00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
2 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
13 ր
Ուղիղ եթեր
18:00
14 ր
Ուղիղ եթեր
19:00
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունը

© Photo : Sergey GorbachevՌԴ–ում հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունը
ՌԴ–ում հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունը - Sputnik Արմենիա, 1920, 03.11.2026
Բաժանորդագրվել
Հարություն Հովհաննիսյանը հուղարկավորվել է Լենինգրադի մարզի Տոսնենսկի շրջանում գտնվող «Իժորսկի տարան» հուշահամալիրում՝ զոհվելու վայրից ոչ հեռու։
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. ՌԴ Լենինգրադի մարզում այսօր հողին են հանձնել Հայրենական մեծ պատերազմի տարիներին Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված հայ երգահան Հարություն Սարգսի Հովհաննիսյանի աճյունը։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին «Доблесть» («Արիություն») պատմահայրենասիրական հասարակական միջտարածաշրջանային կազմակերպությունից։
© Photo : Sergey GorbachevՌԴ–ում հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունը
Траурная церемония захоронения останков известного армянского композитора Арутюна Саркисович Оганесяна, погибшего при обороне Ленинграда в годы ВОВ (3 ноября 2026). Ленинградская область - Sputnik Արմենիա, 1920, 03.11.2026
ՌԴ–ում հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունը
Այս կազմակերպության անդամները 2024 թվականին «Արիություն» կազմակերպության Կարմիր բանակի վեց մարտիկների մասունքներ են հայտնաբերել 1941 թվականի դեկտեմբերի ընթացքում ձևավորված առաջնագծի խրամատում՝ Լենինգրադի մերձակա մատույցներում։ Մանրամասն ուսումնասիրության և արտաշիրիմման ժամանակ մարտիկներից մեկի աճյունի վրա հայտնաբերվել է այսպես կոչված «հետմահու մեդալիոն», որի վերծանման արդյունքում պարզվել է, որ մահացածը լեյտենանտ Հարություն Սարգսի Հովհաննիսյանն է։
Հարություն Սարգսի Հովհաննիսյանը ծնվել է 1908թ. հուլիսի 5-ին, մանուկ հասակից զբաղվել է երաժշտությամբ: Դպրոցն ավարտելուց հետո 1928 թվականին ընդունվել է Երևանի երաժշտական տեխնիկում, հետագայում տեղափոխվել է կոմպոզիտորական ֆակուլտետ։ 1933 թվականին տեղափոխվել է Լենինգրադ, որտեղ ընդունվել է կոնսերվատորիա (այժմ՝ Սանկտ Պետերբուրգի Ռիմսկի-Կորսակովի անվան կոնսերվատորիա)։
Ստեղծագործական կյանքի ընթացքում Հարություն Հովհաննիսյանը հեղինակել է մի շարք երաժշտական ստեղծագործություններ, որոնք արժանացել են քննադատների գովասանքի և ընդգրկվել են տարբեր ժողովածուներում: Նա իր ստեղծագործությունները ներկայացրել է Մոսկվայում Հայաստանի պատանի և երիտասարդ երգահանների համերգներին:
Պատերազմից առաջ Հարություն Հովհաննիսյանը հրաժարվել է դուրս գալ Լենինգրադից և, գրանցվելով ժողովրդական միլիցիայում, հասել է նրան, որ իրեն ուղեգրեն լեյտենանտների դպրոց։
1941 թվականի աշնանը որպես 43-րդ հրաձգային դիվիզիայի 708-րդ հրաձգային գնդի դասակի հրամանատար ուղարկվել է ռազմաճակատ։ Զոհվել է Լենինգրադի պաշտպանության ժամանակ՝ 1941 թվականի դեկտեմբերին, 33 տարեկանում։
Որոնողական ջոկատները տևական ժամանակ փորձել են գտնել Հարություն Հովհաննիսյանի անմիջական հարազատներին։ Բայց պարզվել է, որ նա զավակներ չի ունեցել։
Հարություն Հովհաննիսյանի ստեղծագործական ժառանգությունն անցել է Սանկտ Պետերբուրգի Ռիմսկի-Կորսակովի անվան կոնսերվատորիային։ Հենց կոնսերվատորիայի աշխատակիցներն ու ղեկավարներն են արձագանքել որոնողական ջոկատների հարցմանը։ Նրա անունը փորագրված է հուշատախտակի վրա՝ պատերազմի տարիներին զոհված այլ աշխատակիցների թվում։
Լրահոս
0