00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
2 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Խելացի անասնագոմ՝ առանց տոհմային անասունի․ ֆերմերը չի կարողանում ավարտին հասցնել ծրագիրը

© Sputnik / Armine AlexanyanԿովեր
Կովեր - Sputnik Արմենիա, 1920, 03.11.2026
Բաժանորդագրվել
Պետական ծրագիրը որոշ շահառուների համար վերածվել է դատական քաշքշուկի. պետական փոխհատուցում ստացած որոշ ֆերմերներ այսօր ստիպված են պաշտպանվել դատարանում:
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում պետական աջակցությամբ կառուցված խելացի անասնագոմերը ոչ միշտ են վերածվում լիարժեք գործող անասնաբուծական տնտեսությունների, քանի որ ֆերմերները չեն կարողանում ձեռք բերել բարձր կաթնատվություն ունեցող տոհմային անասուններ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի ղեկավարի խորհրդական Սերյոժա Ավալյանը:
«Որոշ ֆերմերներ, ավարտին հասցնելով շինարարությունը և անգամ անասնակերի անհրաժեշտ պաշար կուտակելով, կանգնում են հաջորդ՝ թերևս ամենակարևոր խնդրի առաջ՝ որտեղի՞ց ձեռք բերել բարձր կաթնատվություն ունեցող տոհմային անասուններ։ Արդյունքում ներդրված միջոցները չեն ապահովում ակնկալվող եկամուտը, իսկ տնտեսվարողները երբեմն ստիպված են լինում կիսատ թողնել ծրագիրը», - նշեց Ավալյանը:
Այս առումով խոսուն է Ճամբարակ համայնքի օրինակը։ Տեղական տնտեսվարողներից մեկը շուրջ 30 միլիոն դրամ է ներդրել անասնագոմի կառուցման համար, որից 16 միլիոնը տրամադրել է պետությունը։ Սակայն տնտեսությունը նախատեսված ծավալով գործարկել չի հաջողվել։
«Մյուս խնդիրն այն է, որ նույնիսկ անասնակերի զգալի պաշար ունենալու դեպքում տնտեսվարողը չի շտապում նոր ներդրումներ կատարել՝ չտեսնելով դրանց վերադարձի հեռանկարը։ Եթե տարեկան 4 հազար լիտր կաթի արտադրություն ապահովող կովեր չկան, ապա ինչո՞ւ պետք է ևս մեկ միլիոն դրամ ծախսի: Եկամուտը ցածր է, ֆերմերին հետաքրքրում է բարձր կաթնատվություն ունեցող կովերի հարցը, բայց չի կարողանում գտնել», - ասաց Ճամբարակ համայնքի ղեկավարի խորհրդականը։
Խելացի անասնագոմերի կառուցման պետական ծրագիրը որոշ շահառուների համար ավարտվել է ոչ թե անասնաբուծության զարգացմամբ, այլ դատարաններում։ Էկոնոմիկայի նախարարությունը դեռևս 2022 թվականից հայցեր է ներկայացնում ծրագրով փոխհատուցում ստացած քաղաքացիների դեմ՝ պահանջելով պետական բյուջե վերադարձնել տրամադրված գումարները։ Նախարարությունը դատարան է ներկայացրել 10 հայց՝ պահանջելով շահառուներից բռնագանձել 11,5-ից մինչև 17,5 միլիոն դրամ։ Դատարանները բավարարել են հայցերից 7-ը, մեկ գործով հաստատել են կողմերի հաշտության համաձայնությունը, իսկ երկու դեպքում` մերժել նախարարության պահանջները։
Սյունիքի մարզի Շինուհայր համայնքի ֆերմեր, «խելացի» անասնաշենքեր ծրագրի շահառու Արարատ Գալստյանը էկոնոմիկայի նախարարության հետ պայմանագիրը կնքել է 2020թ․-ի սեպտեմբերի 2-ին: Նախարարությունը նրան փոխհատուցում է տրամադրել անասնաշենք կառուցելու համար, որտեղ պարտավորվում էր պահել 20-25 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի։ Կենդանիները պետք է ձեռք բերեր իր միջոցներով և անասնաշենքն առնվազն հինգ տարի օգտագործեր նպատակային։
Գալստյանը Sputnik Արմենիային պատմեց, որ 44-օրյա պատերազմից հետո չի կարողացել անհրաժեշտ կենդանիները ներկրել։ Տեղական անասունների կաթնատվությունն էլ բավարար չէ, իսկ արոտավայրերի հնարավորությունները՝ սահմանափակ։
