00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Թուրքիայում ուզում են փոխել ընտրությունների օրը, որ Էրդողանը կարողանա կրկին առաջադրվել

© AP Photo / Vyacheslav ProkofyevՌեջեփ Թայիփ Էրդողան
Ռեջեփ Թայիփ Էրդողան - Sputnik Արմենիա, 1920, 02.11.2026
Ռեջեփ Թայիփ Էրդողան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Գործող օրենսդրության համաձայն՝ Թուրքիայում հերթական համընդհանուր ընտրությունները նախատեսված են 2028 թվականի մայիսի 7-ին։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահի աշխատակազմը նախագահական և խորհրդարանական ընտրությունները 2028 թվականի մայիսից մարտ-ապրիլ տեղափոխելու հարցում հույսը դնում է խորհրդարանի աջակցության վրա։ Այս որոշումը թույլ կտա գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում։ Այս մասին հայտարարել է իրավական հարցերով նախագահի գլխավոր խորհրդական Մեհմեթ Ուչումը։
Գործող օրենսդրության համաձայն՝ Թուրքիայում հերթական համընդհանուր ընտրությունները նախատեսված են 2028 թվականի մայիսի 7-ին։
CNN Türk հեռուստաալիքին տված հարցազրույցում Ուչումը վստահություն է հայտնել, որ խորհրդարանը կկարողանա ապահովել անհրաժեշտ մեծամասնությունը քվեարկության օրը փոխելու համար։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ խոսքը ոչ թե արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին է, այլ նախատեսված քվեարկությունն ավելի վաղ ժամկետի տեղափոխելու։
Խորհրդականի գնահատականներով՝ նախաձեռնությունը կարող է ստանալ խորհրդարանի մոտ 500 պատգամավորի աջակցությունը, ինչը հնարավորություն կտա Էրդողանին կրկին հավակնել բարձրագույն պետական պաշտոնին։
Ուչումը պարզաբանել է, որ Թուրքիայի Սահմանադրությունը նախագահի պաշտոնավարման ժամկետը սահմանափակում է երկու անգամով։ Սակայն, եթե խորհրդարանը որոշում կայացնի նախագահական երկրորդ ժամկետի ընթացքում կրկին ընտրություն անցկացնել, պետության գործող ղեկավարը նորից առաջադրվելու իրավունք է ստանում։
Նման որոշման համար անհրաժեշտ է ստանալ խորհրդարանի առնվազն 360 պատգամավորի աջակցությունը։
Էրդողանը Թուրքիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում է ավելի քան 12 տարի։ Ավելի վաղ՝ սեպտեմբերի 15-ին, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Աբդուլհամիտ Գյուլը հայտարարել էր, որ եթե խորհրդարանը համապատասխան որոշում ընդունի, ապա ինքը որևէ իրավական կամ սահմանադրական խոչընդոտ չի տեսնում գործող նախագահի հերթական առաջադրման համար։
Միևնույն ժամանակ, սեպտեմբերի 16-ին «Արդարություն և զարգացում» կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը հայտնել էր, որ արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումն այժմ կուսակցության օրակարգում բացակայում է։
Լրահոս
0