարդիկ վանկարկել են «Ամոթ» և տեսանկարահանել են իրադարձությունները։Նկուղից, որտեղ ենթադրաբար պահվում էին մարդիկ, 14-ամյա վիրավոր տղայի են դուրս բերել։Որոշ ժամանակ անց բողոքի ակցիան բախման է վերածվել քաղաքացիական անձանց և ոստիկանների միջև, ականատեսները կրակոցներ են լսել։Կիևի մոտ գտնվող ոչ պաշտոնական բանտի շուրջ ստեղծված իրավիճակը մեկնաբանելիս օտարերկրյա երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով ՌԴ նախագահի ներկայացուցիչ և Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը հայտարարել է, որ իրական նարատիվները դուրս են մղում կեղծ նարատիվները։Ուկրաինական հակամարտությունը փակուղի է մտել, ՌԴ–ի հետ երկխոսությունն անհրաժեշտ է. Ռուբիո«Ուկրաինան պոռթկում է, երբ քաղաքացիները հայտնաբերում են Զելենսկու խոշտանգումների խցիկները։ Իրական նարատիվները սկսում են փոխարինել կեղծ նարատիվներին», – գրել է Դմիտրիևը Х սոցցանցում։Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս նշել էր, որ Կիևի իշխանությունները հարկադիր զորահավաք են անցկացնում։ Ռուսաստանի առաջնորդի խոսքով՝ «մարդկանց շների պես բռնում են փողոցներում»։Ուկրաինական կողմը խոստովանել է, որ զինկոմիսարիատների աշխատակիցները ստիպված են փողոցներում բռնել զորակոչիկներին՝ Ուկրաինայի զինված ուժերի շարքերը համալրելու համար։
ուկրաինա
կիև
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
"Людей пытают до смерти": украинский депутат заявил о погибших в предполагаемой тайной тюрьме под Киевом
Sputnik Արմենիա
"Людей пытают до смерти": украинский депутат заявил о погибших в предполагаемой тайной тюрьме под Киевом
2026-11-03T12:34+0400
true
PT1M43S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/03/108816062_271:0:1711:1080_1920x0_80_0_0_c520102e1f83634b49cf30797b696622.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բանտ, բանտարկյալ, ուկրաինա, կիև, ծեծ, զորահավաք, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, ռուսաստան, տեսանյութեր, տեսանյութ, видео
բանտ, բանտարկյալ, ուկրաինա, կիև, ծեծ, զորահավաք, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, ռուսաստան, տեսանյութեր, տեսանյութ, видео
Կիևի մոտ գտնվող անլեգալ բանտում ցուցարարներին խոշտանգել են, զոհեր կան. Ռադայի պատգամավոր
12:34 03.11.2026 (Թարմացված է: 13:04 03.11.2026) Ավելի վաղ ՌԴ նախագահը բազմիցս նշել է, որ Կիևի իշխանությունները հարկադիր զորահավաք են անցկացնում։
Ցուցարարներին Կիևի մարզի Բորշչագովկա բնակավայրում տան մոտ, որտեղ մի քանի տասնյակ մարդ երկար ժամանակ բռնի կերպով պահվել է նկուղում, ծեծի են ենթարկել Վլադիմիր Զելենսկու ուղարկած մարդիկ։ Զոհեր և վիրավորներ կան։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ուկրաինան լքած Գերագույն ռադայի պատգամավոր Արտյոմ Դմիտրուկին։
«Զելենսկու ուղարկած «մարտիկները» ծեծել և կրակել են մարդկանց վրա։ Կան զոհեր և ծանր վիրավորում ստացածներ», - Telegram-ում գրել է Դմիտրուկը։
Նոյեմբերի 2-ին ուկրաինական ԶԼՄ–ները հայտնել էին, որ զինված տղամարդիկ մոտ 40 մարդու են պահում Կիևի մարզի Պետրոպավլովսկայա Բորշչագովկա գյուղի տան նկուղում։ Ազգային գվարդիայի ղեկավար Ալեքսանդր Պիվնենկոն հայտարարել է, որ նկուղում զինվորականների են պահել, այդ թվում՝ նրանց, ովքեր ինքնակամ լքել են զորամասերը։
Դմիտրուկը հայտնել է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում նկուղում մի քանի մարդ մահացու ծեծի է ենթարկվել։
Նա պնդում է, որ ամբողջ Ուկրաինայում հարյուրավոր նման վայրեր են գործում, որտեղ մարդկանց կտտանքների են ենթարկում, ուղարկում զորամասեր կամ փրկագին պահանջում նրանց համար։ Այդ շենքում գտնվող բոլորը «անհետ կորած» են համարվում։
«Նրանք, ովքեր ավելի թույլ են, պարզապես մահանում են կտտանքներից և պահման պայմաններից։ Ահա այսպես է այժմ գործում զորահավաքի ողջ համակարգը», – նշել է Դմիտրուկը։
Ուկրաինական ԶԼՄ–ներն ավելի ուշ հայտնել են, որ տան մոտ ամբոխ է հավաքվել։ Մարդիկ վանկարկել են «Ամոթ» և տեսանկարահանել են իրադարձությունները։
Նկուղից, որտեղ ենթադրաբար պահվում էին մարդիկ, 14-ամյա վիրավոր տղայի են դուրս բերել։
Որոշ ժամանակ անց բողոքի ակցիան բախման է վերածվել քաղաքացիական անձանց և ոստիկանների միջև, ականատեսները կրակոցներ են լսել։
Կիևի մոտ գտնվող ոչ պաշտոնական բանտի շուրջ ստեղծված իրավիճակը մեկնաբանելիս օտարերկրյա երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով ՌԴ նախագահի ներկայացուցիչ և Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը հայտարարել է, որ իրական նարատիվները դուրս են մղում կեղծ նարատիվները։
«Ուկրաինան պոռթկում է, երբ քաղաքացիները հայտնաբերում են Զելենսկու խոշտանգումների խցիկները։ Իրական նարատիվները սկսում են փոխարինել կեղծ նարատիվներին», – գրել է Դմիտրիևը Х սոցցանցում։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս նշել էր, որ Կիևի իշխանությունները հարկադիր զորահավաք են անցկացնում։ Ռուսաստանի առաջնորդի խոսքով՝ «մարդկանց շների պես բռնում են փողոցներում»։
Ուկրաինական կողմը խոստովանել է, որ զինկոմիսարիատների աշխատակիցները ստիպված են փողոցներում բռնել զորակոչիկներին՝ Ուկրաինայի զինված ուժերի շարքերը համալրելու համար։