https://arm.sputniknews.ru/20261103/hajastani-ughghutjamb-2-chvert-chegharkvel-e-evs-5y-hetadzgvel-108870135.html
Հայաստանի ուղղությամբ 2 չվերթ չեղարկվել է, ևս 5–ը` հետաձգվել
Հայաստանի ուղղությամբ 2 չվերթ չեղարկվել է, ևս 5–ը` հետաձգվել
Sputnik Արմենիա
Չվերթերի չեղարկման և ուշացման հստակ պատճառները հայտնի չեն։ 03.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-03T22:46+0400
2026-11-03T22:46+0400
2026-11-03T22:47+0400
հայաստան
չվերթ
թռիչք
«զվարթնոց» օդանավակայան
ռուսաստան
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/06/0e/90123738_0:0:1920:1080_1920x0_80_0_0_cacd82fb0172f8c07a40aec213a53a18.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանից և ԱՄԷ-ից դեպի Երևան մեկական չվերթ չեղարկվել է, Ռուսաստանից և Իրանից 5 չվերթ` հետաձգվել: Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» օդանավակայանի առցանց չվացուցակից։Նշենք, որ նոյեմբերի 2-7-ը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը ցերեկային ժամերին ժամանակավորապես դադարեցնում է օդանավերի ընդունումն ու ճանապարհումը: Սահմանափակումները պայմանավորված են օդանավակայանի թռիչքուղու և ղեկուղու հատման հատվածում իրականացվելիք աշխատանքներով։Sputnik Արմենիայի տվյալներով՝ եթե նախկինում գիշերային ժամերին օդանավակայանը ժամում միջինը 3-4 չվերթ էր ընդունում, ապա այժմ դրանց թիվը հասնում է 7-8-ի։ Միևնույն ժամանակ առանձին վայրէջքների միջև ընկած ժամանակահատվածը կարող է կրճատվել մինչև 10 րոպե:Գիշերային ժամերին թռիչքների թվի ավելացումը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ստեղծում օդանավակայանում։ Փոքր ընդմիջումներով մի քանի ինքնաթիռների ժամանման պատճառով հնարավոր են ուղևորների կուտակումներ անձնագրային հսկողության գոտում։
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/06/0e/90123738_480:0:1920:1080_1920x0_80_0_0_402604784950547471636729c6a83e19.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, չվերթ, թռիչք, «զվարթնոց» օդանավակայան, ռուսաստան, արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
հայաստան, չվերթ, թռիչք, «զվարթնոց» օդանավակայան, ռուսաստան, արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
Հայաստանի ուղղությամբ 2 չվերթ չեղարկվել է, ևս 5–ը` հետաձգվել
22:46 03.11.2026 (Թարմացված է: 22:47 03.11.2026) Չվերթերի չեղարկման և ուշացման հստակ պատճառները հայտնի չեն։
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանից և ԱՄԷ-ից դեպի Երևան մեկական չվերթ չեղարկվել է, Ռուսաստանից և Իրանից 5 չվերթ` հետաձգվել: Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» օդանավակայանի առցանց չվացուցակից։
Չեղարկվել են Շարժա–Երևան և Կրասնոդար–Երևան չվերթերը։ Հետաձգվել են 2 չվերթ Մոսկվայից, 1-ական` Սոչիից, Միներալնիե Վոդիից և Թեհրանից։
Նշենք, որ նոյեմբերի 2-7-ը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը ցերեկային ժամերին ժամանակավորապես
դադարեցնում է օդանավերի ընդունումն ու ճանապարհումը: Սահմանափակումները պայմանավորված են օդանավակայանի թռիչքուղու և ղեկուղու հատման հատվածում իրականացվելիք աշխատանքներով։
Sputnik Արմենիայի տվյալներով՝ եթե նախկինում գիշերային ժամերին օդանավակայանը ժամում միջինը 3-4 չվերթ էր ընդունում, ապա այժմ դրանց թիվը հասնում է 7-8-ի։ Միևնույն ժամանակ առանձին վայրէջքների միջև ընկած ժամանակահատվածը կարող է կրճատվել մինչև 10 րոպե:
Գիշերային ժամերին թռիչքների թվի ավելացումը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ստեղծում օդանավակայանում։ Փոքր ընդմիջումներով մի քանի ինքնաթիռների ժամանման պատճառով հնարավոր են ուղևորների կուտակումներ անձնագրային հսկողության գոտում։