https://arm.sputniknews.ru/20261103/hajastany-karvogh-e-mutq-gvortsel-hamashkharhajin-shuka-bta-nakharar-108829610.html
Հայաստանը կարող է մուտք գործել համաշխարհային շուկա. ԲՏԱ նախարար
Հայաստանը կարող է մուտք գործել համաշխարհային շուկա. ԲՏԱ նախարար
Sputnik Արմենիա
Նախարարի խոսքով՝ այսօր հաջողություն են ունենում ոչ միայն նոր տեխնոլոգիաներ արտադրող երկրները, այլև նրանք, որոնք օպերատիվ կերպով մշակում են տեխնոլոգիաներ և... 03.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-03T12:56+0400
2026-11-03T12:56+0400
2026-11-03T12:56+0400
դավիթ թադևոսյան
հհ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
համաժողով
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/03/108826274_0:35:3072:1763_1920x0_80_0_0_cb912f2614aef3322e96115796a6a343.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի — Sputnik. Փոքր երկիր Հայաստանը կարող է հասանելիություն ապահովել ՏՏ և միկրոէլեկտրոնիկայի համաշխարհային շուկաներին։ Այս մասին հայտարարել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Դավիթ Թադևոսյանը Երևանում «Silicon Mountains» համաժողովի բացմանը։Թադևոսյանի խոսքով՝ համաժողովը կարևոր նպատակ ունի՝ ցույց տալ օտարերկրյա ներդրողներին, որ Հայաստանը, լինելով փոքր երկիր, այնուամենայնիվ, կարող է նրանց վաճառքի հնարավորություններ ընձեռել բարձր տեխնոլոգիաների ոլորտում ամբողջ աշխարհում։«Այսինքն՝ Հայաստանում կարելի է ստեղծել բազա՝ դրա հիման վրա ապահովելով մուտք համաշխարհային շուկա», – ասել է Թադևոսյանը:Ներկայիս արագ փոփոխվող աշխարհում, ինչպես նշել է նախարարը, հաջողություն են ունենում ոչ միայն նոր տեխնոլոգիաներ արտադրող երկրները, այլև նրանք, որոնք օպերատիվ կերպով մշակում են տեխնոլոգիաներ և շուկայի պահանջների նկատմամբ ցուցաբերում ճկունություն։«Silicon Mountains» համաժողովի կազմակերպիչը Հայաստանի ՏՏ և հեռահաղորդակցության գործատուների միությունն է:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/03/108826274_141:0:2872:2048_1920x0_80_0_0_4a38b3fe867a28adcbdf21c7f8df5e4c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դավիթ թադևոսյան, հհ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, համաժողով
դավիթ թադևոսյան, հհ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, համաժողով
Հայաստանը կարող է մուտք գործել համաշխարհային շուկա. ԲՏԱ նախարար
Նախարարի խոսքով՝ այսօր հաջողություն են ունենում ոչ միայն նոր տեխնոլոգիաներ արտադրող երկրները, այլև նրանք, որոնք օպերատիվ կերպով մշակում են տեխնոլոգիաներ և շուկայի պահանջների նկատմամբ ճկունություն են ցուցաբերում։
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի — Sputnik. Փոքր երկիր Հայաստանը կարող է հասանելիություն ապահովել ՏՏ և միկրոէլեկտրոնիկայի համաշխարհային շուկաներին։ Այս մասին հայտարարել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Դավիթ Թադևոսյանը Երևանում «Silicon Mountains» համաժողովի բացմանը։
Թադևոսյանի խոսքով՝ համաժողովը կարևոր նպատակ ունի՝ ցույց տալ օտարերկրյա ներդրողներին, որ Հայաստանը, լինելով փոքր երկիր, այնուամենայնիվ, կարող է նրանց վաճառքի հնարավորություններ ընձեռել բարձր տեխնոլոգիաների ոլորտում ամբողջ աշխարհում։
«Այսինքն՝ Հայաստանում կարելի է ստեղծել բազա՝ դրա հիման վրա ապահովելով մուտք համաշխարհային շուկա», – ասել է Թադևոսյանը:
Ներկայիս արագ փոփոխվող աշխարհում, ինչպես նշել է նախարարը, հաջողություն են ունենում ոչ միայն նոր տեխնոլոգիաներ արտադրող երկրները, այլև նրանք, որոնք օպերատիվ կերպով մշակում են տեխնոլոգիաներ և շուկայի պահանջների նկատմամբ ցուցաբերում ճկունություն։
«Silicon Mountains» համաժողովի կազմակերպիչը Հայաստանի ՏՏ և հեռահաղորդակցության գործատուների միությունն է: