https://arm.sputniknews.ru/20261103/iranin-ughghvats-sparnaliqnery-khangarum-en-banakcajin-gvortsyntaci-arajyntacin-aghbjur-108869889.html
Իրանին ուղղված սպառնալիքները խանգարում են բանակցային գործընթացի առաջընթացին. աղբյուր
Իրանին ուղղված սպառնալիքները խանգարում են բանակցային գործընթացի առաջընթացին. աղբյուր
Sputnik Արմենիա
Գործակալության աղբյուրն ասել է, որ Թեհրանը Վաշինգտոնի հետ ռազմական գործողությունների դադարեցման շուրջ համաձայնագիր քննարկելիս չի կարող անտեսել մի շարք հարցերի... 03.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-03T22:35+0400
2026-11-03T22:35+0400
2026-11-03T22:37+0400
ամն
իրանի իսլամական հանրապետություն
բանակցություններ
https://cdn.am.imgsputniknews.ru/i/logo/logo-social.png
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Վաշինգտոնից հնչող ռազմական սպառնալիքները խանգարում են ամերիկա-իրանական հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի առաջընթացին: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է իրանական քաղաքական աղբյուրը:Նա նշել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև երկխոսությունը շարունակվում է Կատարի, Պակիստանի և մի շարք այլ երկրների միջնորդությամբ։Աղբյուրը նաև ասել է, որ Թեհրանը Վաշինգտոնի հետ ռազմական գործողությունների դադարեցման շուրջ համաձայնագիր քննարկելիս չի կարող անտեսել նաև այլ հարցերի կարգավորումը։ Դրանք վերաբերում են պատժամիջոցներին, Իրանի տնտեսական շրջափակմանը, ակտիվների ապասառեցմանը և իրանական կողմին«Համոզված ենք, որ Վաշինգտոնի հետ հնարավոր ոչ մի պայմանավորվածություն չի կարող կայուն և իրագործելի լինել առանց հարձակումը չկրկնելու երաշխիքների, շրջափակման վերացման, ակտիվների ապասառեցման, ինչպես ռազմատուգանքների հարցի լուծման»,-ընդգծել է զրուցակիցը:Նա հավելել է, որ Իրանի համար սկզբունքային է նաև Լիբանանում և Գազայում ռազմական գործողությունների դադարեցումը:Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։ Հակամարտությունը մինչ այս պահը չի կարգավորվել։
ամն
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, իրանի իսլամական հանրապետություն, բանակցություններ
ամն, իրանի իսլամական հանրապետություն, բանակցություններ
Իրանին ուղղված սպառնալիքները խանգարում են բանակցային գործընթացի առաջընթացին. աղբյուր
22:35 03.11.2026 (Թարմացված է: 22:37 03.11.2026) Գործակալության աղբյուրն ասել է, որ Թեհրանը Վաշինգտոնի հետ ռազմական գործողությունների դադարեցման շուրջ համաձայնագիր քննարկելիս չի կարող անտեսել մի շարք հարցերի կարգավորումը։
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Վաշինգտոնից հնչող ռազմական սպառնալիքները խանգարում են ամերիկա-իրանական հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի առաջընթացին: Այս մասին
ՌԻԱ Նովոստիին հայտնել է իրանական քաղաքական աղբյուրը:
Նա նշել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև երկխոսությունը շարունակվում է Կատարի, Պակիստանի և մի շարք այլ երկրների միջնորդությամբ։
«Ավելին` տարածաշրջանի երկրները համակարգում են իրենց քայլերը՝ պայմանավորվածության հասնելուն ուղղված գործընթացն առաջ մղելու համար: Սակայն ԱՄՆ-ից եկող մշտական ռազմական սպառնալիքները խոչընդոտում են այս բանակցություններում առաջընթաց գրանցելու համար»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Աղբյուրը նաև ասել է, որ Թեհրանը Վաշինգտոնի հետ ռազմական գործողությունների դադարեցման շուրջ համաձայնագիր քննարկելիս չի կարող անտեսել նաև այլ հարցերի կարգավորումը։ Դրանք վերաբերում են պատժամիջոցներին, Իրանի տնտեսական շրջափակմանը, ակտիվների ապասառեցմանը և իրանական կողմին
«Համոզված ենք, որ Վաշինգտոնի հետ հնարավոր ոչ մի պայմանավորվածություն չի կարող կայուն և իրագործելի լինել առանց հարձակումը չկրկնելու երաշխիքների, շրջափակման վերացման, ակտիվների ապասառեցման, ինչպես ռազմատուգանքների հարցի լուծման»,-ընդգծել է զրուցակիցը:
Նա հավելել է, որ Իրանի համար սկզբունքային է նաև Լիբանանում և Գազայում ռազմական գործողությունների դադարեցումը:
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը
հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։ Հակամարտությունը մինչ այս պահը չի կարգավորվել։