https://arm.sputniknews.ru/20261102/ukrainakan-atsnery-harvatsner-en-hascrel-luganskum-gvortsvogh-kapi-objektnerin-108794129.html
Ուկրաինական ԱԹՍ–ները հարվածներ են հասցրել Լուգանսկում գործող կապի օբյեկտներին
Ուկրաինական ԱԹՍ–ները հարվածներ են հասցրել Լուգանսկում գործող կապի օբյեկտներին
Sputnik Արմենիա
Հարձակման հետևանքով տուժածներ չկան: 02.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-02T16:05+0400
2026-11-02T16:05+0400
2026-11-02T16:06+0400
ուկրաինա
անօդաչու թռչող սարք (աթս)
լուգանսկ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/08/11/92461627_0:0:1280:721_1920x0_80_0_0_31eaafc403a0fa32536250c6fef15ae7.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Ուկրաինական զինուժի ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել «Լուգակոմ» ինտերնետային կապի մատակարարի և Լուգանսկում գործող հեռախոսային ընկերության շենքերի վրա։ Այս մասին հայտնել է հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը։«Ավերվել է խոշոր ինտերնետ-մատակարար «Լուգակոմի» շենքը, ընկերության սերվերային սարքավորումները շարքից դուրս են եկել, վնասվել է նաև Լուգանսկի հեռախոսային ընկերության շենքը», - հայտնել է Պասեչնիկը:Նա նշել է, որ հարձակման հետևանքով տուժածներ չկան:«Վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, բնակելի շենքեր, մթերային խանութ, երաժշտական դպրոց և քաղաքային թանգարանը՝ Լուգանսկի ամենահին շենքերից մեկը։ Տեղական իշխանությունները և օպերատիվ ծառայությունները զբաղվում են հետևանքների վերացմամբ», - հավելել է Պասեչնիկը։«Լուգակոմ» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Բոգուչարսկու խոսքով՝ ինտերնետ-մատակարարի աշխատանքը կաթվածահար է եղել։ Նա հստակեցրել է, որ տուժել են ինտերնետի անխափան կապ ապահովող սարքավորումները։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
լուգանսկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/08/11/92461627_0:0:1280:960_1920x0_80_0_0_9b2a2c63b0f2f0e90fbe86a818861c01.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), լուգանսկ
ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), լուգանսկ
Ուկրաինական ԱԹՍ–ները հարվածներ են հասցրել Լուգանսկում գործող կապի օբյեկտներին
16:05 02.11.2026 (Թարմացված է: 16:06 02.11.2026) Հարձակման հետևանքով տուժածներ չկան:
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Ուկրաինական զինուժի ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել «Լուգակոմ» ինտերնետային կապի մատակարարի և Լուգանսկում գործող հեռախոսային ընկերության շենքերի վրա։ Այս մասին հայտնել է հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը։
«Ավերվել է խոշոր ինտերնետ-մատակարար «Լուգակոմի» շենքը, ընկերության սերվերային սարքավորումները շարքից դուրս են եկել, վնասվել է նաև Լուգանսկի հեռախոսային ընկերության շենքը», - հայտնել է Պասեչնիկը:
Նա նշել է, որ հարձակման հետևանքով տուժածներ չկան:
«Վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, բնակելի շենքեր, մթերային խանութ, երաժշտական դպրոց և քաղաքային թանգարանը՝ Լուգանսկի ամենահին շենքերից մեկը։ Տեղական իշխանությունները և օպերատիվ ծառայությունները զբաղվում են հետևանքների վերացմամբ», - հավելել է Պասեչնիկը։
«Լուգակոմ» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Բոգուչարսկու խոսքով՝ ինտերնետ-մատակարարի աշխատանքը կաթվածահար է եղել։ Նա հստակեցրել է, որ տուժել են ինտերնետի անխափան կապ ապահովող սարքավորումները։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։