Գյուղատնտեսության ոլորտի փորձագետ Վարդան Ալեքսանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ խնդիրը պայմանավորված չէ միայն առանձին տնտեսվարողների հնարավորություններով։ Ծրագրերի իրականացման ընթացքում հաճախ նախապես բավարար չափով չեն հաշվարկվում առկա ռիսկերն ու անհրաժեշտ պայմանները։
Նրա դիտարկմամբ՝ կան տնտեսվարողներ, որոնք ցանկանում են օգտվել պետական աջակցության ծրագրից՝ առանց հստակ գնահատելու` արդյոք կկարողանան մինչև վերջ իրականացնել դրա բոլոր փուլերը։
«Խնդիրներից մեկը բարձրարժեք, բարձր կաթնատվություն ունեցող ցեղատեսակի անասունների ներկրումն է։ Ընդ որում` արտերկրից բերված կենդանիների հետ կապված նույնպես դժվարություններ են առաջանում․ լինում են դեպքեր, երբ անասունները սատկում են, կամ ստիպված են լինում դրանք վերադարձնել», - ասաց Ալեքսանյանը։
Փորձագետի կարծիքով` այս հարցը պետք է լուծել պետական մակարդակով՝ ապահովելով կենդանիների համապատասխան մատակարարում և անհրաժեշտ պայմաններ։
Մյուս լուրջ խոչընդոտը արոտավայրերի պակասն է։ Ալեքսանյանի խոսքով` որոշ համայնքներում արոտավայրերի կորուստը կարելի է դիտարկել որպես ֆորսմաժորային հանգամանք, որի դեպքում պետությունը պետք է կիրառի լրացուցիչ աջակցության մեխանիզմներ, օրինակ` սահմանվեն որոշակի արտոնություններ այն տնտեսվարողների համար, որոնք օբյեկտիվ պատճառներով չեն կարողանում ապահովել ծրագրի ամբողջական իրականացումը։
«Պետական աջակցություն ստացած տնտեսվարողները պարտավորություններ ունեն պետության նկատմամբ, այդ թվում՝ նախատեսված դեպքերում վերադարձնել տրամադրված միջոցները։ Հետևաբար անհրաժեշտ է տարբերակված մոտեցում՝ հաշվի առնելով ոչ միայն տնտեսվարողի պատասխանատվությունը, այլև այն հանգամանքները, որոնք կարող են խոչընդոտել ծրագրի իրականացմանը», - ասաց գյուղոլորտի փորձագետը։
Անասնաբուծության մրցունակության վրա ազդող մեկ այլ գործոն է կերի արտադրության կրճատումը։ Եթե ութ տարի առաջ Հայաստանում կերային մշակաբույսերի ցանքատարածությունները շուրջ 85 հազար հեկտար էին, ապա այսօր այդ ցուցանիշը նվազել է՝ հասնելով մոտ 50 հազարի։
Ըստ փորձագետի` կերային մշակաբույսերի ցանքատարածությունների կրճատումը հանգեցնում է կերի արտադրության ծավալների նվազման և թանկացման։ Սա իր հերթին մեծացնում է անասնապահության ծախսերը՝ նվազեցնելով տնտեսությունների մրցունակությունը։
«Պետական ծրագրերն ինքնին վատը չեն, սակայն դրանց արդյունավետությունը կախված է նախնական հաշվարկներից և տարածաշրջանային առանձնահատկությունները հաշվի առնելուց։ Աջակցությունը չպետք է սահմանափակվի միայն սահմանամերձ կամ ոչ սահմանամերձ համայնքների բաժանմամբ։ Անհրաժեշտ է յուրաքանչյուր համայնքի և տարածաշրջանի զարգացման հնարավորությունները դիտարկել առանձին՝ հաշվի առնելով արոտավայրերի, կերի, ենթակառուցվածքների և անասնագլխաքանակի հասանելիությունը»,- նշեց գյուղոլորտի փորձագետը։
Փորձագետի գնահատմամբ՝ եթե լուծվեն ենթակառուցվածքների խնդիրները, իսկ տոհմային անասունների ներկրումը կազմակերպվի ըստ մարզերի ու տարածաշրջանների իրական պահանջարկի, նման ծրագրերը կարող են բավական արդյունավետ լինել։
Այսպիսով՝ խելացի անասնագոմի կառուցումը դեռևս անասնաբուծության զարգացման երաշխիք չէ։ Եթե ֆերմերը չունի համապատասխան ցեղատեսակի անասուն ձեռք բերելու հնարավորություն, բավարար արոտավայրեր և մատչելի կեր, պետական աջակցությամբ կառուցված ժամանակակից շինությունը կարող է այդպես էլ չաշխատել նախատեսված հզորությամբ։ Իսկ այդ դեպքում հարց է առաջանում՝ պետությունը պետք է բավարարվի միայն շինարարության ֆինանսավորմա՞մբ, թե՞ պատասխանատվություն կրի նաև ծրագրի մյուս բաղադրիչների հասանելիությունն ապահովելու համար։
Լրահոս
0