https://arm.sputniknews.ru/20261103/irany-tarmacrel-e-tirakhneri-canky-aghbjur-108864845.html
Իրանը թարմացրել է թիրախների ցանկը. աղբյուր
Իրանը թարմացրել է թիրախների ցանկը. աղբյուր
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Իրանի գերագույն առաջնորդը կարգադրել էր վճռական պատասխան տալ ցանկացած սպառնալիքի: 03.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-03T18:43+0400
2026-11-03T18:43+0400
2026-11-03T18:49+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
սպառնալիք
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/0b/19/69109666_0:154:3092:1893_1920x0_80_0_0_20c005dc688f1b1538c75b5410bd9bb4.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Իրանը թարմացրել է այն թիրախների ցանկը, որոնց կհարվածի ԱՄՆ-ի հնարավոր հարձակումներին պատասխանելու համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով իրանական քաղաքական աղբյուրին։Ավելի վաղ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին զինվորականներին կարգադրել էր վճռական պատասխան տալ ցանկացած սպառնալիքի՝ նշելով, որ պատասխանը չպետք է աշխարհագրական սահմանափակումներ ունենա։Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։ Հակամարտությունը մինչ այս պահը չի կարգավորվել։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/0b/19/69109666_181:0:2912:2048_1920x0_80_0_0_3d3b6a340c6fbd3522efb0a995e91714.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, սպառնալիք
իրանի իսլամական հանրապետություն, ամն, սպառնալիք
Իրանը թարմացրել է թիրախների ցանկը. աղբյուր
18:43 03.11.2026 (Թարմացված է: 18:49 03.11.2026) Ավելի վաղ Իրանի գերագույն առաջնորդը կարգադրել էր վճռական պատասխան տալ ցանկացած սպառնալիքի:
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Իրանը թարմացրել է այն թիրախների ցանկը, որոնց կհարվածի ԱՄՆ-ի հնարավոր հարձակումներին պատասխանելու համար։ Այս մասին հայտնում է
ՌԻԱ Նովոստին` հղում անելով իրանական քաղաքական աղբյուրին։
Ավելի վաղ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին զինվորականներին կարգադրել էր վճռական պատասխան տալ ցանկացած սպառնալիքի՝ նշելով, որ պատասխանը չպետք է աշխարհագրական սահմանափակումներ ունենա։
«Մեր զինված ուժերը վերջին ռազմական սպառնալիքներից հետո արդիականացրել են թիրախների ցանկը, և դա չի սահմանափակվում ռազմական օբյեկտներով, ներառում է նաև ԱՄՆ-ի և Իսրայելի նյութական ու ոչ նյութական շահերն ու ակտիվները տարածաշրջանում»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը
հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։ Հակամարտությունը մինչ այս պահը չի կարգավորվել։