https://arm.sputniknews.ru/20260929/rdum-argelel-en-kankhik-rubli-durs-berel-eatm-erkrner-adrbejan-tajikstan-ev-uzbekstan-107447716.html
ՌԴ–ում արգելել են կանխիկ ռուբլի դուրս բերել ԵԱՏՄ երկրներ, Ադրբեջան, Տաջիկստան և Ուզբեկստան
ՌԴ–ում արգելել են կանխիկ ռուբլի դուրս բերել ԵԱՏՄ երկրներ, Ադրբեջան, Տաջիկստան և Ուզբեկստան
Sputnik Արմենիա
Փաստաթուղթը նաև բացառություններ է սահմանում։ 29.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-29T15:42+0400
2026-09-29T15:42+0400
2026-09-29T15:45+0400
ռուսաստան
ռուբլի
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
ադրբեջան
տաջիկստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1388/21/13882175_0:103:1600:1003_1920x0_80_0_0_4f524f1cd9823811e2bba91fb5d0bf69.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով ֆիզիկական անձանց արգելվում է 1 մլն ռուբլուց ավելի կանխիկ գումար դուրս բերել ԵԱՏՄ երկրներ, ինչպես նաև Ադրբեջան, Տաջիկստան և Ուզբեկստան: Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում։Դրա հետ մեկտեղ փաստաթուղթը նախատեսում է բացառություններ, օրինակ՝ 1 մլն ռուբլին գերազանցող գումար կարելի է դուրս բերել ՌԴ կառավարության կողմից հաստատված օդանավակայաններով՝ ամբողջ գումարի վերաբերյալ բանկային քաղվածքների առկայության դեպքում:Նշենք, որ ավելի վաղ Ռուսաստանում ֆիզիկական անձանց համար սահմանաչափը կազմում էր 100 հազար դոլարին համարժեք գումարը, և սահմանափակումները չէին տարածվում Ադրբեջանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի վրա։ՌԴ-ում կարող են փոխել ԱՊՀ-ից առանձին կատեգորիայի վարորդների՝ երկրում գտնվելու պայմանները
ադրբեջան
տաջիկստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1388/21/13882175_64:0:1536:1104_1920x0_80_0_0_491922e6e47cfb632ce6494227dd0965.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ռուբլի, եվրասիական տնտեսական միություն (եատմ), ադրբեջան, տաջիկստան
ռուսաստան, ռուբլի, եվրասիական տնտեսական միություն (եատմ), ադրբեջան, տաջիկստան
ՌԴ–ում արգելել են կանխիկ ռուբլի դուրս բերել ԵԱՏՄ երկրներ, Ադրբեջան, Տաջիկստան և Ուզբեկստան
15:42 29.09.2026 (Թարմացված է: 15:45 29.09.2026) Փաստաթուղթը նաև բացառություններ է սահմանում։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով ֆիզիկական անձանց արգելվում է 1 մլն ռուբլուց ավելի կանխիկ գումար դուրս բերել ԵԱՏՄ երկրներ, ինչպես նաև Ադրբեջան, Տաջիկստան և Ուզբեկստան: Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում։
«Ֆիզիկական անձանց դեպքում արգելվում է 1 մլն ռուբլին գերազանցող գումար դուրս բերել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ, Ադրբեջանի Հանրապետություն, Տաջիկստանի Հանրապետություն և Ուզբեկստանի Հանրապետություն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում ամբողջական արգելք է սահմանվում` անկախ գումարի չափից», - ասվում է փաստաթղթում:
Դրա հետ մեկտեղ փաստաթուղթը նախատեսում է բացառություններ, օրինակ՝ 1 մլն ռուբլին գերազանցող գումար կարելի է դուրս բերել ՌԴ կառավարության կողմից հաստատված օդանավակայաններով՝ ամբողջ գումարի վերաբերյալ բանկային քաղվածքների առկայության դեպքում:
Նշենք, որ ավելի վաղ Ռուսաստանում ֆիզիկական անձանց համար սահմանաչափը կազմում էր 100 հազար դոլարին համարժեք գումարը, և սահմանափակումները չէին տարածվում Ադրբեջանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի վրա։